07 փետրվարի 2025 ԵՏՀ-ն բիզնեսի ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու Թեհրանում կայանալիք «Եվրասիա» միջազգային ցուցահանդեսին 2025 թվականի փետրվարի 21-ից 24-ը Թեհրանում (Իրանի Իսլամական Հանրապետություն)՝ Կենտրոնական ցուցահանդեսային համալիրի հարթակում կկայանա «Եվրասիա» 3-րդ միջազգային ցուցահանդեսը։ Միջոցառումն անցկացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարության և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության աջակցությամբ։ Ցուցահանդեսի նպատակն է ամրապնդել Եվրասիական տնտեսական միության, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԲՐԻԿՍ-ի և Պարսից ծոցի պետությունների միջև տնտեսական հարաբերությունները վառելիքաէներգետիկ, ագրոարդյունաբերական, մեքենաշինության, տրանսպորտալոգիստիկ համալիրների, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտում համագործակցության արդյունավետության բարձրացմանն աջակցելու նպատակով: Միջոցառմանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը, Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամադ Աթաբաքը, ինչպես նաև Իրանի և ԵԱՏՄ երկրների պետական իշխանության մարմինների, գործարար ընկերակցությունների և միավորումների այլ ղեկավարներ, բիզնեսի և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։ Միության պետությունների՝ իրանցի գործընկերների հետ համագործակցությամբ հետաքրքրված ընկերություններին և կազմակերպություններին, ինչպես նաև փորձագիտական համայնքի և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցելու միջոցառմանը։ Ցուցահանդեսի մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարակված է միջոցառման կայքում ՝ այստեղ։ 2023 թվականին «Եվրասիա» ցուցահանդեսն այցելել է շուրջ 14 հազար մարդ։  
 ԵԱՏՄ երկրների պետգնումներին մասնակցության հնարավորությունը երկարաձգվել է յոթ հազար արդյունաբերական ապրանքների համար 06 փետրվարի 2025 ԵԱՏՄ երկրների պետգնումներին մասնակցության հնարավորությունը երկարաձգվել է յոթ հազար արդյունաբերական ապրանքների համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը երկարաձգել է ԵՏՀ խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի № 105 որոշմամբ հաստատված Պետական (համայնքային) գնումների նպատակով առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների (ԱԾԵ կանոններ) № 1-1 հավելվածի գործողության ժամկետը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: Փաստաթուղթը թույլ է տալիս Եվրասիական տնտեսական միության պետությունների Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանում ներառել ավելի քան յոթ հազար արդյունաբերական ապրանքներ պարունակող 258 ապրանքային անվանում ՍՏ-1 հավաստագրի տրամադրման հիման վրա։ ԱԾԵ կանոնները միասնական մոտեցում են սահմանում ԵԱՏՄ այն պետություններում պետգնումների համար ապրանքների ծագման երկրի որոշման և հաստատման հարցի կարգավորման համար, որտեղ առանձնաշնորհումներ են սահմանված հայրենական մատակարարների համար կամ սահմանափակումներ են ներդրված օտարերկրյա ապրանքների նկատմամբ։ ԱԾԵ կանոններն ուղղված են ներդրումային գրավչության և տեղայնացման մակարդակի բարձրացմանը, եվրասիական արտադրողների միջև կոոպերացիոն շփումների ընդլայնմանը: ԵՏՀ պաշտոնական կայքում՝ «Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության վարչություն» բաժնի «Հաճախակի տրվող հարցերի պատասխաններ» ներդիրում հրապարակված է տեղեկատվություն ապրանքի և դրա արտադրողի մասին տեղեկությունները ՊԱՄԳ-ում ներառելու կարգի, այդ տեղեկությունների ներառման հայտը Հանձնաժողովի կողմից քննարկելու ալգորիթմի մասին:
