Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7081
03 Նոյեմբեր 2020
Ընդունվել է չմանրէազերծված դեղերի արտադրության ժամանակ կիրառվող օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերին վերաբերող ուղեցույցը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան նոյեմբերի 3-ին ընդունել է Չմանրէազերծված դեղերի արտադրության ժամանակ կիրառվող օդի տաքացման, օդափոխման և օդորակման համակարգերի շահագործման, որակավորման և տեխնիկական սպասարկման ուղեցույցը։ Եվրասիական տնտեսական միության երկրներին խորհուրդ է տրվել օգտագործել այդ փաստաթուղթը, որտեղ արտացոլվել են դեղագործական ձեռնարկություններում նման համակարգերի ստեղծման և սպասարկման բոլոր հարցերը։
03 Նոյեմբեր 2020
ԵՏՀ Խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ-ի անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի վերաբերյալ տարեկան հաշվետվության պատրաստման կարգը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի կողմից հոկտեմբերի 30-ին հաստատված Կարգի մեջ սահմանվել է այն տեղեկատվության ցանկը, որը պետք է պարունակվի տարեկան հաշվետվության մեջ, ամրագրվել են պատրաստման փուլերը, ինչպես նաև դրա կատարման ժամկետները։
03 Նոյեմբեր 2020
ԵՏՀ-ն մինչև կրկնակի հետաքննության ավարտը երկարաձգել է ՉԺՀ-ից բուլդոզերների նկատմամբ հակագնագցման տուրքի գործողությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան մինչև 2021 թվականի հուլիսը երկարաձգել է հակագնագցման տուրքի գործողությունը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից մինչև 250 ձ. ու. հզորությամբ թրթուրավոր բուլդոզերների նկատմամբ։
03 Նոյեմբեր 2020
ԵՏՀ Խորհուրդը համավարակի հետ կապված համաձայնեցրել է ԵԱՏՄ մրցակցային իրավունքի փոփոխությունները
Փոփոխություններ են կատարվել COVID-19 կորոնավարակի տարածման հետ կապված սահմանափակող միջոցների գործողության շրջանում Գործերի ուսումնասիրության կարգի և Եվրասիական տնտեսական միության անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների համար տուգանքների հաշվարկման մեթոդաբանության մեջ։
03 Նոյեմբեր 2020
Վիկտոր Նազարենկո. «Հավատարմագրումը՝ համապատասխանության գնահատման մարմինների իրավասության և նրանց գործունեության արդյունքների հավաստիության երաշխիքն է»
Եվրասիական տնտեսական միության երկրների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհրդի հինգերորդ նիստին քննարկել են համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման ընթացակարգերի արդյունքների փոխադարձ ճանաչման, անբարեխիղճ մարմինների կողմից համապատասխանության գնահատման փաստաթղթերի տրման գործունեության, ԵԱՏՄ-ում «վտանգավոր» արտադրանքի շրջանառումը կանխելու հետ կապված հիմնական խնդիրները։
03 Նոյեմբեր 2020
ՇՀԿ և ԵԱՏՄ. ջանքերի միավորում՝ տնտեսական ներուժների իրագործման համար
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) տարածաշրջանում տնտեսական համագործակցության հեռանկարներն ուշադրության կենտրոնում էին «ՇՀԿ և ԵԱՏՄ. ջանքերի միավորում՝ տարածաշրջանի տնտեսական ներուժի իրագործման և գլոբալ տնտեսության համար» թեմատիկ նստաշրջանին։ Բանավեճն անցկացվել է նոյեմբերի 3-ին ՇՀԿ Գործարար համաժողովի շրջանակներում։ Միջոցառումը կազմակերպել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Ռուսաստանի առևտրաարդյունաբերական պալատի աջակցության ներքո։
02 Նոյեմբեր 2020
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի ծավալները չնայած համավարակին աճում են
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները և Իրանը չնայած համավարակին մեծացնում են փոխադարձ առևտրի ծավալները։ Այսպես, ընթացիկ տարվա 8 ամսվա ընթացքում ապրանքաշրջանառությունն ավելացել է 2%-ով և գերազանցել է 2 մլրդ. ԱՄՆ-ի դոլարը։ Աճը հիմնականում տեղի է ունեցել Իրանից ներմուծման գրեթե 230 մլն. ԱՄՆ-ի դոլարով ավելացման շնորհիվ։ Միության անդամ պետություններից արտահանումն ավելացել է Հայաստանի համար։ Այդ մասին պատմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնյովը ԵԱՏՄ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագրին համապատասխան հիմնադրված Համատեղ կոմիտեի համանախագահ ների հանդիպմանը։ Իրանի կողմից հանդիպմանը մասնակցել է Իրանի արդյունաբերության և առևտրի փոխնախարար, Երկրի առևտրի զարգացման հարցերով կազմակերպության ղեկավար Համիդ Զադբումը։ Փոխադարձ առևտրի հիմքն է դարձել գյուղատնտեսական արտադրանքը։ Պարենային ապրանքները և գյուղատնտեսական հումքը կազմել են ԵԱՏՄ երկրներից Իրան մատակարարումների ծավալների մոտ 80%-ը (939 մլն. ԱՄՆ-ի դոլար), որոնց կեսից ավելին (609 մլն. ԱՄՆ-ի դոլար) բաժին են ընկել հացաբույսերին։ Իրենց հերթին, համանման ապրանքները կազմել են նաև Իրանից Միություն մատակարարումների մեծ մասը՝ 68% կամ 575 մլն. ԱՄՆ-ի դոլար։ Իրանից ներմուծման աճի հիմնական դրայվերներն են հանդիսացել մրգերը և ընկույզները։
30 հոկտեմբերի 2020
ЕԵՏՀ Խորհուրդը հավանություն է տվել Կուբային ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ պետության կարգավիճակի տրամադրմանը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի հոկտեմբերի 30-ի նիստին հավանություն է ստացել Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի՝ Կուբայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակի տրամադրման մասին որոշման նախագծին։ Վերջնական որոշումն ընդունելու են Միության պետությունների ղեկավարները։
Ցուցադրել ավելին