Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7093

23 օգոստոսի 2017 «Իսիկ Կուլ 2017» համաժողովի արդյունքները. ԵԱՏՄ երկրները միասին ավելի ուժեղ են՝ տնտեսապես, նյութապես, մտավոր Եվրասիական ինտեգրման զարգացմանն ու խորացմանը նպաստող՝ գործունեության վեց առանցքային ուղղություն է առանձնացրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ելույթ ունենալով «Իսիկ Կուլ 2017» տնտեսական համաժողովին (Ղրղզստանի Հանրապետություն): Դրանց թվում են՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների տնտեսական զարգացման մակարդակների մերձեցումը. իրապես ընդհանուր շուկաների ձևավորումն ու պայքարը խոչընդոտների ու սահմանափակումների դեմ. Միության տնտեսական տարածության թվայնացումը. տրանսպորտային միջանցքների ու լոգիստիկ ենթակառուցվածքի ստեղծումը. արտաքին տնտեսական գործունեությունը. «կենցաղային ինտեգրումը», կամ ԵԱՏՄ քաղաքացիների համար իրենց մտավոր ներուժը և մասնագիտական հմտությունները, ինչպես նաև սոցիալական երաշխիքներն ու իրավունքները ամբողջությամբ իրագործելու հնարավորության ապահովումը:​
23 օգոստոսի 2017 Եվրասիական ինտեգրման տարբեր ուղղություններով համաձայնեցված քաղաքականության մասին խոսել են Ղրղզստանում կայացած ԵՏՀ Խորհրդին ԵՏՀ Խորհրդի անդամները 20 հարց են քննարկել օգոստոսի 22-ին Չոլպոն-Ատայում (Ղրղզստանի Հանրապետություն) կայացած նիստին: Ինչպես նշել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, «օրակարգ են մտել բազմաթիվ հայեցակարգային թեմաներ, որոնք ակտիվ քննարկումներ են առաջացրել Խորհրդի նիստի շրջանակներում»: Տիգրան Սարգսյանը մի շարք թեմաներ է առանձնացրել, որոնք առնչվում են արտաքին տնտեսական համագործակցությանը: «Մենք Խորհրդի անդամների հետ քննարկել ենք մեր դիրքորոշումները արտաքին ուղղության վերաբերյալ: Մասնավորապես, այն մասին, թե ինչպես ընթանում Սինգապուրի վերաբերյալ բանակցային գործընթացը: Մենք նաև որոշում ենք ընդունել Կորեայի մեր գործընկերների հետ աշխատանքը շարունակել այն ձևաչափով, որը նախատեսված է համագործակցության հուշագրով: Եվս մեկ կարևոր վեկտոր է մեզ համար Իսրայելի հետ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի կնքումը: Մենք պայմանավորվել ենք, թե ինչպես արագացնենք աշխատանքն այս ուղղությամբ»: Հանձնաժողովի գործունեությունում միջազգային վեկտորի կարևորությունը նշել է նաև ԵՏՀ Խորհրդի նախագահ, Ղրղզստանի Հանրապետության փոխվարչապետ Օլեգ Պանկրատովը: ​
Ցուցադրել ավելին