Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 6953

07 հուլիսի 2025 «Դաշտի համառուսական օր-2025»-ի շրջանակներում քննարկվել է ԵԱՏՄ-ում տոհմային անասնաբուծության արդյունավետության բարձրացումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղարտադրության արդյունավետության բարձրացման և մրցունակ արտադրանքի իրացման նորարարական մոտեցումների ներդրման մասին խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նաիրա Կարապետյանը՝ ելույթ ունենալով «Գենետիկա: Պարզ խոսքերով՝ կարևորի մասին» թեմայով կլոր սեղանին, որն անցկացվել է Վոլգոգրադի մարզում՝ «Դաշտի համառուսական օր-2025» ցուցահանդեսի շրջանակներում: «Ներկա փուլում հիմնական ուղղություն պետք է դառնա ընտրասերման և տոհմանին աշխատանքներում գենոմային վերլուծության հիման վրա գյուղատնտեսական կենդանիների տոհմայի արժեքի կանխատեսման մեթոդաբանության ներդրման ուղղությամբ Միության երկրների և Հանձնաժողովի համատեղ գործունեությունը», — նշել է Նաիրա Կարապետյանը: Ցուցահանդեսի միջոցառումների ընթացքում քննարկվել են տոհմային անասնաբուծության զարգացման պլանները, ընտրասերման հայրենական նվաճումների պահպանման ժամանակակից հնարավորությունները, կաթնային ուղղության խոշոր եղջերավոր անասունների գենետիկ ներուժի բարելավման ուղիները: Կլոր սեղանի մասնակիցները տեղեկություն են փոխանակել կենդանիների տոհմային արժեքի գնահատման մեթոդիկայի ներդրման արդյունքների մասին, ինչպես նաև քննարկել Միության շրջանակներում տոհմային ռեսուրսների շուկայի զարգացման հեռանկարները: Նշվել է տոհմային կենդանիների գենոտիպային և ֆենոտիպային հատկանիշների հավաքագրման և հաշվառման միասնականացված մոտեցումների կիրառման անհրաժեշտությունը նրանց տոհմային արժեքի գնահատման, սեփական մրցունակ տոհմային արտադրանքի արտադրության աճի համար: Նաիրա Կարապետյանը կարևորել է համաձայնեցված գործողությունները անասնաբուծության կայուն զարգացման ընդհանուր նպատակների իրականացման համար:
07 հուլիսի 2025 ԵԱՏՄ-ն պարզեցնում է բարձր տեխնոլոգիական բժշկական սարքերի ներմուծման ընթացակարգը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել, որն ուղղված է Եվրասիական տնտեսական միություն բարձր տեխնոլոգիական բժշկական սարքերի, այդ թվում՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակակից համակարգերի ներմուծման ընթացակարգի պարզեցմանը: Այս նպատակով ընդլայնվել է այն արտադրանքի ռադիոհաճախականությունների շերտերի ցանկը, որի ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման դեպքում չի պահանջվում լիցենզիայի, եզրակացության (թույլատրական փաստաթղթի) կամ միասնական գրանցամատյանի տեղեկությունների տրամադրում: «Համապատասխան համակարգերը մի շարք առավելություններ ունեն վիզուալացման, տեղադրման և շահագործման բարձր որակի տեսանկյունից: Դրանց տեխնիկական բնութագրերը չեն բերում էլեկտրամագնիսական խոչընդոտների առաջացմանը», — նշել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը:    Ընդունված որոշումը թույլ կտա կրճատել կազմակերպությունների ֆինանսական և ժամանակի ծախսերը նշված ապրանքները ներմուծելիս: Փաստոթուղթն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։
04 հուլիսի 2025 Թվային տեխնոլոգիաները Միության երկների ԱԱՀ-ում դառնում են դրա արդյունավետության բարձրացման առանցքային գործիք Այս մասին հուլիսի 4-ին Վոլգոգրադում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը՝ ելույթ ունենալով Դաշտի համառուսական օր-2025-ի «Ապագայի նպատակներ. ռուսական բուսաբուծության արդյունավետության բարձրացում» լիագումար նիստում: «Եվրասիական տնտեսական միության երկրների գյուղատնտեսությունը որակական վերափոխումների շեմին է: Ագրարային շուկայի փոխակերպումը թվային մոդելի գյուղարտադրության արագացված աճի գործիքներից մեկն է: Հենց այս ուղղությամբ են կենտրոնացված ԵՏՀ-ի և ազգային կառավարությունների ջանքերը», — նշել է Գոհար Բարսեղյանը: Նիստում քննարկվել են բուսաբուծությունում արդյունավետության բարձրացման հարցեր, այդ թվում՝ ժամանակակից թվային լուծումների՝ անօդաչու տեխնոլոգիաների, թվային մշտադիտարկման և ռոբոտացման հաշվին: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը և Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Իգոր Գորլովը: Գործարար ծրագրի շրջանակներում Գոհար Բարսեղյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Օքսանա Լուտի հետ: Քննարկվել են ԵԱՏՄ պետությունների միջև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր: Կողմերը նշել են ինտեգրման գործընթացների խորացման և ոլորտի կայուն զարգացման ապահովման անհրաժեշտությունը, քննարկել ԱԱՀ ոլորտում «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում  ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների զարգացման մասին հռչակագրի իրականացման ընթացքը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ագրոարդյունաբերական համալիրում կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի գործարկման առաջարկների նախապատրաստմանը համատեղ ջանքերն ուղղելու մասին: «ԱԱՀ-ում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացումը կնպաստի արտադրվող արտադրանքի ծավալների մեծացմանը, տեխնոլոգիական կատարելագործմանը, միջազգային առևտրատնտեսական շփումների և փոխադարձ ներդրումների ավելացմանը», — նշել է ԵՏՀ նախարարը: Գոհար Բարսեղյանը կարևորել է համաձայնեցված գործողությունները գյուղատնտեսության կայուն զարգացման ընդհանուր նպատակների իրագործման, ԵԱՏՄ շրջանակներում ընդհանուր ագրարային շուկայի կարգավորման համար: ԵՏՀ նախարարը նաև մասնակցել է «Դաշտի համառուսական օր — 2025» ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը և շրջայցին, որտեղ ծանոթացել է ժամանակակից գյուղատնտեսական տեխնիկային և սարքավորումներին:
03 հուլիսի 2025 Անդրեյ Սլեպնևը ԵՏՀ-ում Ուզբեկստանի ներկայացուցչի հետ քննարկել է Հանրապետության նախաձեռնությունների հետ աշխատանքը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հանդիպում է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Ուզբեկստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆանիլ Քադիրովի հետ: Քննարկվել է 2025 թվականի հունիսի 27-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հնչեցրած նախաձեռնությունների մշակումը: Հիշեցնենք, Շավքաթ Միրզիյոևի առանցքային առաջարկներից մեկն առնչվում էր Եվրասիական վերաապահովագրական ընկերության աշխատանքներին Ուզբեկստանի հնարավոր անդամակցությանը, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի զարգացման, նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման, առևտրում թվային տեխնոլոգիաների ներդրման շրջանակներում փոխգործակցության առանձին ծրագրերի ձևավորմանը: «ԵՏՀ-ն կարևորում է Ուզբեկստանի Հանրապետության՝ որպես Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության հետ բազմակողմ համագործակցության բարձր մակարդակը: Պատրաստակամություն ենք հայտնում սկսել նշված հարցերի շուրջ աշխատանքը Ուզբեկստանի կողմի գործնական առաջարկների մասին լրացուցիչ տեղեկություն ստանալուց անմիջապես հետո», — նշել է Անդրեյ Սլեպնևը: 