06 փետրվարի 2025 ԵԱՏՄ երկրները սահմանել են տոհմային անասնաբուծության ոլորտում փոխգործակցության գերակայությունները   Տոհմային անասնաբուծության ոլորտում համագործակցության հեռանկարները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանի նախագահությամբ կայացած համակարգող խորհրդակցության ընթացում քննարկել են Եվրասիական տնտեսական միության երկրների ոլորտային նախարարությունների, գիտական կազմակերպությունների և բիզնեսի ներկայացուցիչները: Առանցքային ուղղությունների թվում նշվել է ԵԱՏՄ երկրների և Հանձնաժողովի կողմից տոհմային անասնաբուծության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, այդ թվում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ փոխանակման համաձայնեցված գործողությունների մեխանիզմի մշակումը: Գերակայությունների թվում նշվել են նաև մթերատվության կաթնային ուղղության խոշոր եղջերավոր անասունների ռեֆերենտային պոպուլյացիայի ստեղծումը, վիճակագրական ցուցանիշների ցանկի և անդամ պետությունների և ԵՏՀ-ի միջև այս ոլորտի տեղեկությունների փոխանակման ձևաչափերի ճշգրտումը, տոհմային անասնաբուծության ոլորտի փորձի և լավագույն պրակտիկաների փոխանակման նպատակով համատեղ կրթական միջոցառումների անցկացումը: «Այս ուղղություններով որոշումների իրականացումը թույլ կտա օպտիմալացնել միջպետական համագործակցության մեխանիզմները՝ սելեկցիոն և տոհմային աշխատանքներում նորարարական տեխնոլոգիաների հետագա ներդրման, գյուղատնտեսական տոհմային կենդանիների գենետիկական ներուժի բարձրացման և Միության անդամ պետությունների տոհմային արտադրանքի առևտրի զարգացման համար»,- ամփոփել է Նաիրա Կարապետյանը։
Հանձնաժողովը նշում է ԵԱՏՄ երկրներում գործարար ակտիվության դինամիկայի փոփոխություն 03 փետրվարի 2025 Հանձնաժողովը նշում է ԵԱՏՄ երկրներում գործարար ակտիվության դինամիկայի փոփոխություն Համընկնող և առաջանցիկ ցուցիչների հաշվարկման արդյունքները վկայում են Եվրասիական տնտեսական միության երկրներում գործարար ակտիվության դինամիկայի փոփոխության մասին։ Հրապարակված կանխատեսումների համաձայն՝ Ղազախստանի և Ղրղզստանի տնտեսությունները շարունակում են մնալ աճի փուլում, իսկ Ռուսաստանի և Բելառուսի տնտեսությունները թևակոխել են դանդաղման փուլ։ Հայաստանը աճի փուլից անցել է գործարար ակտիվության անկման փուլ։ Ակնկալվում է, որ 2025 թվականի փետրվարին անդամ պետությունների տնտեսություններում կպահպանվեն ընթացիկ միտումները: Առաջանցիկ ցուցիչները կանխատեսման գործիք են, որն օգտագործվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից եվրասիական «հնգյակի» երկրներում կարճաժամկետ հեռանկարում գործարար ակտիվության փոփոխության դինամիկայի ուղղության մասին պատկերացում կազմելու համար: Դրանք կուտակում են առավել կարևոր տեղեկատվությունը կարճաժամկետ գործընթացների վերաբերյալ, որոնք վկայում են տնտեսական գործակալների վարքագիծը և տնտեսության հիմնական միտումների մասին:  
03 փետրվարի 2025 Բակիտժան Սագինտաևը Նենադ Պոպովիչի հետ քննարկել է 2025 թվականի համատեղ միջոցառումները Փետրվարի 3-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում տեղի է ունեցել ԵՏՀ կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևի և Սերբիայի Հանրապետության կառավարության՝ Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների զարգացման համար պատասխանատու նախարար Նենադ Պոպովիչի աշխատանքային հանդիպումը: Բանակցությունների ընթացքում կայացել է մտքերի հանգամանալից փոխանակում ԵԱՏՄ երկրների և Սերբիայի միջև գործող Ազատ առևտրի մասին համաձայնագրի շրջանակներում առևտրատնտեսական համագործակցության հարցերի շուրջ։ Քննարկվել է նշված Համաձայնագրին համապատասխան ստեղծված Համատեղ կոմիտեի առաջին նիստի նախապատրաստման ընթացքը, ինչպես նաև 2025 թվականին կայանալիք բարձր մակարդակի այլ միջոցառումներ։ Բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են նպաստել փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության համար օպտիմալ պայմանների ստեղծմանը։ Համաձայնագիր Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և մյուս կողմից՝ Սերբիայի Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու մասին, ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 25-ին և ուժի մեջ մտել 2021 թվականի հուլիսի 10-ին:
