Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7091
04 փետրվարի 2018
Եվրասիական միջկառավարական խորհրդի փետրվարի 2-ի արդյունքները
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մակնշման համակարգերի ներդրումը և Միության համաձայնեցված թվային քաղաքականության իրագործման մեխանիզմների ձևավորումը դարձան Եվրասիական միջկառավարական խորհրդի փետրվարի 2-ին Ալմաթիում (Ղազախստանի Հանրապետություն) կայացած 2018 թվականի առաջին նիստի հիմնական թեմաները։ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարության ղեկավարները ներկայացրեցին Միության երկրներում մակրոտնտեսական իրավիճակի և փոխադարձ առևտրի վիճակի վերաբերյալ զեկույցներ, ինչպես նաև անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման մասին կանխատեսումներ։
02 փետրվարի 2018
ԵԱՏՄ երկրների վարչապետները քննարկել են թվային ոլորտում փոխգործակցության ձևաչափերը և մեխանիզմները
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) թվային օրակարգը, թվային վերափոխման ծրագրի և էլեկտրոնային վստահության տարածության ստեղծումը, կրիպտո արժույթի կիրառման հարցերում փոխգործակցությունը քննարկել են Միության երկրների կառավարությունների ղեկավարները փետրվարի 2-ին Ալմաթիում (Ղազախստանի Հանրապետություն) «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» խորագրի ներքո կայացած համաժողովի շրջանակներում։ Միջոցառումը կազմակերպվել էր Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ։ Նրա նստաշրջաններին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի անդամներ (նախագահներ), Ադրբեջանի և Տաջիկստանի պաշտոնական պատվիրակությունները, ինչպես նաև մի շարք խոշոր միջազգային IT- ընկերությունների ներկայացուցիչներ։
26 հունվարի 2018
ԵԱՏՄ-ում ռուսական նախագահության նախաձեռնությունների իրականացման մեխանիզմները քննարկվել են Մինսկում
«ԵԱՏՄ-ում ռուսական նախագահության 2018 թվականի նախաձեռնությունները շարունակում են ԵԱՏՄ-ի զարգացման տրամաբանությունը և «ի հայտ են բերում» ինտեգրացիոն լայն օրակարգի հարցերի մի նոր խումբ», - նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Սերգեյ Շուխնոն, ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական միության նախագահության Ռուսաստանի Դաշնությանն անցնելուն զուգադիպեցրած՝ հունվարի 25-ին Մինսկում կայացած կլոր սեղանի ժամանակ։
26 հունվարի 2018
Հունվարի 26-ի ԵՏՀ Խորհրդի արդյունքները
ԵՏՀ Խորհրդի նիստն անցկացվել է հունվարի 26-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կենտրոնական գրասենյակում։ Քննարկվել է ինտեգրացիոն փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Ընդունվել են անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության, առևտրային և արդյունաբերական քաղաքականության ոլորտներում մի շարք որոշումներ, հավանության են արժանացել Եվրասիական Միջկառավարական և Բարձրագույն խորհուրդների քննարկմանն առաջարկվող փաստաթղթերի նախագծեր։
25 հունվարի 2018
ԵՏՀ Նախարար Կարինե Մինասյան. «Գործընկերության ընդլայնումը, լիազորությունների կուտակումը և միավորումը՝ ԵԱՀԿ և ԵԱՏՄ երկրների փոխշահավետ համագործակցության գրավականն է»
Համատեղ թվային նախագծերը արդյունաբերական կոոպերացման, տրանսպորտային միջանցքների, արտադրանքի, բեռների, ապրանքների թվային հետագծելիության, ինչպես նաև թվային ենթակառուցվածքների կապվածության և վստահության տարածության զարգացման բնագավառներում հիմք են հանդիսանալու Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) և Եվրասիական տնտեսական միության միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության համար։
24 հունվարի 2018
ԵՏՀ-ը ընդլայնում է իր հնարավորությունները մաքսային վարչարարության բնագավառում և զարգացնում է ինտեգրված տեղեկատվական համակարգը։
ԵՏՀ Կոլեգիան հունվարի 23-ին մի շարք որոշումներ է ընդունել մաքսային վարչարարության, տեխնիկական կարգավորման, առևտրային քաղաքականության և ԵԱՏՄ-ի ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ոլորտում։ Մասնավորապես, երկարաձգվել է հակագնագցման տուրքի գործողությունը Չինաստանում արտադրվող պոլիմերային ծածկույթով մետաղագլոցման նկատմամբ։ Ստեղծվելու է լիազորված տնտեսական օպերատորների գրանցամատյան, ինչպես նաև հաստատվելու է աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման և վճարման համար անհրաժեշտ տեղեկությունների փոխանակում։ Միասնական սանիտարական պահանջներից վերացվել են ծխախոտային արտադրատեսակների վերաբերյալ պահանջները, ինչպես նաև լրացվել է համաբուրավետացնող նյութերի ցանկը, որոնց օգտագործումը ծխելու համար չնախատեսված ծխախոտային արտադրանքի արտադրության ժամանակ չի թույլատրվում։
22 հունվարի 2018
Ընդունվել է ԵԱՏՄ-ի արբանյակային ուղեծիրային խմբավորման ստեղծման աշխատանքների ծրագիրը
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միացյալ ուղեծիրային արբանյակային խմբավորման ստեղծումը ներառվել է Երկրի դիստանցիոն զոնդավորման (ԵԴԶ) համակարգի զարգացման միջպետական ծրագրի միջոցառումների ցանկում։ Այդ միավորման մեջ կներառվեն արդեն գործող տիեզերական սարքերը, որոնք ստեղծվել էին ազգային տիեզերական ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև Միության երկրներում մշակվող և արձակվող հեռանկարային նմուշները։
18 դեկտեմբերի 2017
«ԵԱՏՄ- Կամբոջա» բիզնես համաժողովը նոր ազդակ կհաղորդի ԵԱՏՄ-ի և Կամբոջայի միջև համագործակցությանը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Տատյանա Վալովայան վստահ է՝ «ԵԱՏՄ- Կամբոջա 2017» առաջին բիզնես համաժողովը կարելի է համարել ԵԱՏՄ-ի և Կամբոջայի միջև համագործակցության նոր փուլի սկզբնակետ: Ռուս – Սինգապուրյան Առևտրային տան գործարար խորհրդի աջակցմամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Կամբոջայի կառավարության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումն առաջին անգամ միավորել է վեց երկրների բիզնեսի ներկայացուցիչների: Համաժողովի ընթացքում քննարկվել են համագործակցության համակարգային հարցեր և փոխադարձ ներդրումների աճի հնարավորությունները:
Ցուցադրել ավելին