Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7091

27 մայիսի 2025 ԵՏՀ-ն և Թաիլանդը ակտիվացնում են փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Թաիլանդի Թագավորության կառավարության համագործակցության հեռանկարային ուղղությունները քննարկել են ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Միքայել Բելլույանը և Թաիլանդի ԱԳՆ եվրոպական վարչության փոխտնօրեն Սոմրուդի Պուպորնանակեն: Միքայել Բելլույանը նշել է, որ Հանձնաժողովն առաջարկում է ակտիվացնել Եվրասիական տնտեսական միության պետությունների և Թաիլանդի Թագավորության միջև առևտրի ընդլայնման համատեղ աշխատանքը, այդ թվում՝ Համագործակցության մասին հուշագրի շրջանակներում: Նա նաև հայտնել է, որ 2025 թվականի հունիսին նախատեսվում է անցկացնել եվրասիական տնտեսական օրակարգի մասին ոլորտային սեմինար Թաիլանդի պաշտոնական շրջանակների և գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Կողմերը քննարկել են ԵՏՀ և Թաիլանդի կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի 3-րդ նիստի անցկացման հնարավորությունը, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության պրակտիկ հարցեր, ինչպես նաև համատեղ միջոցառումների պլանի ձևավորումը: Սոմրուդի Պուպորնանակեն կողմ է արտահայտվել հնչեցված առաջարկներին և նշել, որ Թաիլանդը մտադիր է զարգացնել երկխոսությունը ԵՏՀ-ի հետ հուշագրի շրջանակներում և հետաքրքրված է ԵԱՏՄ երկրների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացմամբ, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի, նրա անդամ պետությունների և Թաիլանդի Թագավորության միջև ԱԱԳ ստեղծման հնարավուրության ուսումնասիրման համատեքստում: ԵՏՀ-ի և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև Համագործակցության մասին հուշագիրը ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 19-ին։ Համձայն փաստաթղթի՝ կողմերը մտադիր են համագործակցություն իրականացնել հետևյալ ուղղություններով՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրու. առևտրային քաղաքականություն. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում և Թաիլանդի Թագավորությունում տնտեսական զարգացման և մակրոտնտեսական իրավիճակի վերլուծություն. մաքսային կարգավորում. տեխնիկական կարգավորում. սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցներ. ֆինանսներ. տրանսպորտ. էներգետիկ քաղաքականություն. ագրոարդյունաբերական համալիր. մրցակցային քաղաքականություն և հակամենաշնորհային կարգավորում. արդյունաբերություն. մտավոր սեփականություն. սպառողների իրավունքների պաշտպանություն. տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաներ և թվային տնտեսություն. ծառայությունների առևտուր և ներդրումներ. ձեռնարկատիրության զարգացում. պետական գնումներ. փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ:
27 մայիսի 2025 ԵՏՀ խորհուրդը կատարելագործել է սակագնային առանձնաշնորհումների վերականգնման ընթացակարգը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել սակագնային առանձնաշնորհումների վերականգնման ընթացակարգի պարզեցման մասին: Փաստաթուղթը նախատեսում է լրացուցիչ դեպք, երբ հայտարարատուն կարող է օգտվել այդ իրավունքից: Սակագնային առանձնաշնորհումները վերականգնելիս հայտարարատուն իրավունք ունի ներկայացնելու ապրանքի ծագման հավաստագիրը, անգամ եթե դրա ժամկետը դիմումը մաքսային մարմին ներկայացնելու պահի դրությամբ սպառվել է: Սակայն այս դեպքում կարևոր է, որ հավաստագիրը վավերական լինի ապրանքների հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ: Հայտարարատուն կարող է չներկայացնել ապրանքի ծագման հավաստագիրն այն դեպքում, երբ մաքսային մարմինն ունի հավաստագիրը ապրանքների ծագման ստուգման էլեկտրոնային համակարգի օգտագործմամբ ստուգելու հնարավորություն: Որոշումն ընդունվել է ԵԱՏՄ իրավակիրառ պրակտիկայի վերլուծության արդյունքների հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով գործարար համայնքի առաջարկները:
27 մայիսի 2025 ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ԵՏՀ վեբինարները բարձրացնում են տեղեկացվածությունը միջազգային առևտրային իրավունքի զարգացման մասին Մայիսի 26-ին կայացել է ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (ՅՈՒՆՍԻՏՐԱԼ) առաջին վեբինարը, որը կազմակերպվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ: Այն բացել է ուսումնական նստաշրջանների շարքը, որոնք ուղղված են ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի գործունեության մասին Եվրասիական տնտեսական միության պետությունների լիազոր մարմինների և մասնագիտական համայնքի տեղեկացվածության բարձրացմանը և միջազգային առևտրային իրավունքի զարգացման աշխատանքներին նրանց ներկայացուցիչների ներդրավմանը: Մասնակիցներին ողջույնի խոսքով են դիմել ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Երնար Բակենովը և ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի քարտուղարության ներկայացուցիչ Սամիրա Մուսաևան: Կարևորվել է միջազգային կազմակերպությունների և պետական կառույցների համագործակցությունը առևտրային իրավունքի ոլորտում փոխգործակցության ամրապնդման և լավագույն փորձի փոխանակման համատեքստում: ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի քարտուղարության աշխատակիցները մանրամասն ներկայացրել են կազմակերպությունը՝ սկսած նրա պատմությունից և կառուցվածքից մինչև միջազգային առևտրային իրավունքի ոլորտի ձեռքբերումները և ապագա ծրագրերը: Նախատեսվում է, որ հաջորդ նման միջոցառումը տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 4-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 11:00ին, և նվիրված կլինի ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի աշխատանքի մասնագիտացված ուղղություններին: Դրանց թվում են անվճարունակության մասին օրենսդրությունը, միջազգային միջնորդությունն ու արբիտրաժը, ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորման համակարգի բարեփոխումը: ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչությունը շահագրգիռ անձանց հրավիրում է մասնակցելու առաջիկա վեբինարին միջազգային առևտրային իրավունքի առանցքային ասպեկտների խորացված ուսումնասիրման համար: ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ը (UNCITRAL) ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովն է: Ստեղծվել է 1966 թվականին միջազգային առևտրի իրավունքի միասնականացմանը և ներդաշնակեցմանն աջակցելու համար: ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի ոլորտի հիմնական իրավաբանական մարմինն է:
26 մայիսի 2025 Ուժի մեջ է մտնում հացահատիկի մասին տեխկանոնակարգի ստանդարտների թարմացված ցանկը Մայիսի 28-ին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ուժի մեջ է մտնում «Հացահատիկի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգին (ՄՄ ՏԿ 015/2011) կից փորձարկման մեթոդների ստանդարտների արդիականացված ցանկը: Նոր խմբագրմամբ ցանկը Եվրասիական տնտեսական միության կոլեգիան ընդունել է 2024 թվականի նոյեմբերի 26-ին: Դրանում ներառվել է 163 փաստաթուղթ, որոնց թվում է 89 նոր կամ թարմացված փաստաթուղթ: Դրանց թվում՝ 96 միջպետական ստանդարտ, որոնցից 28-ը մշակվել է ISO (ԻՍՕ) միջազգային ստանդարտների և EN ու CEN տարածաշրջանային ստանդարտների, 7-ը՝ Բելառուսի Հանրապետության պետական ստանդարտների, 15-ը՝ Ղազախստանի Հանրապետության ազգային ստանդարտների, 16-ը՝ Ռուսաստանի Դաշնության ազգային ստանդարտների հիման վրա: Փորձարկման լաբորատորիաների ժամանակին հավատարմագրման նպատակով՝ հաշվի առնելով ստանդարտների ցանկում առաջին անգամ ներառված ստանդարտներն ու մեթոդիկաները, նշված որոշումը նախատեսում է, որ ստանդարտների ցանկն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օր հետո:
26 մայիսի 2025 Գեորգի Արզումանյան. «Փոխշահավետ համագործակցությունը՝ ԵՏՀ աջակցության գործիքների օգտագործմամբ, կօգնի ամրապնդել ԵԱՏՄ-ում արդյունաբերական համալիրների կայունությունը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական բլոկի ներկայացուցիչները՝ Արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանի նախագահությամբ, մասնակցել են «Ազոտ Սինթեզգազ Ռուսաստան և ԱՊՀ» ամենամյա միջազգային կոնգրեսին: Գեորգի Արզումանյանը մասնակիցներին պատմել է արդյունաբերական կոոպերացիային աջակցելու ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների՝ որպես Եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսությունների զարգացման շարժիչ ուժերից մեկի օգտագործման նպատակների ու հնարավորությունների մասին: Նա կարևորել է բոլոր անդամ պետությունների ներուժի օգտագործմամբ ավելացված արժեքի շղթաների ստեղծմանը քիմիական արդյունաբերական ձեռնարկությունների ակտիվ մասնակցությունը, բիզնեսին հորդորելով ավելի ակտիվ ներգրավվել համատեղ կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերազգային մեխանիզմի շրջանակներում նախագծային նախաձեռնությունների ձևավորման ու զարգացման աշխատանքներին: «Իրական հատվածում աջակցության նոր գործիքի ներդրումը կնպաստի ոչ միայն առանձին արդյունաբերական ձեռնարկությունների ֆինանսական կայունությանը, այլև ընդհանուր առմամբ եվրասիական տարածքում տեխնոլոգիական զարգացման ճանապարհին բիզնես գործընթացների խթանմանը», — ընդգծել է Գեորգի Արզումանյանը: Կոնգրեսին մասնակցությունը նպաստել է գործարար համայնքին Հանձնաժողովի մոտ առկա լիազորությունների ու գործիքների մասին տեղեկացնելուն, որոնք թույլ են տալիս ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործունեության առաջնահերթ տեսակների մասով արդյունաբերական համագործակցությունը: «Համոզված եմ, որ արդյունաբերական կոոպերացիոն նախագծերին աջակցելու վերազգային մեխանիզմի շրջանակներում առաջին նախագծերի դրական իրագործումը խթան կհանդիսանա Միության պետությունների այլ շահագրգիռ ձեռնարկությունների համար: Ուզում եմ հավատալ, որ կոոպերացիային աջակցելու նոր միջոցը թույլ կտա համատեղ առաջ մղել ձեռնարկատերերի շահերը, կբարձրացնի մեր երկրների ներդրումային գրավչությունը և թույլ կտա դուրս գալ տեխնոլոգիական զարգացման որակապես նոր մակարդակ», — նշել է Գեորգի Արզումանյանը: «Ազոտ Սինթեզգազ Ռուսաստան և ԱՊՀ» կոնգրեսը նվիրված է սինթեզ գազի վերամշակման ոլորտի խոշորագույն ձեռնարկությունների կառուցմանն ու արդիականացման պրակտիկ փորձի փոխանակմանը, ներդրումային նախագծերի իրագործման և դրանցում ներդրումների ներգրավման, Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում ազոտ, մետանոլ, ամոնիակ և հանքային պարարտանյութեր արտադրող ձեռնարկությունների տեխնիկական և տեխնոլոգիական կատարելագործման հարցերին:
26 մայիսի 2025 ԵՏՀ էներգետիկայի վարչության փոխտնօրեն է նշանակվել Էլմիրա Արապովան Էլմիրա Երմեկի Արապովան ծնվել է Կարագանդայում (Ղազախստանի Հանրապետություն): 1995 թվականին ավարտել է Կարագանդայի Ե.Ա. Բուկետովի անվան պետական համալսարանը միջազգային  իրավունք մասնագիտությամբ, 2004 թվականին ավարտել է Կարագանդայի ֆինանսական ինստիտուտը հաշվապահական հաշվառում և հաշվառում մասնագիտությամբ: Աշխատանքային գործունեությունն սկսել է 2000 թվականին «ԿՏԷԿ» ՍՊԸ-ում: 2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է «Կարագանդա Ժիլու» ՍՊԸ-ում: 2008-2010 թվականներին աշխատել է Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության նավթային արդյունաբերության զարգացման վարչությունում: 2010-2024 թվականին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունում: 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի մայիսը՝ Ղազախստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության նավթի փոխադրման և վերամշակման վարչության փոխտնօրեն:  2025 թվականի մարտի 20-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի վարչության փոխտնօրեն։
