Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7091
26 հունիսի 2025
Արզիբեկ Կոժոշևը բանակցություններ է վարել Բելառուսի էներգետիկայի նախարար Դենիս Մորոզի հետ
ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարար Դենիս Մորոզի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի և գազի ընդհանուր շուկայի ձևավորման և զարգացման արդիական հարցեր: Կողմերը նշել են, որ եվրասիական «հնգյակի» ղեկավարները հայեցակարգային որոշում են ընդունել գազի շուկայի մասին, և այժմ երկրների առջև դրված է դրա զարգացման պլանը նախապատրաստելու խնդիր: Նաև ընդգծվել է, որ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի (ԷԸՇ) գործարկման համար անհրաժեշտ է սեղմ ժամկետներում ավարտել միացման մասին պայմանագրի ձևի մշակման աշխատանքը: Սա ԷԸՇ աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի վերջին փաստաթուղթն է: Այցի ընթացքում ԵՏՀ պատվիրակությունն այցելել է նաև Բելառուսի Հանրապետության միավորված էներգահամակարգի օբյեկտներ՝ նորառյալ Բրեստինը, և ծանոթացել էլեկտրական էներգիայի գեներացման տեխնոլոգիական հիմքին, առաջավոր փորձին և տեխնոլոգիաներին: «Էներգետիկ աղբյուրների և համաշխարհային միտումներին ու տեխնոլոգիաներին համապատասխանող ցանցային ենթակառուցվածքի արդիականացման ապահովման պայմաններում էներգահամակարգի կայուն աշխատանքը Միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի գործունեության պայմաններում բարեհաջող աշխատանքի գրավականն է», — նշել է Անդրեյ Սլեպնևը:
26 հունիսի 2025
ԵԱՏՄ շրջանակներում ստանդարտացման արդիական հարցեր են քննարկվել Պրոֆիլային մարմինների ղեկավարների խորհրդում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին հունիսի 26-ին Մինսկում՝ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագրի շրջանակներում մասնակցել է ԵԱՏՄ ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստը կայացել է Բելառուսի Հանրապետության ստանդարտացման պետական կոմիտեի նախագահությամբ: Ղեկավարների խորհուրդը քննարկել է համապատասխան Կարգերում փոփոխություններ կատարելու աշխատանքների ընթացքը, որոնք կարգավորում են ապացուցողական բազայի ձևավորման և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխան արդիականացման հարցեր՝ անվտանգության պահանջների գիտատեխնիկական մակարդակի գնահատման արդյունքները հաշվի առնելու մասով: Համապատասխան փաստաթղթերի նախագծերը նախապատրաստվել են Հանձնաժողովի կողմից: Փոփոխությունների արդիականությունը պայմանավորված է ընթացիկ տարում տեխկանոնակարգերի և դրանց ստանդարտների ցանկերի գիտատեխնիկական մակարդարի գնահատումների կազմակերպման և իրականացման աշխատանքների մեկնարկով՝ Մինչև 2030 թվականը դրանց իրականացման պլանին համապատասխան, որը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից 2025 թվականի հունվարին: Առանձին անդրադարձել են Միության տեխկանոնակարգերի միջպետական ստանդարտների (ԳՕՍՏ) մշակման ծրագրերի կատարման մշտադիտարկման հարցերին, որը Հանձնաժողովն իրականացնում է տարեկան կտրվածքով Միության շրջանակներում ստանդարտացման աշխատանքների համակարգման կարգին համապատասխան: Հաշվի առնելով կայացած քննարկումը՝ Հանձնաժողովը վերլուծական տեղեկատվություն կնախապատրաստի ԳՕՍՏ-երի մշակման այս ծրագրերի չկատարման/ժամանակին չկատարման պատճառների մասին նման պրակտիկայի վերացման ընդունելի լուծումներ մշակելու նպատակով: Նաև նշվել է ԵՏՀ ստանդարտացման հարցերով ենթակոմիտեի նիստերում միջպետական ստանդարտների մշակման ծրագրերի իրականացման և նշված ծրագրերի շրջանակներում մշակված ԳՕՍՏ-երին բոլոր հինգ երկրների միացման խնդրահարույց հարցերի քննարկման արդյունավետությունը: Որոշում է ընդունվել այս պրակտիկան շարունակելու մասին: Բացի այդ, Ղեկավարների խորհրդի անդամները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ստանդարտացման աշխատանքների գերակա ուղղությունների մշակման Բելառուսի նախաձեռնությունը և Ղեկավարների խորհրդի 2025-2027 թվականների աշխատանքների պլանի նախագիծը: Նշված փաստաթղթերի նախագծերը կքննարկվեն Ղեկավարների խորհրդի հերթական նիստում՝ հաշվի առնելով ստանդարտացման ազգային մարմինների առաջարկները: ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ որպես Միության օժանդակ մարմին տեխնիկական կարգավորման ոլորտում ստանդարտացման զարգացման համար:
26 հունիսի 2025
ԵԱՏՄ երկրների տրանսպորտի նախարարները քննարկել են ռազմավարական փաստաթղթերի նախապատրաստումը
Եվրասիական տնտեսական միության երկրների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհուրդը հունիսի 26-ին ԵՏՀ-2025 շրջանակներում քննարկել է Հիմնական ուղղությունների և ԵԱՏՄ երկրների համակարգված տրանսպորտային քաղաքականության իրականացման փուլերի կատարումը: Նիստին մասնակցել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը։ Փաստաթուղթն իրականացվում է եռամյա ժամանակահատվածների համար նախատեսված ճանապարհային քարտեզների հիման վրա: Արզիբեկ Կոժոշևը նշել է, որ 2024 թվականի հոկտեմբերին կառավարությունների ղեկավարներն արդեն հաստատել են առաջիկա երեք տարվա ճանապարհային քարտեզը՝ հանձնարարելով մշակել այս փաստաթղթի միջոցառումների ցանկի ընդլայնման հնարավորություններ: Բանակցությունների հիման վրա որոշում է ընդունվել մասնագիտական նախապատրաստման և իրավասությունների բարձրացման հարցերի շուրջ համագործակցությանը վերաբերող միջոցառումների հաշվին ճանապարհային քարտեզը լրացնելու մասին: ԵՏՀ նախարարը Ղեկավարների խորհրդին տեղեկացրել է միջոցառումների համաձայնեցման արդյունաների մասին, որոնք իրականացվելու են «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածների համար ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրին համապատասխան տրանսպորտալոգիստիկ ներուժի ձևավորման համար: Արզիբեկ Կոժոշևը նշել է, որ Հռչակագրի իրականացման ճանապարհային քարտեզի նախագծում 22 մեխանիզմից համաձայնեցվել է 20-ը, կամ շուրջ 91%-ը: Երկու հարցի վերաբերյալ պահպանվում են սկզբունքային տարաձայնությունները, որոնք վերաբերում են օդային տրանսպորտի ծառայությունների և ավտոմոբիլային բեռնափոխադրումների ազատականացման երկարաժամկետ հեռանկարին: Նիստի շրջանակներում քննարկվել է Եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանը, մասնավորապես՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների առանձին հատվածների զարգացման, թերությունների հայտնաբերման և վերացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Թվային օրակարգի համատեքստում քննարկվել են տրանսպորտի թվայնացման հարցեր, բարձր ավտոմատացված անօդաչու և ինքնավար փոխադրամիջոցների, ԵԱՏՄ արտաքին սահմանին տրանսպորտային (ավտոմոբիլային) վերահսկողության տեղեկատվական ապահովման օգտագործումը, մասնավորապես՝ N 46 ընդհանուր գործընթացի շրջանակներում տեխնոլոգիական թեստավորման ազգային համակարգերի պատրաստության աստիճանը և ինտեգրված ձևաչափով դրանց հանձնումը արդյունաբերական շահագործման: Դրա գլխավոր խնդիրն է՝ Միության արտաքին սահմանը հատող բեռնատարների տրանսպորտային վերահսկողության ընթացակարգերի կատարելագործումը: Այդ գործընթացի ներդրումը պետք է բարձրացնի ԵԱՏՄ մուտք գործելիս բեռնահոսքերի վերահսկողության ազգային լիազոր մարմինների գործունեության արդյունավետությունը: Նիստի մասնակիցները քննարկել են միջազգային հարթակների շրջանակներում՝ Ղազաստանի Հանրապետությունում տրանսպորտային շաբաթի շրջականերում, Աանկտ Պետերբույթում Միջազգայի տրանսպորտալոգիստիկ համաժողովում, ինչպես նաև Ժնևում ԱՄԿ-ի կենտրոնակայանում Եվրասիայի օրերին միջոցառումների ժամանակացույցը: Մինսկում ընթացող միջոցառումների շրջանակներում Ղեկավարների խորհրդի անդամները մասնակցել են Եվրասիական տնտեսական համաժողովի պանելային նստաշրջաններին:
26 հունիսի 2025
ԵՏՀ-2025-ի շրջանակներում քննարկվել են գործարար համայնքի հետ Հանձնաժողովի երկխոսության ուղղությունները
