Նորություններ

07.10.2022

Բախիթ Սուլթանովը նշանակվել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այս տարվա հոկտեմբերի 6-ի որոշմամբ Բախիթ Սուլթանովը նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նոր անդամ (Նախարար)՝ Ղազախստանի Հանրապետությունից։ Նրա իրավասության շրջանակում են գտնվելու Եվրասիական տնտեսական միության անդրսահմանային շուկաներում հակամենաշնորհային կարգավորման և մրցակցության հարցերը։

Բախիթ Սուլթանովը 2003-2006 թվականներին աշխատել է որպես Ղազախստանի Հանրապետության տնտեսության և բյուջեի պլանավորման փոխնախարար։ 2006-2007 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության Վիճակագրության գործակալության նախագահ, ֆինանսների փոխնախարար, տնտեսության և բյուջեի պլանավորման նախարար:

2010-2013 թվականներին զբաղեցրել է Ղազախստանի Հանրապետության Նախագահի օգնականի, Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները։

2013-2018 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ և Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարար:

2018-ից 2022 թվականներին զբաղեցրել է Աստանա քաղաքի ակիմի, Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարի, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետի, առևտրի և ինտեգրման նախարարի պաշտոնները։

Պարգևատրվել է շնորհակալագրերով, «Քուրմեթ» (2006 թ.), «Պարասատ» (2012 թ.), «Բարիս» III աստիճանի (2021 թ.) շքանշանների ասպետ է։