03 փետրվարի 2025 Սանկտ Պետերբուրգում ներկայացվել են ԵԱՏՄ-ում մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների իրականացման մոտեցումները Հունվարի 31-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է «Տնտեսության ժամանակակից հակամենաշնորհային կարգավորում. օրենսդրության կատարելագործման գործիքներ» 8-րդ միջազգային գիտագործնական խորհրդաժողովը։ Խորհրդաժողովին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման վարչության ներկայացուցիչ Վլադիմիր Կովալյովը։ Իր ելույթում նա անդրադարձել է ԵՏՀ մրցակցության ոլորտի իրավակիրառ պրակտիկայի հարցերին, դրա արդյունավետության բարձրացման մեխանիզմներին: Առանձին անդրադարձ է կատարվել ժամանակակից թվային տնտեսության պայմաններում ապրանքային շուկաների ուսումնասիրման և կարգավորման մոտեցումների մշակմանը և ԵԱՏՄ երկրների բիզնեսի և լայն հանրության համար Եվրասիական տնտեսական միության իրավունքի պարզաբանման աշխատանքներին: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի ԴՀԾ ղեկավար Մաքսիմ Շասկոլսկին, ԵԱՏՄ դատարանի նախագահ Ալեքսեյ Դրոնովը, ԴՀԾ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Ռուսաստանի դատավորների կորպուսի, ԵԱՏՄ երկրների փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։
03 փետրվարի 2025 ԵՏՀ ներքին շուկաների գործունեության վարչության փոխտնօրեն է նշանակվել Տատյանա Բրանցևիչը Տատյանա Վիկտորի Բրանցևիչը ծնվել է 1974 թվականին: 1996 թվականին ավարտել է Բելառուսի գյուղատնտեսական ակադեմիան՝ «ԱԱՀ ոլորտների կազմակերպում և կառավարում» մասնագիտությամբ, 2008 թվականին՝ Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր կառավարման ակադեմիան։ Իր աշխատանքային գործունեությունն սկսել է որպես Մինսկի մարզի Կրուպկի քաղաքի «Ամկոդոր-Մոժա» ՍՊԸ-ի մեքենայատրակտորային պարկի տնտեսագետ: 1999-2009 թվականներին աշխատել է որպես Մինսկի մարզի Գլխավոր վիճակագրական վարչության Կրուպկիի շրջանի վիճակագրության բաժնի գլխավոր տնտեսագետ: 2009–2015 թվականներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Մինսկի շրջանի Կրուպկի շրջանի գործադիր կոմիտեում։ 2015-2021 թվականներին աշխատել է Մինսկի մարզային գործադիր կոմիտեում որպես տնտեսագիտական կոմիտեի նախագահի տեղակալ, նախագահ։ Վերահսկել է ներդրումային, ինովացիոն գործունեության, ձեռնարկատիրության և արտաքին առևտրային համագործակցության զարգացման հարցերը։ 2021-2024 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար։ Վերահսկել է տարածաշրջանային զարգացման, սոցիալական քաղաքականության, ԱԱՀ և վերամշակող արդյունաբերության զարգացման հարցերը: Իրականացրել է պետական ծրագրերի իրականացման և ձեռնարկությունների ու կազմակերպությունների ֆինանսական առողջացման համակարգում։ 2025 թվականի հունվարի 23-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների գործունեության վարչության տնօրենի տեղակալ։
03 փետրվարի 2025 Գոհար Բարսեղյան. «ԵԱՏՄ երկրների ԱԱՀ համալիրի թվայնացումը կարագացնի հատվածի զարգացումը և կբարձրացնի դրա մրցունակությունը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը երկարաձգել է ԵՏՀ խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի № 105 որոշմամբ հաստատված Պետական (համայնքային) գնումների նպատակով առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների (ԱԾԵ կանոններ) № 1-1 հավելվածի գործողության ժամկետը մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: Փաստաթուղթը թույլ է տալիս Եվրասիական տնտեսական միության պետությունների Արդյունաբերական ապրանքների եվրասիական գրանցամատյանում ներառել ավելի քան յոթ հազար արդյունաբերական ապրանքներ պարունակող 258 ապրանքային անվանում ՍՏ-1 հավաստագրի տրամադրման հիման վրա։ ԱԾԵ կանոնները միասնական մոտեցում են սահմանում ԵԱՏՄ այն պետություններում պետգնումների համար ապրանքների ծագման երկրի որոշման և հաստատման հարցի կարգավորման համար, որտեղ առանձնաշնորհումներ են սահմանված հայրենական մատակարարների համար կամ սահմանափակումներ են ներդրված օտարերկրյա ապրանքների նկատմամբ։ ԱԾԵ կանոններն ուղղված են ներդրումային գրավչության և տեղայնացման մակարդակի բարձրացմանը, եվրասիական արտադրողների միջև կոոպերացիոն շփումների ընդլայնմանը: ԵՏՀ պաշտոնական կայքում՝ «Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության վարչություն» բաժնի «Հաճախակի տրվող հարցերի պատասխաններ» ներդիրում հրապարակված է տեղեկատվություն ապրանքի և դրա արտադրողի մասին տեղեկությունները ՊԱՄԳ-ում ներառելու կարգի, այդ տեղեկությունների ներառման հայտը Հանձնաժողովի կողմից քննարկելու ալգորիթմի մասին:
Ցուցադրել ավելին