Եվրասիական տնտեսական համաժողով-2025-ի գործարար ծրագրի շրջանակներում ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի տասներորդ նիստը: Մասնակիցները քննարկել են առանցքային հարցեր՝ ներառյալ ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության մասին բիզնեսի տեղեկացվածության բարձրացումը, ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանությունը և կարգավորիչ մեխանիզմների կատարելագործումը: Հատուկ ուշադրություն է դարձվել կարգավորող ազդեցության գնահատման (ԿԱԳ) ընթացակարգերի ընդլայնմանը: ԿԱԳ-ում բիզնեսի հետաքրքրվածությունը նպաստել է ԵԱՏՄ շրջանակներում այս գործիքի զարգացմանը: 2024 թվականի փետրվարից ԿԱԳ ընթացակարգը տարածվում է Միության միջազգային պայմանագրերի նախագծերի վրա, ինչպես նաև փաստացի ազդեցության գնահատում (ՓԱԳ) է ներդրվել ԵՏՀ արդեն գործող որոշումների նկատմամբ: «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման պլանի նախապատրաստման շրջանակներում Ղազախստանի նախաձեռնությամբ մշակվում է ԵԱՏՄ միջազգային պայմանագրերի վրա ՓԱԳ տարածման հարցը: Ընթացակարգերի նպատակն է՝ գնահատմամբ ամբողջությամբ ընդգրկել բիզնեսի գրա կարգավորման բոլոր փուլերի ազդեցությունը՝ նորմերի մշակումից մինչև կիրառում: Ընդ որում, եթե մասնակից երկրի լիազոր մարմինն առաջարկ է ուղարկում ՓԱԳ անցկացնելու մասին, ԵՏՀ-ն պարտավոր է քննարկել այն: Այս առնչությամբ գործարար համայնքին կոչ են արել ավելի ակտիվորեն ուղարկել գործող որոշումների գնահատման նախաձեռնությունները՝ ինչպես ուղղակիորեն Հանձնաժողովին, այնպես էլ ազգային գերատեսչությունների միջոցով: «Այսօրվա քննարկման արդյուքնները նոր խթան կհաղորդեն գերակա ուղղություններով մեր աշխատանքին: Մենք կշարունակենք պայմաններ ստեղծել ԵԱՏՄ երկրների բիզնեսի ինտեգրումը խորացնելու համար՝ ապահովելով ձեռնարկատիրական գործունեության հավասարակշռված կարգավորումը», — նշել է Բախիթ Սուլթանովը: Բիզնեսի և կարգավորիչների միջև կայացած երկխոսությունը կամրապնդի ԵԱՏՄ-ում փոխգործակցության մեխանիզմները, կխորացնի ինտեգրման գործընթացները և կընդլայնի տնտեսական համագործակցությունն առանցքային գործընկերների հետ: Խորհրդատվական խորհրդի գործունեության նպատակն է ԵՏՀ իրավասությանը վերապահված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեության զարգացման ուղղությունների և հեռանկարների որոշման հարցերով ԵՏՀ-ի և ԵԱՏՄ գործարար խորհրդի երկխոսության ապահովումը: Խորհրդատվական խորհուրդը ստեղծվել է ԵՏՀ կոլեգիայի 2016 թվականի հոկտեմբերի 25-ի N 121 որոշմամբ ԵՏՀ-ի և ԵԱՏՄ գործարար խորհրդի միջև փոխգործակցության հուշագրի իրականացման շրջանակներում: Խորհրդատվական խորհրդի կազմում ընդգրկված են Հանձնաժողովի կոլեգիայի անդամներ և նրանց կողմից որոշված Հանձնաժողովի պաշտոնատար անձինք և աշխատակիցներ, ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահության անդամներ և նրանց լիազոր ներկայացուցիչներ, ինչպես նաև 20-ական ներկայացուցիչ Հանձնաժողովի իրավասությանը վերապահված փոխգործակցության առանձին ոլորտներով յուրաքանչյուր գործարար համայնքից:
26 հունիսի 2025
ԵԱՏՄ երկրների և Կուբայի գործարար շրջանակները քննարկել են առևտրատնտեսական համագործակցության հեռանկարային ուղղություններ
Եվրասիական տնտեսական համաժողով-2025-ի հարթակում կայացել է «Կուբա. ԵԱՏՄ-ի և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների միջև տնտեսական շփումների զարգացման հնարավորություններ» թեմայով երկխոսություն-շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցող փորձագետները համակարծիք էին, որ Կուբան զգալի ներուժ ունի, որը նրան թույլ է տալիս հանդես գալ որպես Եվրասիական տնտեսական միության պետությունների և լատինամերիկյան տարածաշրջանի երկրների տնտեսական շահերի կապող օղակ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջոցառմանը ներկայացրել է Ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Միքայել Բելլույանը: «Կուբան՝ որպես ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետություն, քաջածանոթ է մեր օրակարգին, Միության առանցքային առևտրատնտեսական գործընկերն է Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տարածաշրջանում: 2018 թվականին Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ԵՏՀ և Կուբայի կառավարության միջև, որը սահմանել է համագործակցության հիմնական ուղղությունները: Ստեղծվել է փոխգործակցության համատեղ հանձնաժողով: Կուբայի ներկայացուցիչները մասնակցում են ԵԱՏՄ շրջանակներում բոլոր մակարդակների մարմինների նիստերին և առաջարկում եվրասիական «հնգյակի» երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության սեփական նախաձեռնությունները», — նշել է Միքայել Բելլույանը: ԵՏՀ ներկայացուցիչն ընդգծել է Միության պետությունների բիզնեսի աճող հետաքրքրությունը զբոսաշրջության, դեղագործության, գյուղատնտեսության, քիմիական արդյունաբերության, տեղեկատվահաղորդակցական ծառայությունների ոլորտներում Կուբայի հետ համագործակցության նկատմամբ: Նա միջոցառման մասնակից ընկերությունների ներկայացուցիչներին հրավիրել է միանալ ԵՏՀ — Կուբայի Հանրապետության կառավարություն համատեղ հանձնաժողովի աշխատանքներին՝ այս տարվա երկրորդ կիսամյակում Մոսկվայում կայանալիք հերթական նիստում: Կուբարի պատվիրակությունը՝ Առևտրի պալատի փոխնախագահ Տանյա Ագիար Ֆերնանդեսի նախագահությամբ, ներկայացրել է Կուբայում լոգիստիկ հանգույցի նախագիծը, որի նպատակն է՝ թեթևացնել Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի տարածաշրջանում ԵԱՏՄ երկրների տարանցումը և արտահանման ներուժի իրականացումը: Կուբայի ներկայացուցիչները տեղեկացրել են այնպիսի տարածաշրջանային կառույցների շրջանակներում գործող առևտրային համաձայնագրերի առանձին ասպեկտների մասին, ինչպիսիք են ԼԱԻ-ն, ԱԼԲԱ-ն և ԿԱՐԻԿՈՄ-ը, և Կուբայում արտադրություն բացող օտարերկրյա ձեռնարկատերերին նրանց կողմից տրամադրվող հնարավորությունների մասին: Ելույթների արդյունքների հիման վրա ԵԱՏՄ երկրների գործարար շրջանակների ներկայացուցիչները քննարկել են կուբայի նախաձեռնությունները:
26 հունիսի 2025
Միության երկրների էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարները քննարկել են եվրասիական ինտեգրման արդյունքներն ու հեռանկարները
Հունիսի 26-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական միության պետությունների էկոնոմիկայի նախարարությունների ղեկավարների հանդիպումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովի մասնակցությամբ։ Քննարկվել են եվրասիական ինտեգրման հիմնական արդյունքները և դրա հետագա զարգացման հեռանկարները: ԵՏՀ նախարարը տեղեկացրել է Ռազմավարություն-2025-ի իրականացման միջոցառումների պլանի կատարման մասին: Մասնավորապես, նա նշել է. «Ընթացիկ տարին ավարտական է այս փաստաթղթի նպատակների կատարման տեսանկյունից:: Մենք տեսնում ենք կատարման բավականին բարձր արդյունքներ, և Հանձնաժողովը՝ անդամ պետությունների հետ համատեղ, առավելագույն ջանքերն է գործադրում այս փուլն արժանավայել ավարտելու համար»: Էլդար Ալիշերովը նշել է, որ 2026 թվականին Միությունն անցնում է նոր ռազմավարական փաստաթղթի՝ «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի դրույթների իրականացմանը: Հռչակագրում արտացոլված են եվրասիական ինտեգրման գերակա ուղղությունները, ինչպես նաև տնտեսական զարգացման համաշխարհային միտումներին համապատասխանող նոր հեռանկարային խնդիրները: ԵՏՀ-ն և անդամ պետությունները նախատեսում են ընթացիկ տարում ավարտել Հռչակագրի իրականացման ճանապարհային քարտեզի նախապատրաստումը: Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման միջոցառումների պլանը ծրագրային փաստաթուղթ է, որը պարունակում է ԵԱՏՄ մասին պայմանագրով սահմանված նպատակների ու խնդիրների իրականացման համար անհրաժեշտ հիմնական միջոցներն ու մեխանիզմները: «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագիրը մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար առկա առանցքային ռազմավարական փաստաթուղթն է:
26 հունիսի 2025
Գոհար Բարսեղյան. «Կոոպերացիան դառնում է եվրասիական «հնգյակի» երկրների քաղաքացիներին սննդամթերքով ապահովելու ռազմավարական գործիք»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը հունիսի 26-ին Մինսկում՝ ԵՏՀ-2025-ի «Կոոպերացիան ԵԱՏՄ-ում. ճանապարհ դեպի ԱԱՀ արդյունավետ զարգացում» թեմայով կլոր սեղանի ընթացքում անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ագրոարդյունաբերական համալիրի ցուցանիշների կայուն զարգացմանը: ԵՏՀ նախարարը նշել է, որ ինտեգրացիոն միավորման ստեղծման պահից ի վեր գյուղմթերքի արտադրության ծավալներն աճել են 25%-ով, փոխադարձ առևտուրը ավելացել է 1,8 անգամ, արտաքին մատակարարումներն աճել են ավելի քան երկու անգամ: Ընդ որում, առկա է ագրարային ոլորտի հետագա զարգացման ներուժ, որը կապված է ԵԱՏՄ բյուջեի միջոցների հաշվին կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման հնարավորության հետ: «Կոոպերացիան, ըստ էության, ռազմավարական գործիք է դառնում եվրասիական «հնգյակի» երկրների քաղաքացիներին սննդամթերքով երաշխավորված ապահովման և արտաքին կոնյունկտուրային տատանումներից մեր կախվածության նվազեցման համար», — ընդգծել է Գոհար Բարսեղյանը: Կլոր սեղանի ընթացքում քննարկվել են կոոպերացիայի զարգացման հեռանկարային ուղղություններն ու նախագծերը, այդ թվում՝ ֆինանսական աջակցության մեխանիզմի կիրառմամբ, քննարկվել է միջպետական համագործակցության փորձը: Քննարկման մասնակիցներն անդրադարձել են այս կապակցությամբ պետական մարմինների, ձեռնարկատերերի և ֆինանսական ինստիտուտների երկխոսության խորացման անհրաժեշտությանը: Ոլորտային համագործակցության մեխանիզմները քննարկվել են նաև նախօրեին՝ ԵՏՀ-2025-ում ԵԱՏՄ գործարար խորհրդի նախագահության 26-րդ նիստի շրջանակներում: Կլոր սեղանին մասնակցել են ԵԱՏՄ պետությունների, երրորդ երկրների պետական կառավարման մարմինների, գործարար և գիտական շրջանակների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մոդերատորն էր «Բելառուսի Հանրապետության զարգացման բանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահ Ռոման Բրոդովը:
25 հունիսի 2025
Մաքսիմ Երմոլովիչը ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության նիստում ներկայացրել է մրցակցության քարոզչության ուղղությամբ Հանձնաժողովի աշխատանքը
ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը հունիսի 25-ին Մինսկում՝ ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության նիստում խոսել է մրցակցության քարոզչության հիմնական գործիքների մասին, որոնք ակտիվորեն օգտագործում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Մաքսիմ Երմոլովիչը շեշտը դրել է մրցակցության բլոկի Հանրային ընդունարանին, «5+1» ձևաչափով խորհրդակցություններին, համաժողովներին, խորհրդաժողովներին, սեմինարներին, կլոր սեղաններին, տարբեր մեթոդաբանական նախաձեռնություններին մասնակցությանը: Առանձին ԵՏՀ նախարարն անդրադարձել է տեղեկատվական դաշտում իրականացվող աշխատանքին և միջազգային համագործակցության հարցերին: Մաքսիմ Երմոլովիչը մի շարք առաջարկներ է ներկայացրել Բելառուսի բիզնեսի հետ ուղղակի օպերատիվ շփումներ հաստատելու, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Բելառուսի բիզնեսի մի շարք ընկերակցությունների հետ փոխգործակցության զարգացման վերաբերյալ: ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության նիստը բացել է Եվրասիական տնտեսական համաժողովի գործարար ծրագիրը: Նիստի օրակարգում էր հարցերի լայն շրջանակ՝ ներքին շուկայում գործարար կլիմայի բարելավումից և արգելքների վերացումից մինչև երրորդ երկրների հետ գործընկերությունը: Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի նախագահությունը միավորում է ԵԱՏՄ երկրների խոշորագույն գործարար ընկերակցությունները: Դրանում քննարկվում ու համակարգվում են եվրասիական տնտեսական ինտեգրման հարցեր:
Ցուցադրել ավելին