Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7076
28 օգոստոսի 2018
ԵՏՀ-ի հավաքականը XX-ամյա Դիվանագիտական խաղերին արժանացել է յոթ մեդալի
Երկու ոսկե, մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալի է արժանացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հավաքականը XX-ամյա Դիվանագիտական խաղերին, որոնք անցկացվել են օգոստոսի 25-ին Տվերի շրջանում գտնվող «Զավիդովո» համալիրում։ ԵՏՀ-ի մարզիկները լավագույներն են ճանաչվել տղամարդկանց մեջ մեծ թենիսի և կանանց մեջ 200 մետր մրցավազքի մեջ։ Մրցանակային տեղեր են գրավել ափսեների վրա կրակելու, բասկետբոլի և բիլիարդի մրցաշարերում։Դիվանագետների համար խաղերը յուրաքանչյուր տարի կազմակերպում է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը։ Այս տարի ինը մարզաձևերի՝ ֆուտբոլի, բասկետբոլի, հրաձգության, բիլիարդի, մեծ թենիսի, ձկնորսության, մրցավազքի և դոմինոյի մրցումներին մասնակցել է դեսպանատները և միջազգային կազմակերպությունները ներկայացնող 23 թիմ։
27 օգոստոսի 2018
Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցը միավորում է Միության հազարավոր ձեռնարկություններ։
Գրեթե վեց հազար ձեռնարկություն գրանցված է Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցում․ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրենի տեղակալ Դինա Ակպանբաևան Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) կայացած սուբկոնտրակտների II-րդ համաժողով-բորսա՝ 2018 թվականին։Ներկայումս համակարգում գրանցված է 5956 ձեռնարկություն, որից 5889-ը՝ ռուսական, 63-ը՝ ղազախական և 4-ը՝ Բելառուսական։ Համակարգի տվյալների բազայում արտադրողները ներդրել են գրեթե 12 հազար դիրք, իսկ գնման համար անհրաժեշտ դիրքերի քանակը գերազանցում է 138 հազարը։
24 օգոստոսի 2018
ԵՏՀ-ը միավորում է Միության երկրների պետական մարմինների տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման համար ներդրվող ջանքերը
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական շուկայի՝ երրորդ երկրների ոչ անվտանգ, միութենական տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող արտադրանքից պաշտպանությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առանցքային խնդիրներից մեկն է։ Շուկայի «մաքրությունը» ապահովելու են Հանձնաժողովի կողմից մշակվող մի շարք փաստաթղթերը։ Դրանցից մեկը Տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման նկատմամբ հսկողության (վերահսկողության) պետական մարմինների և Միության երկրների մաքսային մարմինների միջև փոխգործակցության վերաբերյալ ԵՏՀ Կոլեգիայի հանձնարարականի նախագիծն է, որը Հանձնաժողովի հարթակում քննարկվել է այդ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
23 օգոստոսի 2018
ԵԱՏՄ երկրների էներգետիկայի նախարարները քննարկելու են գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցերը
Գազի տեղափոխման ծառայությունների նկատմամբ սակագնի գոյացման միասնական մեթոդաբանության մշակման վերաբերյալ առաջարկը Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) քննարկվել է օգոստոսի 22-ին ։ Խորհրդակցությանը մասնակցել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների էներգետիկայի նախարարների տեղակալները և ԵՏՀ ներկայացուցիչները։ Սեպտեմբերին կողմերի հնչեցրած առաջարկները կքննարկեն էներգետիկայի նախարարները, որից հետո հարցը կներկայացվի Միջկառավարական խորհրդի նիստին։
22 օգոստոսի 2018
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամ, Բելառուսի Հանրապետության Վարչապետ Ս․Ն․Ռումասին
