Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7091

24 հոկտեմբերի 2019 ԵՏՀ նախարար Վիկտոր Նազարենկո. «Միջազգային փաստաթղթերի հետ էլեկտրատեխնիկական արտադրանքի ոլորտում ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջները իրագործող ստանդարտների ներդաշնակեցման մակարդակը կազմում է 80%-ից ավելի» «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կարգավորման համակարգը ձևավորվել է լավագույն միջազգային փորձի հիման վրա և համապատասխանում է ԱՀԿ-ի Առևտրում տեխնիկական խոչընդոտների մասին համաձայնագրի սկզբունքներին։ Միջազգային փաստաթղթերի հետ էլեկտրատեխնիկական արտադրանքի ոլորտում ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջները իրագործող ստանդարտների ներդաշնակեցման մակարդակը գերազանցում է 80%-ը», - հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն Շանհայում (Չինաստան) Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի Գլխավոր ասամբլեայի 83-րդ նիստի շրջանակներում անցկացվող Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի Համապատասխանության գնահատման հարցերով խորհրդի նիստի ընթացքում։
23 հոկտեմբերի 2019 Տիգրան Սարգսյան. «ԵԱՏՄ-ը՝ եզակի շանս է բոլոր մեր հինգ երկրների համար՝ իրացնելու իրենց ներքին, այդ թվում տեխնիկական ներուժը» «Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի Եվրոպական միության, Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության և այն թվային ստանդարտները, որոնք մենք մշակում ենք Եվրասիական տնտեսական միությունում, լինեն համեմատելի։ Նման տեխնիկական երկխոսություն մենք արդեն սկսել ենք Եվրոպական միության և ՉԺՀ-ի գործընկերների հետ, որոնց հետ անցած տարվա մայիսին ստորագրել ենք առևտրատնտեսական փոխգործակցության մասին համաձայնագիր, որտեղ առաջին անգամ ամրագրել ենք նաև մեր թվային օրակարգը, երկխոսության անհրաժեշտությունը, որպեսզի ապահովենք, այդ թվում, մեր չափորոշիչների ներգործունակությունը», – հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, հանդես գալով հոկտեմբերի 22-ին Մոսկվայում կայացած «Բաց նորարարություններ – 2019» նորարարական զարգացման մոսկովյան միջազգային համաժողովի լիագումար նիստին։
Ցուցադրել ավելին