Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7091

02 հոկտեմբերի 2017 ԵՏՀ ր Մարոկկոյի միջև հուշագիրը` տնտեսական համագործակցության նոր մակարդակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Մարոկկոյի Թագավորության կառավարության միջև համագործակցության հուշագիրը ստորագրվել է ԵՏՀ ինտեգրման ու մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայայի` սեպտեմբերի 28-29-ին Մարոկկոյի Թագավորություն կատարած աշխատանքային այցի ընթացքում: Կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ, որի հիմնական խնդիրն է Մարոկկոյի հետ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացման, առևտրային կապերի աճեցման ու տարբերակման համար հնարավորությունների քննարկումը, միմյանց շուկաներ փոխադարձ մուտքի դյուրինացման համար համատեղ միջոցառումների իրականացումը: Աշխատանքային խմբում կընդգրկվեն ԵՏՀ, Միության երկրների ու Մարոկկոյի ազգային կառավարությունների, ինչպես նաև վեց պետությունների բիզնես ընկերակցությունների ներկայացուցիչներ: Առաջին նիստը կկայանա 2018 թվականի մարտին Մոսկվայում:
Ցուցադրել ավելին