Նորություններ

24.07.2024

ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրեն է նշանակվել Սերգեյ Մաքսիմովը

Սերգեյ Վասիլիի Մաքսիմովը ծնվել է 1961 թվականին Օմսկում։

Ավարտել է ԽՍՀՄ ՆԳՆ Օմսկի միլիցիայի բարձրագույն դպրոցը, ապա նույն ուսումնական հաստատության ադյունկտուրան և ԽՍՀՄ (Ռուսաստանի Դաշնության) ՆԳՆ ակադեմիայի դոկտորանտուրան: Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է:

1983-2005 թվականներին՝ իրավապահ ծառայությունում։ Զբաղեցրել է ԽՍՀՄ ՆԳՆ Օմսկի միլիցիայի բարձրագույն դպրոցի քրեական իրավունքի ամբիոնի ադյունկտի, գիտաշխատողի և ավագ դասախոսի, ԽՍՀՄ ՆԳՆ (Ռուսաստանի ՆԳՆ) ակադեմիայի դոկտորանտի, Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի ինստիտուտի քրեական իրավունքի և քրեագիտության ամբիոնի, Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի համալսարանի քրեագիտության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնները։

2006-2018 թվականներին՝ ՌԳԱ Պետության և իրավունքի ինստիտուտի Քրեական իրավունքի իրավունքի, քրեագիտության և արդարադատության հիմնախնդիրների բաժնի ավագ գիտաշխատող և վարիչ:

2008-2010 թվականներին՝ Ռոսզդրավնադզորի իրավական ապահովման և լիցենզավորման վարչության պետ:

2010-2015 թվականներին՝ Ռուսաստանի ՖՀԾ իրավական վարչության պետի տեղակալ:

2015-2016 թվականներին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության վարչության տնօրեն։

2016-2024 թվականներին՝ Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավարի օգնական և խորհրդական:

2015 թվականից՝ ՌԳԱ Մրցակցության պաշտպանության և զարգացման խնդիրներով գիտական խորհրդի նախագահի տեղակալ, 2016 թվականից՝ «Ռուսաստանի մրցակցային իրավունք և տնտեսություն» գիտագործնական ամսագրի գլխավոր խմբագիր, 2023 թվականից՝ Ռուսաստանի իրավաբանների ընկերակցության մտավոր սեփականության հանձնաժողովի փոխնախագահ:

Մրցակցային, վարչական և քրեական իրավունքի վերաբերյալ ավելի քան 400 գիտական և գիտամեթոդական աշխատանքների հեղինակ է:

2024 թվականի հուլիսի 22-ից նշանակվել է ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման վարչության տնօրենի պաշտոնում։