Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7085

11 հուլիսի 2018 ԵՏՀ-ն Ռուսաստանի Արդյունաբերության և առևտրի նախարարության հետ քննարկել է ԵԱՏՄ արդյունաբերական դաշինքի վեցամյա աշխատանքի արդյունքները Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) ձևավորել է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության իրականացման մոտեցումներ, որոնք արժանացել են «հնգյակի» երկրների հավանությանը և ներառվել ԵԱՏՄ մասին պայմանագրում: Սա թույլ տվեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական դաշինքի ինտեգրացիոն աշխատանքներում մի շարք ուղղություններով էական գործնական արդյունքների հասնել: Ռուսաստանի Դաշնության Արդյունաբերության և առևտրի նախարարությունում կայացած` 2012-2018 թվականների ընթացքում ԵԱՏՄ արդյունաբերական դաշինքի աշխատանքների արդյունքներին նվիրված աշխատանքային հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ԵՏՀ Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին:​
06 հուլիսի 2018 Սերգեյ Սիդորսկի. «Սինգապուրի հետ ԵԱՏՄ համագործակցության հեռանկարային ուղղություններն են արդյունաբերական համալիրների արդիականացմանը ներդրումների ներգրավումը և համատեղ արդյունաբերական-նորարարական ենթակառուցվածքի ձևավորումը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) հետաքրքրված է Սինգապուրի և, ընդհանուր առմամբ, Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ընկերակցության հետ կառուցողական փոխգործակցություն հաստատելու գործում, որի նպատակն է` առևտրատնտեսական և արդյունաբերական ոլորտում երկխոսության զարգացումը, փոխշահավետ համատեղ նախագծերի իրագործումը, համագործակցության նոր ճարտարապետության ստեղծումը: Սա է հայտարարել ԵՏՀ Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին Սինգապուրի Հանրապետության Առևտրի և արդյունաբերության պետական նախարար Կո Պո Կունի հետ աշխատանքային հանդիպմանը:
Ցուցադրել ավելին