Նորություններ

03.07.2024

Արզիբեկ Կոժոշևը մասնակցել է «Առաջանցիկ զարգացման ռազմավարություն» եվրասիական ինտեգրացիոն համաժողովին

ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը հուլիսի 3-ին «Ռուսաստան» միջազգային ցուցահանդես-համաժողովի (ՎԴՆԽ, ք. Մոսկվա) հարթակում անցկացվող «Առաջանցիկ զարգացման ռազմավարություն» եվրասիական ինտեգրացիոն համաժողովի լիագումար նիստի շրջանակներում խոսել է Եվրասիական տնտեսական միությունում տրանսպորտային միջանցքների և լոգիստիկայի զարգացման մասին: Համաժողովի լիագումար նիստը նվիրված է ՉԻնաստանի «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ ԵԱՏՄ զուգակցմանը՝ որպես ԲՐԻԿՍ+ տնտեսական տարածքում ինտեգրման հեռանկարային ձևին։

Նախարարն իր ելույթում նշել է Միության անդամ պետությունների միջև տրանսպորտային կապակցվածության բարձր ցուցանիշները։ Մասնավորապես, ճանապարհների երկարությամբ Միությունը աշխարհում 4-րդ տեղն է զբաղեցնում (համաշխարհային մասնաբաժնի 4.9%-ը), իսկ երկաթուղիների երկարությամբ՝ աշխարհում 3-րդ տեղը (համաշխարհային մասնաբաժնի 10.5%-ը)։

Արզիբեկ Կոժոշևը խոսել է եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման, բացերի վերացման, «անխափան» լոգիստիկայի կառուցման ուղղությամբ անդամ պետությունների հետ համատեղ կատարված աշխատանքի մասին և ցուցադրել է եվրասիական տրանսպորտային միջանցքների քարտեզը, որը ներառում է եվրասիական միամոդալ երկաթուղային երթուղիները, եվրասիական մուլտիմոդալ երթուղին, ինչպես նաև եվրասիական ավտոմոբիլային միջանցքներն ու երթուղիները:

Հատկապես կարևորվել է անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից հավանության արժանացած Գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային տրանսպորտային նախագծերի ցանկը, որը ներկայումս ներառում է 11 նախագիծ։ Նախագծերը նախատեսում են ավտոմոբիլային ճանապարհների կառուցում և վերակառուցում, երկաթուղային ենթակառուցվածքի շինարարություն, էլեկտրաֆիկացում և արդիականացում։

«Տրանսպորտի ոլորտում աշխատանքի տրամաբանական շարունակությունն է դարձել եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանը, որն Հանձնաժողովի կոլեգիան ընդունել է 2023 թվականին։ Այժմ մենք աշխատում ենք եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման նպատակային ցուցիչների, միջանցքների անձնագրերի նախապատրաստման, միջանցքներին ներկայացվող միասնական պահանջների մշակման, բացերի հայտնաբերմանը և վերացմանն ուղղված առանձին հատվածների զարգացման միջոցառումների որոշման ուղղությամբ», — հայտնել է նախարարը։

Խոսելով Չինաստանի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» տրանսպորտային նախաձեռնության հետ զուգակցման զարգացման մասին՝ ԵՏՀ նախարարը նշել է այնպիսի համատեղ նախագծեր, ինչպիսիք են «Եվրասիական ագրոէքսպրեսը» և «Միավորված տրանսպորտալոգիստիկ ընկերությունը՝ Եվրասիական երկաթուղային դաշինքը» (ԵԵԴ ՄՏԼԸ):

«Նախագծերն ակտիվորեն զարգանում են և կարող են լինել ինտեգրացիոն էֆեկտի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ փոխադրումների զարգացման լավ օրինակներ։ Այսպես, «ԵԵԴ ՄՏԼԸ» ընկերության տարանցիկ ծառայություններում Չինաստան – Եվրոպա – Չինաստան երթուղով բեռնարկղային փոխադրումների ծավալը 2023 թվականին կազմել է մոտ 674 հազ. TEU», — նշել է Արզիբեկ Կոժոշևը։
«Ցանկանում եմ ընդգծել, որ այսօր, չնայած առկա դժվարություններին, Միությունում տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի արժեքը բազմակիորեն աճել է, և նոր հնարավորություններ են բացվել տրանսպորտի զարգացման և մեր երկրների տնտեսական կայունության և տնտեսական զարգացման ապահովման համար», — նշել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը: