Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 5

20 հոկտեմբերի 2025 ԵՏՀ-ն ԵԱՏՄ երկրների փորձագետներին ներկայացրել է անբարեխիղճ մրցակցության կանխման հարցերով իրավակիրառ պրակտիկայի առանձնահատկությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման վարչության փոխտնօրեն Իրինա Իվանտեյը մասնակցել է «Անբարեխիղճ մրցակցություն և ոչ պատշաճ գովազդ: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում իրավակիրառ պրակտիկայի առանձնահատկությունները» թեմայով միջազգային խորհրդաժողովին: Միջոցառման մասնակիցները քննարկել են անբարեխիղճ մրցակցության դեմ պայքարի իրավական հիմքերը, հակամենաշնորհային և քաղաքացիական կարգավորման համադրությունը, դատական և իրավակիրառ պրակտիկաները, ազգային իրավունքի անդրսահմանային կիրառման մեխանիզմները: Իրինա Իվանտեյը հայտնել է, որ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին ԵՏՀ-ի կողմից քննարկված նյութերի մեծ մասը կազմում են անբարեխիղճ մրցակցության կանխման հարցերը: «Խախտումների տվյալ կազմի մասով նախատեսված է կանխիչ միջոցի՝ խախտման նշանների վերացման անհրաժեշտության մասին նախազգուշացման տրամադրման կիրառում: Նման նախազգուշացումների կատարելիությունը կազմում է շուրջ 80%», — հայտնել է ԵՏՀ ներկայացուցիչը՝ նշելով, որ թվային տնտեսության զարգացման պայմաններում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները նույնպես տեղափոխվում են «թվային միջավայր»: «Մրցակիցների միջև քննվող էլ ավելի մեծ թվով վեճերը կապված են էլեկտրոնային առևտրի հարթակներում ապրանքների իրացման հետ: Դիմողների թվում էլ ավելի հաճախ են հանդիպում փոքր բիզնեսի ներկայացուցիչները, ինչը պայմանավորված է ԵԱՏՄ տարածքում ապրանքների իրացման ավելի պարզ և հարմարավետ եղանակի՝ մարկետփլեյսերի օգտագործմամբ», — նշել է ԵՏՀ ներկայացուցիչը: Անբարեխիղճ մրցակցության գործերում ևս մեկ նկատվող միտում է ապրանքային շուկաների փոփոխությունը: Եթե նախկինում դրանք ավելի խոշոր արդյունաբերական ապրանքների շուկաներ էին, ապա այսօր դրանք հաճախ առանձին սպառողական ապրանքների շուկաներ են: Միջոցառմանը մասնակցել են անդամ ԵԱՏՄ անդամ պետությունների հակամենաշնորհային մարմինների, Դատարանի փորձագետներ և իրավաբանականա կազմակերպությունների ներկայացուցիչներ:
20 հոկտեմբերի 2025 Հավանություն է տրվել ԵԱՏՄ-ում տեխկանոնակարգերի մշակման պլանի թարմացմանը Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման պլանում կատարվող փոփոխությունները քննարկել են ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախաար Վալենտին Տատարիցկու նախագահությամբ կայացած պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեի նիստում: Ընդունված որոշումների թվում է ԵԱՏՄ «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» տեխկանոնակարգում կատարվելիք փոփոխությունների մշակման պլանի լրացումը: Հավանություն է տրվել երեք՝ «Պայթյունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին», «Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված այրվող բնական գազի անվտանգության մասին» և «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» տեխկանոնակարգերի ստանդարտների ցանկերում կատարվող փոփոխություններին: Նաև հավանություն է ստացել ԵԱՏՄ «Փաթեթավորման անվտանգության մասին» տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագրի լրացումը, որը ներառում է հինգ նոր միջպետական ստանդարտի մշակում. դրանցից մեկը հիմնված կլինի միջազգային ստանդարտի, չորսը՝ Բելառուսի Հանրապետության ազգային ստանդարտների վրա»: Խորհրդատվական կոմիտեի անդամները հավանություն են տվել ԵԱՏՄ տարածք մեղրատու մեղուների (մեղվամայրերի և մեղվափաթեթների) ներմուծմանը և Միության երկրների միջև տեղափոխումներին վերաբերող միասնական անասնաբուժական պահանջների փոփոխություններին: Փոփոխությունների շրջանակներում նման փաթեթների համար սահմանվում է տրոպիլելապսի (Tropilaelaps spp տզի) մասով տարածքի էպիզոոտիկ բարեկեցության հաստատման պահանջը: Նաև կթարմացվի անասնաբուժական հավաստագրի ձևը:
