Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7081

27 սեպտեմբերի 2019 ԵՏՀ խթանում է ԵԱՏՄ-ի իրական հատվածում նորարարությունների ներդրումը ​«Հենց իրական հատվածում է տեղի ունենում բարձր տեխնոլոգիական և գիտատար իրազեկությունների համակենտրոնացում։ Հետազոտությունների ինտենսիվացման համար արդեն գործարկվել է միջպետական ծրագրերի մեխանիզմը։ Արդյունաբերական կոոպերացիայի հետագա զարգացումը և խորացումը, գործող արտադրությունների տեղայնացման բարձրացումը հնարավոր է ակտիվների համախմբման և եվրասիական անդրազգային ընկերությունների ստեղծման շրջանակներում», – հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ալեքսանդր Սուբոտինը Բիշքեկում (Ղրղզստան) անցկացված «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում կայացած «ԵԱՏՄ-ի երկրների արդյունաբերությունում և ագրոարդյունաբերական համալիրում համատեղ ծրագրերը և նախագծերը որպես եվրասիական ինտեգրացիայի զարգացման ժամանակակից թրենդ» պանելային նստաշրջանին։
26 սեպտեմբերի 2019 Ամփոփվել են 2019 թվականի «Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի միջազգային մրցույթի արդյունքները ​«Եվրասիական թվային հարթակներ» նորարարական նախագծերի միջազգային մրցույթում առաջին տեղը 2019 թվականին զբաղեցրել է SmartCheck նախագիծը՝ միկրոչիպերի օգնությամբ ապրանքների իսկությունը ստուգելու համար պլատֆորմ, Հայաստանի Հանրապետություն։ Երկրորդը՝ E-Agro-Map ՝ էլեկտրոնային գյուղատնտեսական քարտեզների արտադրման նախագիծ, Ղրղզստանի Հանրապետություն։ Երրորդ տեղը՝ AgroStream ՝ ագրոձեռնարկության գործընթացների կառավարման լուծում, Ղազախստանի Հանրապետություն։ «Բիզնես գործընկերների Բանկ» ՝ ներմուծման և արտահանման համար լուծումների առցանց պլատֆորմ Սբեռբանկից, Ռուսաստանի Դաշնություն և «ԵԱՏՄ-ում առցանց առևտրի համար ունիվերսալ վճարումային ագրեգատոր» ՝ միասնական վճարումային պլատֆորմ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար, Բելառուսի Հանրապետություն հաղթել են «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակրանքը» կատեգորիայում։
Ցուցադրել ավելին