Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7091
19 Նոյեմբեր 2019
ԵԱՏՄ-ում մշակում են արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրության մինչև 2025 թվականը զարգացման «ճանապարհային քարտեզը»։
Նուր Սուլթանում (Ղազախստանի Հանրապետություն) տեղի ունեցած Ապրանքների միջազգային առևտրի վիճակագրության (ԱՄԱՎ) հարցերով միջազգային սեմինարին փորձագիտական համայնքը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ապրանքների արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրության մինչև 2025 թվականը զարգացման «ճանապարհային քարտեզի» նախագիծը։
15 Նոյեմբեր 2019
Տիմուր Ժակսիլիկովը հայտարարել է ԵԱՏՄ-ի բարձրորակ կադրերի պատրաստման կարևորության մասին
«Եվրասիական տնտեսական միության ուսումնական հաստատությունների կողմից բարձրորակ մասնագետների պատրաստումը, որոնք ընդունակ են կիրառել իրենց գիտելիքները միասնական տնտեսական տարածքում՝ Միության ինտեգրացիոն ներուժի իրագործման առանցքային քայլերից մեկն է», – նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը նոյեմբերի 12-ին Երևանի պետական համալսարանում դասախոսության ընթացքում։
14 Նոյեմբեր 2019
Վիկտոր Նազարենկո. «Հանձնաժողովին ՍՉՍ-ում լիաձևաչափ մասնակցության տրամադրման հնարավորությունը քննարկվելու է ԱՊՀ Գործադիր խորհրդի հետ»
ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման հարցերով միջպետական խորհրդի (ՄՊԽ) անդամ պետությունների՝ տվյալ ոլորտներում որպես ազգային օպերատորներ հանդես եկող ազգային ինստիտուտների դերը անհրաժեշտ է բարձրացնել, իսկ ՄՊԽ գիտատեխնիկական հանձնաժողովների և միջպետական տեխնիկական կոմիտեների գործունեությունը՝ վերափոխել։ Դա թույլ կտա բարձրացնել դրանց աշխատանքի արդյունավետությունը և բարձրացնել այն միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների համանման աշխատանքային մարմինների մակարդակին։ Այսպիսի ենթադրություններով է հանդես եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն նոյեմբերի 13-ին Շիմկենտում (Ղազախստանի Հանրապետություն) կայացած ԱՊՀ ՄՊԽ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային մարմինների ղեկավարների խորհրդակցությանը։
14 Նոյեմբեր 2019
Շինանյութերի շուկայում կոնտրաֆակտի դեմ պայքարի հարցում միասնական մոտեցումները քննարկել են «Անտիկոնտրաֆակտ-2019» համաժողովին
«Հաշվի առնելով մորթուց արտադրատեսակների մակնշման հարցում ստացված դրական արդյունքները, մենք առաջարկում ենք տարածել այդ փորձը շինարարական նյութերի ոլորտի վրա՝ որպես այդ ոլորտում անօրինական շրջանառության դեմ գործոն միջոց և իրագործել այդպիսի համատեղ նախագիծը «Շինարարական ինդուստրիայի ապահովման արդյունաբերական տեխնոլոգիաներ» եվրասիական տեխնիկական պլատֆորմի հիման վրա, այն օգտագործելով որպես քննարկման հարթակ», – հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարյովը։
14 Նոյեմբեր 2019
Տիգրան Սարգսյան. «ԵԱՏՄ-ում անհրաժեշտ է ձևավորել վերլուծական կենտրոնների հետ քննարկման հիման վրա որոշումների կայացման նոր կառավարչական մշակույթ»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) շահագրգռված է վերլուծական կենտրոնների հետ համագործակցության մեջ։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 14-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատում կայացած «ԵԱՏՄ. փորձը, խնդիրները, զարգացան և անվտանգության գերակայությունները» I-ին Եվրասիական վերլուծական համաժողովի լիագումար նիստին։
13 Նոյեմբեր 2019
Վիկտոր Նազարենկո. «Միջազգային պետական ստանդարտների պլանավորման, ֆինանսավորման և մշակման գործընթացին անհրաժեշտ է ավելի ակտիվորեն ներգրավել ԵԱՏՄ-ի երկրների բիզնես համայնքը և սպառողներին»
«Համաշխարհային տնտեսության շարժընթացիկ զարգացման պայմաններում ԵԱՏՄ-ը պետք է լինի արդյունավետ տարածաշրջանային միավորում, որը ստանդարտացման գործիքների կիրառման շնորհիվ ապահովում է արդյունաբերության տեխնոլոգիական զարգացման պարագացում, նորարարությունների ներդրում, մրցունակության բարձրացում և արտադրանքի որակի բարձրացում», – հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն նոյեմբերի 12-ին Շիմկենտում (Ղազախստանի Հանրապետություն) կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների խորհրդի 4-րդ նիստի ընթացքում։
13 Նոյեմբեր 2019
ԵՏՀ Կոլեգիան քննարկել է ԵԱՏՄ-ում ռոումինգի համար վճարի նվազեցման հարցը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան նոյեմբերի 11-ին քննարկել է ինտեգրացիայի, առևտրի, ներքին շուկայի գործունեության, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների տնտեսությունների թվայնացման, մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման, տեխնիկական և մաքսային կարգավորման, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր։
13 Նոյեմբեր 2019
ԵՏՀ-ում առաջարկել են հավասարեցնել պատասխանատվությունը ԵԱՏՄ-ի երկրներում կոնտրաֆակտի տարածման համար պատասխանատվությունը
Կոնտրաֆակտ արտադրանքի տարածման համար պատասխանատվության միջոցները պետք է լինեն սիմետրիկ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բոլոր երկրներում։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Կարինե Մինասյանը նոյեմբերի 12-ին Երևանում (Հայաստանի Հանրապետություն) կայացած «Անտիկոնտրաֆակտ» միջազգային համաժողովին։
Ցուցադրել ավելին