03 հուլիսի 2025 Արզիբեկ Կոժոշևը աշխատանքային հանդիպում է ունեցել ԱՓՀԽ ղեկավար Միխայիլ Գոնչարովի հետ ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի և Անդրեվրասիական փոխադրումների միջազգային համակարգող խորհրդի (ԱՓՀԽ) գլխավոր քարտուղար Միխայիլ Գոնչարովի աշխատանքային հանդիպումը կայացել է հուլիսի 3-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում: Կողմերը քննարկել են եվրասիական տարածաշրջանում երկաթուղային տրանսպորտի գործունեության, ԵԱՏՄ տարածքում ժամանակակից պայմաններում տրանսպորտային ենթակառուցվածքի և լոգիստիկ միջանցքների զարգացման արդիական հարցեր: Նախարարը կարևորել է ԵՏՀ և ԱՓՀԽ մինջև գործընկերության հետագա ամրապնդումը եվրասիական տարածաշրջանում տնտեսական աճին և ինտեգրմանը նպաստող կայուն տրանսպորտային համակարգի ստեղծման համար: «Տրանսպորտալոգիստիկ համալիրի զարգացման արդիական հարցերին առնչվող ամենամյա համատեղ միջոցառումների անցկացման պրակտիկան ցույց է տալիս նման ձևաչափի պահանջված լինելը: Մենք մի սեղանի շուրջ միավորում ենք պետական մարմինների, առաջատար տրանսպորտային ընկերությունների և ընկերակցությունների ներկայացուցիչներին», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: Միխայիլ Գոնչարովն ընդգծել է, որ ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության և ԱՓՀԽ քարտուղարության փոխգործակցության պլանի գործնական իրականացումը լրացուցիչ ազդակ կդառնա միջազգային երկաթուղային և մուլտիմոդալ բեռնափոխադրումների զարգացման և կատարելագործման հարցերով արդյունավետ և փոխշահավետ համագործակցություն զարգացնելու համար: ԵՏՀ և ԱՓՀԽ միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2017 թվականին տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում համագործակցության զարգացման նպատակով:  
03 հուլիսի 2025 ԵՏՀ-ն և ԱՍԵԱՆ-ը փորձ են փոխանակել մրցակցության ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության բլոկի և ԱՍԵԱՆ-ի ներկայացուցիչները հունիսի 3-ին առցանց ձևաչափով կայացած «Մրցակցային քաղաքականությունը և իրավակիրառությունը ԵԱՏՄ-ում և ԱՍԵԱՆ-ում» թեմայով սեմինարի ընթացքում փոխանակել են մրցակցության ոլորտի իրենց փորձը: Միջոցառմանը մասնակցել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։ Նա նշել է, որ Հանձնաժողովի և ԱՍԵԱՆ-ի քարտուղարության և մրցակցության հարցերով փորձագիտական խմբի համագործակցությունը հետևողական բնույթ է կրում և օգտակար է երկու կողմերի համար էլ: «Մեզ հետաքրքրում է ԱՍԵԱՆ-ի փորձը: Հարկ է ուշադրություն դարձնել ԱՍԵԱՆ-ի մասնակից երկրների մրցակցային քաղաքականության գնահատման համակարգին, որն արտահայտվում են բիզնեսի և կազմակերպությունների կողմից մրցակցության ընկալման երկրային ցուցիչների հաշվարկով: Հետաքրքրություն է ներկայացնում նա Միաձուլումների ու կլանումների հետևանքների գնահատման միասնական պորտալը», — ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը: Սեմինարի մոդերատոր, ԵՏՀ մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության փոխտնօրեն Արմինե Հակոբյանը մասնակիցներին տեղեկացրել է մրցակցային քաղաքականության ոլորտում տարվող աշխատանքի, մրցակցության քարոզչության և միջազգային համագործակցության մասին: Մրցակցության ընդհանուր կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փորձի մասին խոսել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրեն Սերգեյ Մաքսիմովը: Սեմինարի մասնակիցներին իր հերթին ողջունել է ԱՍԵԱՆ-ի մրցակցության հարցերով փորձագիտական խմբի նախագահ, Կամբոջայի մրցակցության հանձնաժողովի անկախ կոմիսար Լի Սոպորովիչնին: Միջոցառմանը մասնակցել են ԱՍԵԱՆ ազգային մրցակցային մարմինների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի ներկայացուցիչներ:  
Ցուցադրել ավելին