20 հոկտեմբերի 2025 Վահագն Ղազարյան. «ԵԱՏՄ-ում մակնշման զարգացման համար անհրաժեշտ է անշեղորեն պահպանել Միության իրավունքը և գործարկել ԻՏՀ միջոցով փոխգործակցությունը» Հոկտեմբերի 17-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանն Աստանայում ելույթ է ունեցել «Թվային մակնշում: Շուկայի մակնշումը՝ որպես տնտեսական աճի հիմքը» թեմայով միջազգային համաժողովին, որտեղ խոսել է պրոֆիլային համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից յոթ տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ապրանքների մակնշման ներդրման արդյունքների մասին, ինչպես նաև նախանշել հիմնական ռիսկերը հետագա զարգացման համար: «Մակնշման համակարգի գործող կոնֆիգուրացիայի պայմաններում մակնշվող ապրանքների թվի ընդլայնումն իր մեջ ոչ միայն դրական արդյունքներ է կրում, այլև ստեղծում Միության տարածքում ապրանքների տեղաշարժի ազատության սահմանափակման սպառնալիքներ», — նշել է Վահագն Ղազարյանը: ԵՏՀ վարչության տնօրենը պարզաբանել է, որ ներկայումս առկա է ռիսկի երկու կրիտիկական խումբ: Առաջինը կապված է մակնշման ներդրման մասին ծանուցումներ ուղարկելու ժամկետների պահպանման մասով Միության իրավունքի դրույթները ԵԱՏՄ մի շարք երկրների կողմից չկատարելու հետ: Երկրորդը՝ հաշվի առնելով արդեն մակնշման ենթակա կամ ապագայում նախատեսվող ապրանքային խմբերի մեծ քանակը, վերաբերում է մակնշման համակարգի օպերատորների միջև երկկողմ հիմունքներով, առանց ինտեգրացիոն հատվածի կիրառման, տեղեկատվական փոխանակման ընթացիկ կազմակերպմանը: «Նշված ռիսկերի վերացումը թույլ կտա բարելավել մակնշման համակարգը ապորինի արտադրանքի շրջանառության դեմ ավելի արդյունավետ պայքարի համար», — ընդգծել է Վահագն Ղազարյանը: Դրա հետ մեկտեղ համաժողովի շրջանակներում էլեկտրոնային առևտրի և ապրանքների մակնշման բաժնի պետ Իլյա Կաբանովը զեկուցել է ԵԱՏՄ պետություններում մակնշման ներդրման ձեռք բերված հիմնական արդյունքների մասին, օրինակ՝ շուկայի ճերմակեցումը, կեղծ արտադրանքի մակարդակի նվազեցում, օրինական արտադրողների թվի ավելացումը, բարեխիղճ արտադրողների եկամտաբերության աճը և բյուջեի համալրման մակարդակի բարձրացումը:
20 հոկտեմբերի 2025 Վիտալի Վովկը խոսել է ԵԱՏՄ շրջանակներում ֆինկոոպերացիայի մեխանիզմի հնարավորությունների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Վիտալի Վովկը ԱՊՀ տնտեսական զարգացման գործարար կենտրոնի Ներդրումների և տնտեսական զարգացման կոմիտեի նիստում ներկայացրել է ֆինկոոպերացիայի մեխանիզմը: Միջոցառումն ուղղված էր բիզնեսի, իշխանության մարմինների և զարգացման ինստիտուտների ներկայացուցիչների միջև երկխոսության զարգացմանը, փորձի փոխանակմանը և արդյունաբերական համագործակցության ամրապնդման համար համատեղ լուծումների մշակմանը: Միջոցառման ընթացքում քննարկվել են ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում արդյունաբերական ինտեգրման զարգացման առանցքային ուղղությունները, կոոպերացիոն նախագծերին աջակցության մեխանիզմների կիրառման փորձը, ներդրումների ներգրավման մեխանիզմները և արդյունաբերական ենթակառուցվածքի ստեղծման խթանման միջոցները: «Գլոբալ տեխնոլոգիական շուկաների վերագործարկման և իրական հատվածում լոգիստիկ վերաբաժանումների