Նորություններ

19.03.2024

Բախիթ Սուլթանով. «Բիզնես վարելու պայմանների վրա ԵՏՀ որոշումների նախագծերի ազդեցության դրական գնահատականների մասնաբաժինը հասել է առավելագույն մակարդակի»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան քննարկել է 2023 թվականին Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորող ազդեցության գնահատման (ԿԱԳ) անցկացման մշտադիտարկման մասին ամենամյա հաշվետվությունը։

Միջին հաշվով որոշման մեկ նախագծին ստացվում է բիզնեսի ավելի քան 14 առաջարկ: Սա հաստատում է ԵԱՏՄ երկրների ձեռնարկատիրական համայնքի կողմից ԿԱԳ ընթացակարգի իրական պահանջվածությունը։

«ԿԱԳ մասին դրական եզրակացությունների մասնաբաժինը հասել է 98%-ի, սա 2015 թվականից ի վեր կատարված մշտադիտարկման ժամանակահատվածի ամենաբարձր մակարդակն է, ինչը հաստատում է, որ Հանձնաժողովի կարգավորիչ ակտիվությունն ուղղված է բիզնես վարելու պայմանների բարելավմանը», - նշել է ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովը։

Զեկույցում նաև տեղեկատվություն է ներկայացված ԵՏՀ ընդունած որոշումների փաստացի ազդեցության գնահատման (ՓԱԳ) ներդրման, ինչպես նաև Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի նախագծերի վրա ԿԱԳ-ի տարածման համար նորմատիվ բազայի պատրաստության մասին: Այս ընթացակարգերի կիրառումը մեկնարկել է 2024 թվականի մարտին։

ԿԱԳ-ի իրականացման մշտադիտարկման մասին տարեկան հաշվետվությունը կներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը, իսկ հետագայում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաստատմանը:

Տեղեկանք

ԿԱԳ-ն ձեռնարկատիրական գործունեություն վարելու պայմանների վրա ԵՏՀ որոշումների նախագծերի ազդեցության գնահատման ընթացակարգ է։ Այն իրականացնելիս հաշվի է առնվում ԵԱՏՄ երկրների բիզնեսի դիրքորոշումը: ԿԱԳ-ի ընթացակարգը բաղկացած է երկու փուլից. ընթացիկ գնահատումից՝ ԵՏՀ-ի որոշման նախագծի՝ ԵԱՏՄ կայքում 30 օրացուցային օրվանից ոչ պակաս տևողությամբ հանրային քննարկումից և ամփոփիչ գնահատումից՝ ԵՏՀ-ի հատուկ ստեղծված աշխատանքային խմբի կողմից ԿԱԳ-ի մասին եզրակացության նախապատրաստումից։