Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7081

12 հուլիսի 2019 ԵՏՀ նախարար Սերիկ Ժումանգարինն ամփոփել է ԵԱՏՄ մրցակցային իրավունքի փորձագիտական տեսության շրջանակներում համատեղ աշխատանքի արդյունքները Ուժեղացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) փոխգործակցությունն ազգային հակամենաշնորհային գերատեսչությունների հետ և մշակել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդրսահմանային շուկաներում մրցակցությունը խախտողների համար պատժի մեղմացման ծրագիր՝ այս և այլ հանձնարարականներն է պարունակում ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (ՅՈՒՆԿՏԱԴ) Մրցակցության և սպառողների իրավունքների հարցերով ստորաբաժանման կողմից ներկայացված ԵԱՏՄ մրցակցային իրավունքի փորձագիտական տեսությունը։Տեսության շնորհանդեսը դարձել է Ժնևում (Շվեյցարիա) կայացած՝ ՅՈՒՆԿՏԱԴ-ի Օրենսդրության և մրցակցության ոլորտում քաղաքականության հարցերով միջկառավարական խմբի 18-րդ նստաշրջանի առանցքային իրադարձություն։
11 հուլիսի 2019 Վիկտոր Նազարենկո. «ԵԱՏՄ-ի համար կարևոր է վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման և մաքսային ու իրավապահ մարմինների հետ հսկող (վերահսկող) մարմինների գործուն փոխգործակցության համակարգի ստեղծումը» Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շուկայում տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի շրջանառությունը թույլ չտալու, ինչպես նաև համապատասխանության գնահատման ոլորտում խախտումները կանխարգելելու համար, Միության երկրներում իրականացվում են պետական հսկողության (վերահսկողության) արդյունավետության բարձրացման, ինչպես նաև հսկող (վերահսկող), մաքսային, իրավապահ մարմինների և հավատարմագրման մարմինների փոխգործակցության ապահովման համակարգային միջոցներ։ Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Խրիստենկոն Միացյալ Ազգերի Կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Ստանդարտացման ոլորտում քաղաքականության և նորմատիվային կարգավորման հարցերով համագործակցության գծով աշխատանքային խմբի (ՄԱԿ ԵՏՀ ԱԽ 6) շրջանակներում Շուկայի վերահսկողության խորհրդատվական խմբի (MARS Group) 17-րդ նիստին։ Աշխատանքային խմբի նիստն առաջին անգամ տեղի է ունեցել հուլիսի 8-ից 9-ը Մոսկվայում՝ ԵՏՀ գլխավոր գրասենյակում։
Ցուցադրել ավելին