Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7091
19 փետրվարի 2018
ԵԱՏՄ – ԵՄ երկխոսություն. Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ միասնական տնտեսական տարածությունը եվրոպական բիզնեսի աչքերով
«ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև երկխոսության անհրաժեշտությունը գնալով ավելի հաճախ է քննարկվում կարևոր միջազգային հարթակներում, այդ բանավեճին ներգրավվում է ինչպես գործարար և փորձագիտական համայնքների, մասնագիտացված միջազգային ասոցիացիաների և կառույցների, այնպես էլ երկու միությունների անդամ պետությունների պաշտոնական ներկայացուցիչերի էլ ավելի լայն շրջանակ», - հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Տատյանա Վալովայան «Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ» աշխատանքային խմբի նիստին։ Այդ խումբը ստեղծվել է խոշոր եվրոպական բիզնեսի նախաձեռնությամբ, որը հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև փոխգործակցության հաստատման օգտին։ Միջոցառումը կայացել է փետրվարի 15-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գլխավոր գրասենյակում։
19 փետրվարի 2018
Թվային նախաձեռնությունների հայտը ստացել է իր ձևը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան հաստատել է նախաձեռնությունների կամ նախագծերի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման ձևաչափը, որոնք կարող են ներկայացվել նախաձեռնողների (բիզնեսի կամ պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների) կողմից և իրագործվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) թվային օրակարգի շրջանակներում։
16 փետրվարի 2018
«ՅԱՄԱԼ ՍՊԳ» նախագծին աջակցություն և շտաբ օգնության մեքենաների՝ հիվանդներին օգնության ցուցաբերման ժամանակակից համակարգերով համալրում. փետրվարի 16-ի ԵՏՀ Խորհրդի արդյունքները
Տերեֆտալաթթվի և նրա աղերի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի (ԵԱՏՄ ՄՄՍ) ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափի երկարաձգման, «Յամալ ՍՊԳ» նախագծի համար սարքավորումների ՌԴ տարածք անմաքս ներմուծման, որոշ տեխնիկական կանոնակարգերում և սանիտարահամաճարակաբանական հսկողության իրականացման կարգի վերաբերյալ հիմնադրույթում փոփոխությունների կատարման մասին որոշումներ են ընդունվել փետրվարի 16-ի ԵՏՀ Խորհրդին։ Բացի այդ, քննարկվել են ԵԱՏՄ ինտեգրացիոն օրակարգի մի շարք այլ հարցեր։ Մասնավորապես, որոշվել է «Եվրասիական շաբաթ» 3-րդ Միջազգային ցուցահանդեսային համաժողովն անցկացնել 2018 թվականի հոկտեմբերին Հայաստանում։
16 փետրվարի 2018
Տվյալների միասնական մոդելների օգտագործումը կկրճատի օգտատերերի ծախքերը ԵԱՏՄ-ի տնտեսությունների թվային վերափոխման ընթացքում
Թվային միջավայրի զարգացման, տվյալների ինժինիրինգի և տվյալների մոդելների մշակման ոլորտում առաջատար փորձագետների բանավեճը դարձել է շուկաների թվային վերափոխման և տվյալների ինդուստրիայի ձևավորման մասով ԵԱՏՄ թվային օրակարգի իրագործման առաջին քայլերից մեկը։ ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Կարինե Մինասյանը նշել է, որ «սկսում են էլ ավելի մեծ դեր կատարել թվային կրկնորդները, մոդելները և էտալոնային կառուցվածքները։ Մրցակցային պայքարում որոշումների ընդունումը և հաջողությունը կախված են տվյալների փոխանակման արագությունից, սեփական թվային ակտիվների առկայությունից և դրանց զարգացման արդյունավետ ռազմավարությունից։ Այդ իսկ պատճառով Միության երկրների տնտեսությունների թվային վերափոխման գործընթացի հաջողությունը պետք է հիմնվի այնպիսի բազային նախագծերի գործարկման վրա, որոնք կդառնային աճի լոկոմոտիվներ»։ Նախարարը համոզված է, որ առաջին փուլում կարևորագույն խնդիր է հանդիսանում թվային տարածքի ընդհանուր օնտոլոգիայի ձևավորումը և Եվրասիական տնտեսական միության թվյալների մոդելի ստեղծումը։
06 փետրվարի 2018
ԵԱՏՄ-ի թվային վերափոխումը՝ կոնկրետ նախագծերի հաջողությունն է
Ագրոարդյունաբերական համալիրում թվային հարթակների զարգացումը, ԵԱՏՄ-ում աշխատանքի էլեկտրոնային բորսայի և պետական մունիցիպալ գնումների համար փոխկապակցված էլեկտրոնային առևտրային հարթակների ստեղծումը, տրանսպորտային լոգիստիկայի ճյուղում անթուղթ տեխնոլոգիաների ներդնումը՝ եվրասիական «հնգյակի» երկրների բիզնեսի և պետական մարմինների այս և այլ նախաձեռնությունները քննարկվել են Ալմաթիում (Ղազախստանի Հանրապետություն) անցկացված «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովի շրջանակներում կայացած «ԵԱՏՄ-ի թվային օրակարգ. Նախաձեռնություններ և նախագծեր» նստաշրջանին։
06 փետրվարի 2018
Տատյանա Վալովայի. «Փոխադարձ առևտրի աճի կարևոր դրայվերներից մեկը՝ ներքին պահանջարկն է, որը թելադրված է մակրոտնտեսական իրավիճակի բարելավմամբ»
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակից երկրների միջև փոխադարձ առևտուրը 2017 թվականին բնորոշվում է դինամիկայի բարձր ցուցանիշներով։
06 փետրվարի 2018
Կաթնամթերքների ներմուծումը ԵԱՏՄ-ում 2018 թվականին կրճատվելու է գրեթե 300 հազար տոննայով
2017 թվականին Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) կաթի արտադրությունը ավելացել է 800 հազար տոննայով և գերազանցել է 46 մլն տոննան։ «Ընդհանուր առմամբ 2017 թվականը ԵԱՏՄ-ում կաթ արտադրողների համար արդյունավետ է եղել», - ընդգծել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին, հանդես գալով Կաթ արտադրողների ազգային միության (Սոյուզմոլոկո) 9-րդ Համագումարի նիստին։ ԵՏՀ նախարարի խոսքերով, արտադրության աճը նկատվում է բոլոր երկրներում։
05 փետրվարի 2018
Մակնշման համակարգը թույլ կտա վերահսկել ԵԱՏՄ-ում ապրանքների շրջանառությունը
Նույնականացման ժամանակակից միջոցների օգտագործմամբ ապրանքների մակնշման համակարգը ստեղծվելու է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Ապրանքների մակնշման համար օգտագործվող տեղեկատվությունը պահպանվելու է միասնական գրանցամատյանում։ Գրանցամատյանի ձևավորումը և վարումը իրականացնելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ)։ Համապատասխան համաձայնությունը հաստատել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները փետրվարի 2-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։ Փաստաթղթում ամրագրված նորմերը թույլ կտան ուժեղացնել անդամ պետությունների տարածքներում ապրանքների շրջանառության նկատմամբ վերահսկողությունը, ապահովել մրցակցության հավասար պայմաններ և սպառողների անվտանգությունը, ինչպես նաև նպաստելու են գորշ շուկայի և կոնտրաֆակտ ապրանքների հետ արդյունավետ պայքարի հարցում։
Ցուցադրել ավելին