26 մայիսի 2025 -րդ Եվրասիական տնտեսական համաժողովը հայտարարում է Մինկսում ԵՏՀ-2025-ի գրանցման մեկնարկի մասին Մեկնարկում է 2025 թվականի հունիսի 26-ից 27-ը Մինսկում՝ Մինսկի միջազգային ցուցահանդեսային հարթակում կայանակիք 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի (ԵՏՀ-2025) մասնակիցների գրանցումը: Համաժողովի գլխավոր թեման՝ «Եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարություն. արդյունքներ և հեռանկարներ»: Համաժողովի կառուցվածքը ներառում է վեց խոշոր թեմատիկ բաժին: Առավելագույնս ներառված են ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության բոլոր ոլորտները՝ ֆինանսական ոլորտ, արդյունաբերություն և ԱԱՀ, էներգետիկա, տեխնիկական կարգավորում և անասնաբուժություն, ԵԱՏՄ ներքին շուկայի զարգացում, առևտուր, տրանսպորտ, մաքսային կարգավորում, պետգնումներ, վիճակագրություն և այլն: Համաժողովի գործարար ծրագրում ներառված է լիագումար նիստ ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մասնակցությամբ, ինչպես նաև ավելի քան 30 թեմատիկ միջոցառում՝ լիագումար նստաշրջաններ, կլոր սեղաններ, բիզնես երկխոսություններ: ԵՏՀ-2025 համաժողովը խոստանում է դառնալ եվրասիական տարածքում միջազգային համագործակցության կարևոր իրադարձություն: Հագեցած գործարար ծրագրին կմասնակցեն ոչ միայն ԵԱՏՄ երկրների, այլ դիտորդ պետությունների՝ Իրանի, Կուբայի, Ուզբեկստանի պատվիրակներ: Համաժողովին կմասնակցեն նաև ԱՄԷ-ի և Մոնղոլիայի պաշտոնական պատվիրակություններ: Հրավիրում ենք ԶԼՄ-ների ներկայացուցիչներին միանալ 4-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի լուսաբանմանը և ստանալ առավել արդիական տեղեկատվությունը դրա բոլոր առանցքային իրադարձությունների մասին: Հայտերը ներկայացնելու ժամկետն է՝ 2025 թվականի մայիսի 26-ից մինչև հունիսի 18-ը: Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է լրացնել գրանցման ձևը: Հավատարմագրման կարգը հասանելի է հղումով: ԵՏՀ-2025 ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ https://forum.eaeunion.org/ կայքում: Համաժողովի հիմնական միջոցառումների անցկացման վայրն է BELEXPO Մինսկի միջազգային ցուցահանդեսային կենտրոնը (ք. Մինսկ, Պ. Մեդյոլկի փող., 24): Եվրասիական տնտեսական համաժողովը Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործնական միջոցառումն է, որը հերթականությամբ անցկացվում է Միության մարմիններում նախագահող ԵԱՏՄ պետությունում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և ԵՏՀ խորհրդում: Համաժողովն անցկացվում է ԵՏԲԽ 2019 թվականի հոկտեմբերի 1-ի N 16 որոշման հիման վրա: Միջոցառումը նախատեսված է անդամ պետությունների և երրորդ երկրների խոշոր, միջին և փոքր բիզնեսի ղեկավարների, պետական իշխանության մարմինների ղեկավարների ու ներկայացուցիչների, Միության շրջանակներում փոխգործակցության զարգացմամբ հետաքրքրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար: 1-ին Եվրասիական տնտեսական համաժողովն անցկացվել է 2022 թվականի մայիսին Բիշքեկում: 2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի մայիսին Մոսկվայում: 3-րդ Եվրասիական տնտեսական համաժողովն անցկացվել է 2024 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում: 2025 թվականին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գործող նախագահող երկրի իրավունքով Համաժողովը հյուրընկալում է Բելառուսը:
23 մայիսի 2025 Բակիտժան Սագինտաև. «Հանձնաժողովը և ԵԱՏՄ երկրները շարունակում են վերազգային միավորման զարգացման մասշտաբային աշխատանքը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մայիսի 23-ին ԵՏՀ կենտրոնակայանում աշխատանքային հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ, ԵՏՀ խորհրդի նախագահ Նատալյա Պետկևիչի հետ: ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարը Նատալյա Պետկևիչին շնորհավորել է վերջերս այս բարձր պաշտոնին նշանակվելու կապակցությամբ: Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակել եվրասիական ինտեգրման մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ որոնք ներառված են Հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի մայիսի 23-ի նիստի օրակարգում: «Այսօր մենք պետք է քննարկենք Եվրասիական տնտեսական միության գործունեության տարբեր ոլորտներին առնչվող շուրջ քառասուն հարց, — նշել է Բակիտժան Սագինտաևը: — Հանձնաժողովը և ԵԱՏՄ երկրները շարունակում են մաստշաբային աշխատանքը մեր վերազգային միավորման զարգացման ուղղությամբ»: Կողմերը համոզմունք են հայտնել, որ ԵԱՏՄ ներուժը անդամ պետություններին թույլ կտա նոր ծանրակշիռ տնտեսական արդյունքներ գրանցել ինչպես Միության ներսում, այնպես էլ երրորդ երկրների հետ առևտրատնտեսական հարաբերություններում:
Ցուցադրել ավելին