Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7117
05 Նոյեմբեր 2019
ԵԱՏՄ-ում կառուցվում է ագրոարդյունաբերական համալիրում ճյուղային առաջնայնությունների համամիութենական համակարգ
«Ագրոարդյունաբերական համալիրում ճյուղային առաջնայնությունների համակարգը թույլ կտա օպտիմալացնել ավելացված արժեքի ստեղծման շղթաները՝ հաշվի առնելով մասնագիտացումը և ռեսուրսային ապահովումը, բարձրացնել Եվրասիական տարածաշրջանում պարենային անվտանգության մակարդակը», – հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ալեքսանդր Սուբոտինը Անասնաբուժական բժշկության Վիտեբսկի պետական ակադեմիայի 95-ամյակին նվիրված՝ նոյեմբերի 1-ին կայացած գիտական կոնֆերանսի ընթացքում։
05 Նոյեմբեր 2019
ԵՏՀ-ը, ԱՊՀ ԷԽԳԿ-ը և ԷՍԿԱՏՕ-ն մշակում են էներգետիկական հատվածի զարգացմանն ուղղված հանձնարարականներ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ), ԱՊՀ Էներգետիկական խորհրդի գործկոմը և Ասիայի և Խաղաղ օվկիանոսի համար տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովը (ԷՍԿԱՏՕ) մշակելու են էլեկտրաէներգետիկական ճյուղի զարգացման, վերականգնվող էներգետիկայի ներուժի գնահատման և էներգետիկայի թվային վերափոխման ոլորտում համատեղ հանձնարարականներ։ Այդ մասին են պայմանավորվել «Ընդհանուր էներգետիկական շուկաների ստեղծումը և էներգիայի վերականգնվող աղբյուրների (ԷՎԱ) դերը էներգետիկ անվտանգության բարձրացման մեջ» համատեղ միջազգային կլոր սեղանի մասնակիցները, որի անցկացումը դարձել է համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքի տրամաբանակա շարունակությունը։ Միջոցառմանը մասնակցել են եվրասիական «հնգյակի» երկրների, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ֆինլյանդիայի, Թաիլանդի, ԷՍԿԱՏՕ-ի, ԱՊՀ ԷԽԳԿ-ի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իշխանության մարմինների ներկայացուցիչները և էներգետիկայի ոլորտի առաջատար փորձագետները։
02 Նոյեմբեր 2019
Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՇՀԿ-ի անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 1-ից 2-ը Տաշկենտում (Ուզբեկստան) Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլա Արիպովի հրավերով մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։
31 հոկտեմբերի 2019
ԵԱՏՄ-ում միջոցներ են ձեռնարկվել ներմուծված արտադրանքի անվտանգության նկատմամբ հսկողության ուժեղացման ուղղությամբ
«Որոշումը, որը հոկտեմբերի 25-ին Մոսկվայում ընդունվել է Միջկառավարական խորհրդի կողմից և վերաբերում է արտասահմանյան արտադրողների կողմից լիազորված անձանց, որոնք հանդես են գալիս որպես ներկրվող արտադրանքի՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման հայտատու, ունի հատուկ նշանակություն՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում ներմուծված ապրանքների անվտանգության նկատմամբ հսկողության արդյունավետ մեխանիզմի ստեղծման համար», – հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Դիկտոր Նազարենկոն։
30 հոկտեմբերի 2019
Վերոնիկա Նիկիշինա. «Բժշկական տեխնոլոգիաների և ծառայությունների գլոբալ շուկաներում մրցունակությամբ որոշվելու է երկրի լիդերությունը համաշխարհայինտնտեսությունում»
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեղագործական շուկայի մրցակցային առավելությունների, Միության արտադրողների դեղային և բժշկական արտադրանքի արտահանման առանձնահատկությունների, դրա աջակցման և զարգացման համար առևտրային համաձայնագրերի մեխանիզմի կիրառման, ինչպես նաև դեղագործական ճյուղի զարգացման մի շարք այլ հարցերի մասին պատմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա նիկիշինան «Եվրասիական տնտեսական միության դեղագործական շուկայի զարգացումը» կոնֆերանսին, որը կայացել է հոկտեմբերի 28-ին Միջազգային առևտրի կենտրոնում (ՄԱռԿ)։
30 հոկտեմբերի 2019
ԵՏՀ Կոլեգիան երկարաձգել է ներմուծման մաքսատուրքի զրոյական դրույքաչափի գործողությունը օպտիկական ապակուց ձողերի համար
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան հոկտեմբերի 29-ին քննարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների մաքսային կարգավորման, առևտրի, միջազգային համագործակցության, էներգետիկայի, ներքին շուկայի գործունեության, տնտեսությունների թվայնացման ոլորտներին առնչվող հարցեր։
30 հոկտեմբերի 2019
ԵՏՀ պատրաստ է լրամշակել ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը՝ հաշվի առնելով բիզնեսի և պետական մարմինների կարծիքը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) նախապատրաստում է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի (ԵԱՏՄ ՄՕ) լրասարքաբերման նպատակով լրացումների փաթեթ։ Այդ մասին հայտարարել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Նուրլան Ակմատովը Մոսկվայում կայացած Միջազգային մաքսային համաժողովին։
30 հոկտեմբերի 2019
ԵԱՏՄ-ը և Մոնղոլիան շարունակում են զարգացնել համագործակցությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Մոնղոլիայի կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի 3-րդ նիստի արդյունքները հոկտեմբերի 29-ին ԵՏՀ գլխավոր գրասենյակում քննարկել են ԵՏՀ Ինտեգրացիայի զարգացման վարչության տնօրեն Սերգեյ Շուխնոն և Ռուսաստանի Դաշնությունում Մոնղոլիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Օչիրմա Օչիրբաթը։
Ցուցադրել ավելին