Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7182
08 հունիսի 2018
ԵՏՀ նախարար Տատյանա Վալովայա. «Մեր նպատակն է ԵԱՏՄ և ԵՄ միջև տնտեսական համագործակցության ոլորտում նոր շփման կետեր գտնելը»
Այս տարի լրացել է 15 տարի այն պահից, երբ 2003 թվականի մայիսին Սանկտ Պետերբուրգում կայացած Ռուսաստան-ԵՄ գագաթնաժողովին պետությունների և կառավարությունների ղեկավարները Համատեղ հայտարարություն են կատարել համագործակցության ամրապնդման մասին` Ընդհանուր տնտեսական տարածք ստեղծելու նպատակով` Եվրոպական ընդհանուր տնտեսական տարածքի հայեցակարգի հիման վրա: Բացի այդ, սկսել է գործել Ռուսաստան - ԵՄ գործընկերության Մշտական խորհուրդը, և ծավալվել է երկխոսություն համագործակցության հիմնական ուղղությունների շուրջ և «ճանապարհային քարտեզի» ձևավորման վերաբերյալ: «Հաշվի առնելով այդպիսի պատմությունը, անհրաժեշտ է վերականգնել վստահությունը և վերսկսել Եվրոպականմիության մեր գործընկերների հետ ակտիվ երկխոսությունը, լուծել «գորդյան հանգույցը» ԵԱՏՄ և ԵՄ հարաբերություններում:», - հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան Արդյունաբերողների և ձեռնարկատերերի ռուսաստանյան միության (ԱՁՌՄ) գլխավոր գրասենյակում` «ԵՄ - ԵԱՏՄ միասնական տնտեսական տարածության հեռանկարները. մարտահրավերներ և հնարավորություններ գործարարության համար» կլոր սեղանին:
28 մայիսի 2018
ԵՏՀ-ը բացատրում է բելառուսական բիզնեսին մրցակցության կանոնները ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում
Մայիսի 28-ին Մինսկում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով բլոկի հանրային ընդունարանի առաջին արտագնա նիստը: ԵՏՀ Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախախար) Մարատ Կուսաինովի խոսքերով` գործարար համայնքի հետ փոխգործակցության նոր ձևաչափը ստեղծվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդրսահմանային ֆինանսական շուկաներում մրցակցության ոլորտում բիզնեսի իրավունքների ու պատասխանատվության մասին արդյունավետ բացատրություններ տալու նպատակով:
25 մայիսի 2018
ԵԱՏՄ երկների արտահանման աջակցման գործիքները քննարկվել են ՊՄՏՀ-2018-ին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գործիքները Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկների արտահանումը զարգացնելու համար, ինչպիսիք են` ազատ առևտրի գոտիների ստեղծումը, ֆինանսական հաստատությունների համագործակցությունը և «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի անցկացումը, քննարկվել են «Արտաքին շուկաներ արտահանման առաջխաղացման ժամանակակից մեխանիզմները» կլոր սեղանի ընթացքում Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով – 2018—շրջանակներում:
25 մայիսի 2018
ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցություն են ծավալելու տիեզերական ոլորտում
Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի տիեզերական գերատեսչությունների ներկայացուցիչները պայմանավորվել են Երկրի հեռակառավարվող խորազննման արբանյակների (ՀԽԱ) արտադրության ընթացքում արդյունաբերական համագործակցության մասին: Նման որոշում է կայացվել «ՀԽԱ տվյալների ազգային աղբյուրների հիման վրա տիեզերական և երկրատեղեկատվական ծառայությունների արտադրության և մատուցման հարցերով ԵԱՏՄ անդամ պետությունների ինտեգրված համակարգ» միջպետական ծրագրի մշակման հարցերով Միջպետական աշխատանքային խմբի նիստին` «Ղազախստանի Հանրապետության Տիեզերքի օրեր-2018» համաժողովի շրջանակներում:
25 մայիսի 2018
Սերգեյ Սիդորսկին ՊՄՏՀ-2018-ին. «Մենք համախմբել ենք ԵԱՏՄ-ում պարենային անվտանգության ապահովման մոտեցումները»
«Եվրասիական տնտեսական միությունը գլոբալ խաղացող է հանդիսանում համաշխարհային գյուղատնտեսական պարենային շուկայում: Մեր առջև խնդիր է դրված` հասնել գյուղատնտեսական արտադրության կայուն զարգացմանը, որպեսզի բնակչությանն ամբողջությամբ ապահովել պարենամթերքով», – ընդգծել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով – 2018—ի շրջանակներում անցկացվող «Գլոբալ պարենային անվտանգություն. ո՞վ է կերակրելու մոլորակի աճող բնակչությանը:» պանելային նստաշրջանին:
24 մայիսի 2018
Աշնանը ԵԱՏՄ-ը և Եգիպտոսը կսկսեն ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ լիաձևաչափ բանակցությունները
Մայիսի 23-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) կայացել է ԵՏՀ առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինայի հանդիպումը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Առևտրի և արդյունաբերության նախարար Տարեկ Կաբիլի հետ:
24 մայիսի 2018
ԵԱՏՄ հարկային մարմինները բարելավում են փոխադարձ առևտրում ԱԱՀ-ի գանձման մասին օրենսդրությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Հարկային քաղաքականության և վարչարարության հարցերով խորհրդատվական կոմիտեն սկզբունքորեն հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկներում թվային (էլեկտրոնային) տնտեսության ոլորտում հարկման և հարկային վարչարարության միատեսակ մոտեցումները: Հանդիպման մասնակիցներն էին ԵԱՏՄ հարկային քաղաքականության հարցերը վերահսկող ազգային պետական մարմինների ղեկավարները և փորձագետները: Միջոցառումը տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովի նախագահությամբ մայիսի 22-ին Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն):
24 մայիսի 2018
ՊՄՏՀ-2018. կայացել է ԵԱՏՄ – ASEAN ձևաչափով առաջին բիզնես երկխոսությունը
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ASEAN) գործարար և պաշտոնական շրջանակների, գործարար միությունների ներկայացուցիչներն առաջին անգամ հանդիպել են Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով – 2018-ի հարթակում համագործակցության հեռանկարները քննարկելու համար: Քննարկումը տեղի է ունեցել մայիսի 23-ին` «ԵԱՏՄ – ASEAN առևտրատնտեսական համագործակցություն: Ռուսաստանի դերը» բիզնես-ճաշի ձևաչափով:
Ցուցադրել ավելին