պայմաններում անհրաժեշտ է ապահովել ներդրումների ներհոսքի և տեխնոլոգիաների փոխանցման աճը, խթանել առանձնահատուկ ռեգուլյատոր ռեժիմով արտահանմանն ուղղված արտադրատեխնոլոգիական գոտիների ստեղծումը, — նշել է Վիտալի Վովկը: — Արդյունաբերության որակյալ զարգացման ևս մեկ գործիք կարող է դառնալ Եվրասիական տեխնոլոգիական հարթակների վերագործարկումը և Իրավասությունների եվրասիական կենտրոնների ձևավորումը, որոնց ծառայում են բիզնեսի և գիտության նախաձեռնությունների ծայրակցման համար: Անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որ դրանք նախագծեր ձևավորեն ոչ թե եզակի ռեժիմով, այլ միջպետական նախագծային կոնվեյերի ձևաչափով»: Վիտալի Վովկի կարծիքով, այս նախաձեռնությունների իրագործումը թույլ է տալիս արդյունաբերությունում համատեղ կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման վերազգային մեխանիզմը: «Մեր գործիքը ճկուն է և համապիտանի. այն հեշտությամբ համադրվում է աջակցության գոյություն ունեցող ցանկացած պետական միջոցների հետ, — ընդգծել է Վիտալի Վովկը: — Մեխանիզմի շրջանակներում նախատեսված է նորարարական արդյունաբերական արտադրանքի թողարկմանն ուղղված է ԳՀՓԿԱ-ների ֆինանսավորում: Կարևոր է նաև մեխանիզմին հատուկ պայմաններով ԵԱՏՄ երկրների այնպիսի համատեղ ձեռնարկությունների մասնակցության հնարավորությունը, որոնք ստեղծվել են ԱՊՀ-ից գործընկերների մասնակցությամբ: Վիտալի Վովկն անդամ պետությունների բիզնեսին հորդորել է ավելի ակտիվորեն միանալ ֆինկոոպերացիայի մեխանիզմին:
20 հոկտեմբերի 2025 Օլգա Պրուդնիկովա. «ԵԱՏՄ-ն լայն հնարավորություններ ունի էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման համար» Այս մասին Մոսկվայում հոկտեմբերի 15-ից 17-ն ընթացող «Ռուսաստանի էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակներում կայացած «ՇՀԿ-ի և ԱՍԵԱՆ-ի երկրները՝ արդար էներգետիկայի ձևավորման ճանապարհին» նստաշրջանում հայտնել է ԵՏՀ էներգետիկայի վարչության տնօրեն Օլգա Պրուդնիկովան: Օլգա Պրուդնիկովան նշել է, որ Միությունում մեծ ուշադրություն է դարձվում ատոմային էներգետիկայի զարգացմանը. «ԵԱՏՄ երեք անդամ պետություն (Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը) իրենց էներգետիկ հաշվեկշռում ունեն ատոմային կայաններ: Սկսել են ԱԷԿ կառուցել նաև Ղազախստանի Հանրապետությունում: Միությունում ընդհանուր առմամբ էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության շուրջ 20%-ը բաժին է ընկնում ատոմային էներգետիկային: Դա էներգիայի մաքուր աղբյուր է, որը մեծ հեռանկարներ ունի»: ԵԱՏՄ-ում էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացումը նախատեսվում է երկարաժամկետ հեռանկարում և համարվում է գերակա ուղղություն: Այս կապակցությամբ ԷՎԱ-ների զարգացման հարցերն արտացոլվել են «Եվրասիական տնտեսական ուղի» ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականի ընկած ժամանակահատվածի համար ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրում: Նաև ՌԷՇ-2025-ի շրջանակներում կայացել է Օլգա Պրուդնիկովայի աշխատանքային հանդիպումը Իրանի էներգետիկ բորսայի գլխավոր տնօրեն Մոհամադ Նազիֆիի հետ, որի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել էներգետիկ պաշարների բորսայական առևտրի շրջանակներում հետագա շփումների մասին: Կողմերը նաև քննարկել են երկարաժամկետ հեռանկարում համագործակցության խորացման հարցեր: «ՇՀԿ-ի և ԱՍԵԱՆ-ի երկրները՝ արդար էներգետիկայի ձևավորման ճանապարհին» նստաշրջանին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը, Սուդանի Հանրապետության էներգետիկայի և նավթի արդյունաբերության նախարար Իբրահիմ Էլմուտասիմը և այլոք: