Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7091

11 դեկտեմբերի 2017 ԵՏՀ նախարար Տատյանա Վալովայան՝ Եվրասիայում տնտեսական կապվածության ու կայունության ապահովման գործին ԵԱՏՄ դերի մասին «ԵԱՏՄ-ն արդեն կատարում է իր ներդրումը Եվրասիայում տնտեսական կապվածության ու կայունության զարգացման գործում», – համոզված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան: Նախարարի կարծիքով, Միության ներուժն այս ոլորտում հսկայական է և բարձր է գնահատվում առանցքային միջազգային կազմակերպությունների կողմից, ներառյալ ՄԱԿ-ի համակարգի կառույցները: Այս մասին Տատյանա Վալովայան հայտնել է, ելույթ ունենալով դեկտեմբերի 8-ին Վիեննայում՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ) երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) 24-րդ նիստի շրջանակներում կայացած «Տնտեսական կապվածություն, առևտրատնտեսական հարաբերություններ Մեծ Եվրոպայի տարածաշրջանում ու եվրասիական տարածությունում» խորագրով հատուկ փորձագիտական քննարկմանը:​
04 դեկտեմբերի 2017 ԵԱՏՄ-ում որոշել են ԱԱՀ աճի կետերը առաջիկա չորս տարվա համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկու կարծիքով, առավել հեռանկարային ուղղությունների թվում են կաթի և մսի անասնաբուծության, թռչնաբուծության, այգեգործության, շաքարի, յուղաճարպային և այլ ոլորտների բարձր ավելացված արժեքով նախագծերը: Այս մասին ԵՏՀ նախարարը հայտնել է «ԵԱՏՄ անդամ պետությունների ԱԱՀ-ում ինտեգրման ու կոոպերացիայի զարգացման ու խորացման ռազմավարական ուղղությունները» խորագրով կլոր սեղանի ընթացքում: Սերգեյ Սիդորսկին նշել է, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների համաձայնեցված ագրոարդյունաբերական առաջիկա չորս տարիների քաղաքականության գերակայությունը կդառնա համատեղ նախաձեռնությունների իրագործումը, որոնք թույլ կտան ապահովել ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացումն ու նորարարական տեխնոլոգիաների ներդրումը:​
Ցուցադրել ավելին