Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7117
05 մայիսի 2017
ԵԱՏՄ-ում մեկնարկում է դեղամիջոցների միասնական շուկան
2017 թվականի մայիսի 6-ին, ԵԱՏՄ երկրների կողմից Միությունում դեղերի շրջանառության կարգավորման նորմատիվ բազան վավերացնելուց հետո, ուժի մեջ է մտնում Հանձնաժողովի՝ անդամ պետությունների հետ համատեղ նախապատրաստած քսանվեց փաստաթղթերի փաթեթը, ներառյալ ԵՏՀ Խորհրդի քսանմեկ որոշում, ԵՏՀ Կոլեգիայի չորս որոշում և մեկ հանձնարարական:
05 մայիսի 2017
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Երկաթուղիների միջազգային միությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր
Մայիսի 5-ին Փարիզում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի ու ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովը և Երկաթուղիների միջազգային միության (ԵՈՒՄՄ) գլխավոր տնօրեն Ժան-Պիեռ Լուբինուն ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր ԵՏՀ և ԵՈՒՄՄ միջև:
05 մայիսի 2017
ԵՏՀ նախարար Վալերի Կորեշկով. «ԵՏՀ-ն և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պայմանավորվել են համագործակցության մասին»
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեղագիրքը՝ դեղային պատրաստուկների նկատմամբ պահանջների հիմնական ժողովածուն կընդգրկվի համաշխարհային դեղագրքերի ու դեղագրքային մարմինների Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ցանկում որպես որակի տարածաշրջանային ստանդարտներից մեկը: Այս մասին խոսել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի անդամ (նախարար) Վալերի Կորեշկովը և ԱՀԿ Հիմնական դեղամիջոցների ու բժշկական արտադրանքի վարչության տնօրեն Սյուզան Հիլը ԱՀԿ գլխավոր գրասենյակում (Ժնև, Շվեյցարիա): ԵՏՀ նախարարը նաև ելույթ է ունեցել Դեղագործական արտադրողների ու ընկերակցությունների միջազգային ֆեդերացիայի Խորհրդի նիստին և հանդիպել ICH քարտուղարության տնօրեն Դոնա Ռոնանի հետ:
03 մայիսի 2017
Երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունների կողմից սպառողների իրավունքների խախտման մասին վերջիններիս դիմումների՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից քննարկման կանոնները կարող են ընդունվել ԵՏՀ Խորհրդի որոշմամբ
«Երկաթուղային փոխադրողների ու ենթակառուցվածքային ձեռնարկությունների ծառայությունների արդար և տնտեսապես հիմնավորված սակագների սահմանման հարցը հատուկ նշանակություն ունի Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) երկաթուղային փոխադրումների ոլորտում ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման ժամանակ: Մենք սպառողների համար պետք է ստեղծենք իրենց իրավունքների պաշտպանության խելամիտ հնարավորություններ ու հասնենք բոլոր շահագրգռված կողմերի շահերի հավասարակշռությանը», – հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Տրանսպորտի ու ենթակառուցվածքի վարչության տնօրեն Երժան Նուրախմետովը խորհրդակցության ընթացքում, որը նվիրված էր երկաթուղային տրանսպորտի կազմակերպությունների՝ փոխադրման երկաթուղային տրանսպորտի ծառայությունների սակագների մակարդակի փոփոխության գործողություններով սպառողների խախտված իրավունքների ու շահերի պաշտպանության մասին վերջիններիս դիմումները ԵՏՀ կողմից քննարկելու կանոնների մասին համաձայնագրի նախագծի քննարկմանը:
03 մայիսի 2017
ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի հարկման հայեցակարգի մշակման մասին որոշումն ընդունել է ԵՏՀ Հարկային քաղաքականության ու վարչարարության հարցերով խորհրդատվական կոմիտեն
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրում և Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի ու դրանց վճարման վերահսկողության մեխանիզմի մասին արձանագրությունում կատարվող փոփոխություններն ու լրացումները քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵՏՀ) կից Հարկային քաղաքականության ու վարչարարության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստին:
02 մայիսի 2017
Սահմանվել են ԵԱՏՄ երկրների բիզնեսի համար ԱԱՀ ոլորտի համագործակցության զարգացման ուղղությունները
Ագրոարդյունաբերական համալիրի խթանման ու զարգացման հարցերը քննարկել են «Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրում ներմուծման փոխանակման հեռանկարները» թեմայով կլոր սեղանի մասնակիցները: Միջոցառումը կազմակերպել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)՝ Ռուսաստանի արդյունաբերողների ու գործարարների միության ագրոարդյունաբերական համալիրի հարցերով հանձնաժողովի և Արդյունաբերողների ու գործարարների միջազգային կոնգրեսի մասնակցությամբ:
02 մայիսի 2017
2018 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնության համար սարքավորումների ու սպորտային ինվենտարի ներկրումը ավելի դյուրին կդառնա
ԵՏՀ Կոլեգիան 2017 թվականի մայիսի 2-ին կայացած հերթական նիստին որոշում է ընդունել 2018 թվականին Ռուսաստանում կայանալիք FIFA Կոնֆեդերացիաների գավաթում ու ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ֆուտբոլային թիմերի, մրցավարական կոլեգիայի, կազմակերպիչների, հեռարձակող ընկերությունների ու մամուլի աշխատանքն ապահովելու համար նախատեսված տեխնիկական սարքավորումների ու սպորտային ինվենտարի ժամանակավոր ներկրման կարգը պարզեցնելու մասին: Ընդունված որոշումը չի տարածվում այլ սպորտային մրցույթների վրա:
02 մայիսի 2017
Սերգեյ Սիդորսկի. «Մեր նպատակն է արագացնել ագրոարդյունաբերական համալիրում նորարարական տեխնոլոգիաների ներդրումը»
Եվրասիական գյուղատնտեսական տեխնոլոգիական հարթակի գործունեությունը պետք է ուղղված լինի գիտական ներուժի մոբիլիզացմանը՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների գյուղատնտեսությունում առաջնահերթ խնդիրները համատեղ լուծելու համար, կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերական և ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին: «Սա ի վերջո թույլ կտա նորարարական ապրանքներ մշակել և դրանք ներդնել ԱԱՀ-ում: Մեր նպատակն այն է, որպեսզի ավելացված արժեքների ամբողջ շղթան առավելագույնս արտադրվի Միությունում», – այսպիսի հայտարարությունը է արել Սերգեյ Սիդորսկին ԵՏՀ-ում կայացած Եվրասիական գյուղատնտեսական տեխնոլոգիական հարթակի համակարգող խորհրդակցության ընթացքում:
Ցուցադրել ավելին