Նորություններ

18.10.2024

ԵԱՏՄ-ն երեք տարի ժամկետով զրոյացրել է թանկարժեք մետաղներ պարունակող հումքի առանձին տեսակների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերը

Որոշում է ընդունվել թանկարժեք մետաղ կամ թանկարժեք մետաղների միացություններ պարունակող հանքային ծագման հումքի առանձին տեսակների համար մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը մաքսային արժեքի 0% չափով սահմանելու մասին:

«Ներկայումս Եվրասիական տնտեսական միությունում թանկարժեք մետաղների շուկայում հումքի աղբյուրների պաշարները բավարար չէ արտադրական հզորությունների լիարժեք բեռնավորման համար: Հաշվի առնելով ԵԱՏՄ որոշ պետությունների նկատմամբ գործող տնտեսական սահմանափակումները՝ բիզնեսը սկսում է կառուցել նոր գործընկեր երկրներից արտադրանքի մատակարարման համակարգեր։ Սակայն ներկրման մաքսատուրքերի վճարման անհրաժեշտությունը նման մատակարարումները վնասաբեր է դարձնում», — ասել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։

Նրա խոսքով, մաքսասակագնային կարգավորման հավանության արժանացած միջոցը կօգնի հաղթահարել սահմանափակումները և կնպաստի մշակող և զտարկող ձեռնարկությունների զարգացմանը,կօգնի ավելացնել արտադրական հզորությունների բեռնավորման աստիճանը և բարձրացնել մրցունակությունը։

Ներկայումս դիտարկվող ապրանքների նկատմամբ ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը կազմում են 3-ից 15%։

ԵՏՀ խորհուրդն անհրաժեշտ փոփոխություններ է կատարել նաև Հանձնաժողովի այլ ակտերում։

Հաշվի առնելով ԵԱՏՄ ներքին շուկայում հումքի պակասուրդը՝ դիտարկվող ապրանքների առանձին տեսակների համար նախկինում արդեն կիրառվում էին ներմուծման մաքսատուրքերի զրոյական դրույքաչափեր Հանձնաժողովի կոլեգիայի 2016 թ. հոկտեմբերի 25-ի N 117, 2018 թ. մայիսի 22-ի N 87 և 2021 թ. մարտի 1-ի N 20 որոշումներին համապատասխան: