Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 6856

11 հունիսի 2025 ԵՏՀ իրավական վարչության փոխտնօրեն է նշանակվել Զարեմա Ասքարովան Զարեմա Ալիկի Ասքարովան ծնվել է 1980 թվականին Բիշքեկում: 2003 թվականին ավարտել է Ղրղզստանի Ժուսուպ Բալասագինի անվ. ազգային համալսարանը՝ «Իրավագիտություն» մասնագիտությամբ։ 2005-2006 թվականներին աշխատել է Ղրղզստանի Հանրապետության նախագահի գործերի կառավարման Ղրղզստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեխնիկական սպասարկման մասնագետների ԷՀՄ խմբի օպերատոր: 2006-2007 թվականներին՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահի գործերի կառավարման Ղրղզստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի գործունեության ապահովման մասնագետ, մասնագետների խմբի ավագ տեսուչ: 2007-2009 թվականներին՝ Ղրղզստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի իրավական ապահովման և կադրային ծառայության բաժնի իրավական վերլուծության և փորձաքննության հատվածի փորձագետ, կարգավորող ազդեցության վերլուծության բաժնի փորձագետ: 2009-2011 թվականներին՝ Ղրղզստանի Հանրապետության տնտեսական կարգավորման նախարարության ձեռնարկատիրության զարգացման վարչության, լիցենզիոն գործունեության կարգավորման և ԿԱՎ վարչության կարգավորող ազդեցության վերլուծության բաժնի վարիչ, Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի աշխատակազմի մարդու իրավունքների, հավասար հնարավորությունների և հասարակական միավորումների կոմիտեի բաժնի վարիչ: 2011-2012 թվականներին՝ Ղրղզստանի Հանրապետության Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի գիտաշխատող, փոխտնօրեն: 2012-2014 թվականներին՝ Ղրղզստանի Հանրապետության նախագահին առընթեր Պետական կառավարման ակադեմիայի Պետական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի իրավաբան, աշխատակազմի ղեկավար, տնօրեն: 2014-2019 թվականներին՝ աշխատանք միջազգային կազմակերպություններում: 2019-2021 թվականներին՝ Ղրղզստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավական փորձաքննության բաժնի փորձագետ: 2021 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի մայիս՝ Ղրղզստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, առաջին տեղակալ: 2025 թվականի հունիսի 9-ին նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավական վարչության փոխտնօրեն։  
11 հունիսի 2025 Վալենտին Տատարիցկի. «Հանձնաժողովի համար առաջնահերթություն է ԵԱՏՄ երկրների բնակչության առողջության պահպանումը, սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ապահովումը» Տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի նիստին: Խորհուրդը, մասնավորապես, քննարկել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նախորդ նստաշրջանի արդյունքները ԵԱՏՄ երկրների համար դրանց արդիականության տեսանկյունից: Քննարկվել են Միության անդամ պետություններում առկա ընթացիկ համաճարակաբանական իրավիճակը և Խորհրդի հետագա գործունեության հեռանկարները: «Համատեղ աշխատանքը թույլ կտա ամրապնդել Միության պետությունների սանիտարական ծառայությունների ներուժը և արդյունավետորեն լուծել անհրաժեշտ հարցերը, ինչը թույլ կտա պահպանել մեր երկրների բնակչության առողջությունը և ապահովել սանիտարահամաճարակաբանական բարեկեցությունը», — ընդգծել է Վալենտին Տատարիցկին: Անդամ պետությունների ներկայացուցիչները կողմ են արտահայտվել Հանձնաժողովի սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական միջոցների վարչության տնօրեն Վլադիմիր Սինկևիչի առաջարկը ազգային լիազոր մարմինների հետ համատեղ «սանիտարական միջոցներ» ուղղությամբ աշխատանքների պլանի նախապատրաստման մասին: Նախաձեռնվել է եռամյա պլանի մշակում: Վալենտին Սինկևիչի և Ղեկավարների խորհրդի նախագահ, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում հսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի միջև աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են սանիտարական միջոցների կիրառման հարցեր: Այդ թվում՝ քննարկվել են Հանձնաժողովի կողմից մշակվող նշված ոլորտի ակտեր, ինչպես նաև «Եվրասիական տնտեսականն ուղի» հռչակագրի իրականացման պլանի նախագծի միջոցառումները: Քննարկման արդյունքում սահմանվել են մի շարք գերակա ուղղություններով համագործակցության համար նախատեսված միջոցառումներ:
10 հունիսի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «ԵՏՀ-ն մշակում է ԵԱՏՄ տարածքում բարեխիղճ մրցակցություն ապահովման մեխանիզմներ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը՝ ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչի գլխավորությամբ, մասնակցել է Մոսկվայում կայացած «Հակամենաշնորհային համաժողով-2025»-ին, որը կազմակերպվել է Դաշնային հակամենաշնորհային ծառայության և Հակամենաշնորհային փորձագետների ընկերակցության կողմից։ Լիագումար նստաշրջանում Մաքսիմ Երմոլովիչը ներկայացրել է ԵՏՀ-ի հիմնական նվաճումները մրցակցության ոլորտում, Եվրասիական տնտեսական միության մրցակցային իրավունքի առանցքային փոփոխությունները, Հանձնաժողովի կողմից կատարված շուկայի հատվածային հետազոտությունների առանձին ասպեկտներ։ Քննարկվել է բլոկի փոխգործակցությունը ազգային մրցակցային գերատեսչությունների հետ, մրցակցության ոլորտում ԵՏՀ-ի աշխատանքի հեռանկարային ուղղությունները։ «Մրցակցության բլոկը շատ է կարևորում մասնագիտական համայնքի հետ փոխգործակցության ամրապնդմանը, փորձի փոխանակմանը և մրցակցային քաղաքականության արդիական հարցերի քննարկմանը։ «Այս ամենը նպաստում է ԵԱՏՄ տարածքում բարեխիղճ մրցակցության ապահովման արդյունավետ իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմների ձևավորմանը», — ընդգծել է ԵՏՀ նախարարը։ Մաքսիմ Երմոլովիչը շեշտել է, որ ԵՏՀ-ն այսօր ունի բոլոր անհրաժեշտ գործիքները՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մրցակցային միջավայրը պահպանելու համար. ձևավորվել է իրավակիրառ պրակտիկա, մրցակցային իրավունքն շարունակաբար կատարելագործվում է։ «Մենք աշխատում ենք Հանձնաժողովի ներկայությունը անդրսահմանային շուկաներում ընդլայնելու, ինչպես նաև դրանցում մրցակցության սկզբունքների ու կանոնների մասին տնտեսավարող սուբյեկտների իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ», — նշել է ԵՏՀ նախարարը։  
10 հունիսի 2025 ՉԺՀ-ից և Ուկրաինայից ցինկապատ գլանվածքի նկատմամբ հակագնագցման տուրքը երկարաձգվել է հինգ տարի ժամկետով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան երկարաձգել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից և Ուկրաինայից ծագող ցինկապատ գլանվածքի հակագնագցման տուրքի գործողությունը մինչև 2030 թվականի հունիսի 9-ը ներառյալ։ «Որոշումն ընդունվել է 2024 թվականի սեպտեմբերի 2-ին Ներքին շուկայի պաշտպանության վարչության կողմից սկսված կրկնակի հակագնագցման հետաքննության արդյունքների հիման վրա, որը պայմանավորված էր Եվրասիական տնտեսական միության երկրների գլանվածք արտադրողների դիմումի հիման վրա կիրառված միջոցի գործողության ժամկետը լրանալով», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։ Դիմումը ներկայացրել են «Մագնիտոգորսկի մետաղագործական կոմբինատ» ՀԲԸ-ն, «Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատ» ՀԲԸ-ն և «Սևերստալ» ՀԲԸ-ն։ ՉԺՀ-ից և Ուկրաինայից ցինկապատ գլանվածքի նկատմամբ հակագնագցման տուրքը սահմանվել է ԵՏՀ Կոլեգիայի 2019 թվականի դեկտեմբերի 3-ի N 209 որոշմանը համապատասխան։ ՉԺՀ-ից գլանվածքի նկատմամբ տուրքի չափը կազմում է մաքսային արժեքի 12.69%-ից 17%՝ կախված արտադրողի, իսկ Ուկրաինայից գլանվածքինը՝ մաքսային արժեքի 23.9%-ը: N 209 որոշմամբ նաև հավանություն է տրվել Չինաստանի մի շարք ընկերությունների գնային պարտավորություններին։ Միջոցի գործողությունը երկարաձգվել է կրկնակի հետաքննության անցկացման ժամկետով։
10 հունիսի 2025 Օլգա Պրուդնիկովան նշանակվել է ԵՏՀ էներգետիկայի վարչության տնօրեն Օլգա Ֆիլիպի Պրուդնիկովան ծնվել է Մոգիլյովում (Բելառուսի Հանրապետություն): 1989 թվականին ավարտել է Բելառուս-Ռուսական համալսարանը (ինժեներ-ֆիզիկոս), 1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Բելառուսի իրավաբանական ինստիտուտը՝ «Իրավագիտություն» (իրավաբան) մասնագիտությամբ, 2010 թվականին՝ Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր կառավարման ակադեմիան՝ «Տնտեսագիտություն և կառավարում արդյունաբերական ձեռնարկությունում» մասնագիտությամբ, և 2024 թվականին՝ Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր կառավարման ակադեմիան՝ «Պետական և տեղական կառավարում» մասնագիտությամբ։ Իր աշխատանքային կարիերան սկսել է 1989 թվականին «Մոգիլյովէներգո» ՀՈՒՁ-ում, որտեղ աշխատել է մինչև 2010 թվականը՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ։ 2010-ից 2013 թվականներին աշխատել է «ՕԴՈՒ» ՀՈՒՁ-ում։ 2013-ից 2017 թվականներին աշխատել է որպես «Բելէներգո» էլեկտրաէներգետիկայի պետական ձեռնարկատիրական միավորման արտադրատեխնիկական վարչության պետ: 2017 թվականի հունվարից մինչև 2025 թվականի մայիս՝ Բելառուսի Հանրապետության էներգետիկայի նախարարի տեղակալ։ 2025 թվականի հունիսի 2-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի վարչության տնօրեն։
06 հունիսի 2025 Չինարա Մամբետալիևան մասնակցել է «ՌեգԼեկ 2025. կարգավորող պրակտիկա և դեղամիջոցների գրանցում» խորհրդաժողովին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Չինարա Մամբետալիևան Մոսկվայում կայացած «ՌեգԼեկ 2025. կարգավորող պրակտիկա և դեղամիջոցների գրանցում» գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում ներկայացրել է դեղերի շրջանառության կարգավորման կատարելագործման, գրանցման արդյունավետության բարձրացման և բուժառուների համար որակյալ դեղամիջոցների հասանելիության ապահովման առանցքային հարցեր: ԵՏՀ ներկայացուցիչը լիագումար նստածրջանում ներկայացրել է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների ընդհանուր շուկայի զարգացման հիմնական ուղղությունները» թեմայով զեկույց։ Մասնավորապես, նա խոսել է միասնական մոտեցումների հիման վրա դեղերի գրանցմանը ներկայացվող պահանջների ներդաշնակեցման գործընթացների խորացման, գրանցման ընթացակարգերի և փորձաքննությունների արդյունքների փոխադարձ ճանաչման մեխանիզմների ընդլայնման, անդամ պետությունների լիազոր մարմինների փոխգործակցության համար ենթակառուցվածքի զարգացման, դեղամիջոցների թափանցիկության և հետագծելիության ապահովման մասին:
Ցուցադրել ավելին