Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7091
02 հունիսի 2017
ԵՏՀ նախարար Վերոնիկա Նիկիշինա. «Մեծ Եվրասիական գործընկերության ստեղծումը թույլ կտա խուսափել ինտեգրացիոն նախաձեռնությունների մրցակցությունից»
Մեծ Եվրասիական գործընկերության շրջանակներում հավասար հիմունքներով կարող էր ձևավորվել հարմարավետ ու ներդաշնակ միջավայր համագործակցության ու տնտեսությունների համատեղ զարգացման համար: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին:
02 հունիսի 2017
ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյան. «Սեփական միջոլորտային հարթակի ձևավորումը ԵԱՏՄ երկրներին թույլ կտա զգալի տնտեսական հաջողությունների հասնել»
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին անհրաժեշտ է համատեղ ձևավորել Միության էլեկտրոնացման ծրագիրը՝ «ԳՕԷԼՐՕ-2 պլանը»: «ԽՍՀՄ-ում առկա էր էլեկտրիֆիկացման ԳՕԷԼՐՕ պլանը, որը դարձավ երկրի արդիականացման հիմքը: Այդ ծրագրի իրականացման շնորհիվ հաջողվել է լուրջ բեկում իրագործել ու հզոր ինդուստրիալ պետություն ստեղծել: Այսօր մենք նման իրավիճակում ենք. բանավեճ է ընթանում տնտեսական աճի մոդելի մասին, բայց ակնհայտ է, որ անհրաժեշտ է էլեկտրոնացման ծրագիր, որի օգնությամբ մենք կկարողանանք արդիականացնել մեր Միությունը», – հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ելույթ ունենալով «Մեծ տվյալներ թվային տնտեսությունում. ապրանք, թե՞ ազգային արժեք» պանելային նստաշրջանին հունիսի 1-ին՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում:
02 հունիսի 2017
ԵԱՏՄ-ում կստեղծվի միասնական թվային արդյունաբերական տարածություն
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական թվային արդյունաբերական տարածության ձևավորման ակտիվ աշխատանք է սկսել: Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին հայտնել է Պետերբուրգի տնտեսական համաժողովի մասնակիցներին:
02 հունիսի 2017
ԵԱՏՄ-ում սկսում են գործել Կոնֆեդերացիաների գավաթ 2017-ի և ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ի համար ապրանքների ներմուծման պարզեցված կանոնները
Հունիսի 3-ից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում սկսում են գործել ՖԻՖԱ Կոնֆեդերացիաների գավաթ 2017-ի և ՖԻՖԱ Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018-ի համար նախատեսված ապրանքների պարզեցված ներմուծման կանոնները: Ֆուտբոլային թիմերի, մրցավարական կոլեգիայի, կազմակերպիչների, հեռարձակող ընկերությունների ու մամուլի աշխատանքն ապահովելու համար պարզեցված կանոններով սպորտային գույքը և տեխնիկական սարքավորումները ներմուծելը հնարավոր կլինի սպորտային միջոցառումների ժամանակահատվածի համար, որից հետո ապրանքները պետք է դուրս բերվեն ԵԱՏՄ մաքսային տարածքից:
02 հունիսի 2017
ԵԱՏՄ և Հնդկաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը կնպաստի Միության երկրների տնտեսությունների աճին՝ միջին համաշխարհայիններից բարձր տեմպերով
Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների ընթացքում: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Միության բոլոր հինգ երկրների ղեկավարները Հնդկաստանի հետ առևտրային հարաբերություններն ամրապնդելու ու տնտեսական փոխգործակցության տարբեր ձևեր զարգացնելու հստակ ցանկություն են հայտնել: Կարևոր քայլ պետք է դառնա Ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) մասին համաձայնագրի ստորագրումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հնդկաստանի միջև: Հանդիպմանը մասնակցել է ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան:
02 հունիսի 2017
ԵՏՀ նախարար Տատյանա Վալովայա. «Հանձնաժողովը կշարունակի երկխոսությունը ԵԱՏՄ և Լատինական Ամերիկայի երկրների և ինտեգրացիոն միավորումների միջև»
Անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և լատինաամերիկյան տարածաշրջանի պետությունների ու ինտեգրացիոն միավորումների միջև, միասին մտածելով, թե ինչպես կառուցել նոր գործընկերական գլոբալ տնտեսություն: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին՝ «ԵԱՏՄ-Լատինական Ամերիկա. աճեցնելով համագործակցության տեմպերը» բիզնես երկխոսության շրջանակներում:
02 հունիսի 2017
«Եվրոպական և Եվրասիական ինտեգրում. համակցման հարցերը» ՊՄՏՀ պանելային նստաշրջանի արդյունքները. եվրոպական բիզնեսը պետք է շարունակի զարգացնել համագործակցությունը ԵԱՏՄ երկրներում գործընկերների հետ
Եվրոպական բիզնեսը ցանկանում է ընդլայնել համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում գործընկերների հետ, չնայած Եվրոպական ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովների միջև ինստիտուցիոնալ փոխգործակցության բացակայությանը: Այսպիսի եզրակացություններ են արել «Եվրոպական և Եվրասիական ինտեգրում. համակցման հարցերը» պանելային նստաշրջանի մասնակիցները, որն անցել է հունիսի 1-ին Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակներում:
01 հունիսի 2017
ԵՏՀ նախարար Սերգեյ Սիդորսկի. «Մեծ Եվրասիական գործընկերության ձևավորումը պետք է նպաստի Միության երկրների տնտեսության իրական հատվածի նորարարական զարգացմանը»
Մեծ Եվրասիական գործընկերության ձևավորումը, վրա համակցումը «Մեկ գոտի - մեկ ուղի» ռազմավարության հետ կընդլայնի ինտեգրացիոն ուրվագիծը, թույլ կտա նոր տեխնոլոգիաներ զարգացնել, գլոբալ մեգանախագծեր իրագործել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ): Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին, բացելով «Մեծ եվրասիական գործընկերության ու «Մեկ գոտի - մեկ ուղի» նախաձեռնության համակցում» գիտատեխնոլոգիական կոնֆերանսը, որը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում մայիսի 31-ին՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի նախօրեին:
Ցուցադրել ավելին