Հարգելի′ Սերգեյ ՆիկոլայիԹու′յլ տվեք անձամբ իմ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից շնորհավորել Ձեզ Բելառուսի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։Համոզված եմ, որ Ձեր մասնագիտական փորձը, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության ղեկավարության վստահության բարձր մակարդակը կծառայեն բելառուսական տնտեսության զարգացմանն ու ամրապնդմանը։Բելառուսի Հանրապետությունը՝ Եվրասիական տնտեսական միության կարևոր և ակտիվ անդամ է։ Մեր Միության հաջողելը և մրցունակությունը մեծապես կախված են Միության անդամ պետությունների տնտեսական բարգավաճումից և զարգացումից։Համոզված եմ, որ Բելառուսի Հանրապետության կողմից մեր Միության զարգացման և ամրապնդման մեջ ներդրվող լուման միայն ավելանալու է։Ցանկանում եմ Ձեզ, հարգելի′ Սերգեյ Նիկոլայի, առողջություն, բարօրություն և հաջողություններ պատասխանատու բարձր պաշտոնին։Հարգանքով,ԵՏՀ Կոլեգիայի նախագահՏ․Ս․ Սարգսյան
22 օգոստոսի 2018
ԵՏՀ-ն երկարաձգել է չինական առանցքակալների նկատմամբ հակագնագցման տուրքի գործողությունը և Ռուսաստանին տեղեկացրել է ԵԱՏՄ իրավունքի պահպանման անհրաժեշտության մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի օգոստոսի 21-ին կայացած նիստին քննարկվել են առևտրի, ներքին շուկաների գործունեության, տեխնիկական և մաքսային կարգավորման հարցեր։ Մասնավորապես, ԵՏՀ Կոլեգիան երկարաձգել է Չինաստանից գլորման առանցքակալների նկատմամբ հակագնագցման տուրքի գործողության ժամկետը, զրոյացրել է ձկների աճեցման սարքավորումների առանձին տեսակների նկատմամբ մաքսատուրքերը, հավանություն է տվել ԵՏՀ-ի և Բժշկական արտադրատեսակների Գլոբալ անվանացանկի գործակալության միջև Փոխըմբռնման մասին հուշագրի նախագծին, ընդունել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջև ինտեգրացիայի խորացմանն ուղղված մի շարք այլ որոշումներ։
20 օգոստոսի 2018
Տատյանա Վալովայա․ «Չի կարելի թաղվել առօրյա խնդիրների մեջ, կարևոր է արդեն իսկ այսօր նշել ինտեգրացիոն հորիզոնը»
Ինտեգրացիայի նվաճած մակարդակը և առաջիկայի ծրագրերը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բոլոր առանցքային ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայում, տեխնիկական կարգավորման, արդյունաբերության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) պատվիրակության անդամները և Բելառուսի պետական իշխանության մարմինների, գործարար, գիտական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչները օգոստոսի 15-ին Մինսկում կայացած «Եվրասիական տնտեսական միություն՝ հետագա զարգացման ռազմավարություն» գիտաժողովին։ ԵՏՀ-ի կողմից Բելառուսի Հանրապետության կառավարության հետ համատեղ կազմակերպված միջոցառման մոդերատորի դերում հանդես է եկել ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա
13 օգոստոսի 2018
Անդամ պետությունները որոշել են ԵԱՏՄ շուկայում հերթական առավել զգայուն արգելքները, որոնք քննարկելու են օգոստոսի 24-ին կայանալիք ԵՏՀ Խորհրդին
Առանձին ոլորտներում մուտքը դեպի պետական կարիքների համար գնումներ, կապի միջոցների, այդ թվում՝ պլանշետների և բջջային հեռախոսների, համապատասխանության գնահատման փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը, ռուս-բելառուսական պետական սահմանի հատվածի հատման սահմանափակումները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ մյուս պետությունների քաղաքացիների համար, վարչական խախտումների առկայության դեպքում ԵԱՏՄ երկրներ մուտքի արգելքը, վարորդների պատրաստության նկատմամբ պահանջների ներդաշնակեցման անհրաժեշտությունը և ԵԱՏՄ ներքին շուկայի այլ հարցերը օգոստոսի 8-ին քննարկվել են Ներքին շուկաների գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեի շրջանակներում։
Ցուցադրել ավելին