Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7091

27 հոկտեմբերի 2016 Մինսկում քննարկել են ՄԱԿ ԵՏՀ տարածաշրջանում տնտեսական ինտեգրման և կայուն զարգացման փոխադարձ կապը: Հոկտեմբերի 26-ին Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան ելույթ է ունեցել «ՄԱԿ ԵՏՀ տարածաշրջանում մինչև 2030 թվականը տնտեսական ինտեգրման և կայուն զարգացման հիմքերը» թեմայով միջազգային կոնֆերանսին, որը կազմակերպել էին ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովը և Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Կոնֆերանսին մասնակցել են Բելառուսի Հանրապետության վարչապետ Անդրեյ Կոբյակովը, Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Նեբենզյան, Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Գալիմժան Կոյշիբաևը և այլք:​
27 հոկտեմբերի 2016 Մինսկում կայացել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կատարելագործման հարցերով աշխատանքային խմբի նիստը Հոկտեմբերի 26-ին Մինսկում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայայի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դրույթների կատարելագործման հարցերով համահավաք աշխատանքային խմբի երկրորդ նիստը: Նիստի ընթացքում մշակվել է աշխատանքային խմբի աշխատանքի ալգորիթմը, համաձայնեցվել վերջինիս աշխատանքի կանոնակարգի նախագիծը: Քննարկվել են Միության մասին պայմանագրում փոփոխությունների նախագծերը հետևյալ ոլորտներում. ՍԲՍ (սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժական)-կարգավորում, ծառայություններ և ներդրումներ, հարկային քաղաքականություն և այլն: Նիստի արդյունքներով հարցերի մի մասն ուղարկվել է հետագա մշակմանը ոլորտային խորհրդակցությունների շրջանակներում:​
26 հոկտեմբերի 2016 ԵՏՀ նախարար Վալերի Կորեշկով. «Առևտրի ընթացակարգերի պարզեցումը և միջազգային մակարդակով համաձայնեցված պահանջների ընդունումը նպաստում են ավելի սերտ ինտեգրմանը և այն ուղեկցող առավելությունները ստանալուն» Հոկտեմբերի 26-ին Մինսկում կայացել է Միավորված Ազգերի Կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Մինչև 2030 թվականը ՄԱԿ-ի ԵՏՀ տարածաշրջանում տնտեսական ինտեգրման և կայուն զարգացման հիմքերը» միջազգային կոնֆերանսը: Կոնֆերանսի շրջանակներում անցել է «Առևտուր և ստանդարտներ. ներդնելով կոմերցիայի բաղադրիչ տարրերը» թեմատիկ սեսիան, որը կազմակերպել է Ստանդարտացման ոլորտի քաղաքականության և նորմատիվ կարգավորման հարցերով համագործակցության հարցերով աշխատանքային խումբը (ՄԱԿ ԵՏՀ 6 ԱԽ): Սեսիայի մոդերատորն էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար), Աշխատանքային խմբի փոխնախագահ Վալերի Կորեշկովը:​
26 հոկտեմբերի 2016 «Եվրասիական շաբաթ» համաժողովին քննարկել են ԵԱՏՄ-ում արդյունաբերական քաղաքականության իրագործման արդյունավետ մեխանիզմները Հոկտեմբերի 26-ին «Սկոլկովո» նորարարական կենտրոնում՝ «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովի կուլուարներում՝ «Բաց նորարարություններ» նորարարական զարգացման Մոսկվայի միջազգային համաժողովի շրջանակներում կայացել է «Արդյունաբերական քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմները Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)» թեմայով կլոր սեղանը: Միջոցառման կենտրոնական թեմաներն էին արդյունաբերական համագործակցության գործուն գործիքների կիրառման հարցերը. եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորում, արդյունաբերական կոոպերացիայի և ենթակոնտրակտացիայի, տեխնոլոգիաների փոխանակման եվրասիական ցանցերի ստեղծում, արդյունաբերական-նորարարական ենթակառուցվածքի այլ օբյեկտների զարգացում:​
26 հոկտեմբերի 2016 ԵՏՀ-ն անցկացրել է Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից ավտոհավաքող արդյունաբերական արտադրությունների զարգացման արդյունավետ պայմանների ստեղծմանն առնչվող պարտավորությունների կատարման մշտադիտարկում Հոկտեմբերի 25-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նիստին ԵՏՀ արդյունաբերության և ԱԱՀ հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին հայտնել է Հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի՝ պետությունների ղեկավարների մակարդակով ընդունված 2014 թվականի մայիսի 29-ի «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության անդամ պետությունների տարածքներում «շարժիչային փոխադրամիջոցների արդյունաբերական հավաքում» հասկացության կիրառման պայմանների մասին» № 72 որոշմանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից պարտավորությունների կատարված մշտադիտարկման արդյունքների մասին:​
Ցուցադրել ավելին