Նորություններ

27.11.2024

ԵՏՀ և Մալայզիան մտադիր են զարգացնել երկխոսությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մալայզիայի կառավարության միջև համագործակցության հեռանկարները նոյեմբերի 27-ին Կուալա Լումպուրում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Էլդար Ալիշերովը և Մալայզիայի ներդրումների, արդյունաբերության և առևտրի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Մաստուրա Ահմադ Մուստաֆան:

Հանդիպման ընթացքում ԵՏՀ նախարարը գործընկերներին տեղեկացրել է Եվրասիական տնտեսական միության զարգացման արդիական ասպեկտների, ինչպես նաև երրորդ երկրների և ինտեգրացիոն միավորումների հետ համագործակցության մասին։

Հարավարևելյան Ասիայում գործընկերների հետ երկխոսությունը ԵԱՏՄ միջազգային գործունեության առաջնահերթություններից է։ Այս վեկտորն ամրագրված է Միության ռազմավարական պլանավորման առանցքային փաստաթղթերում,- ընդգծել է Էլդար Ալիշերովը։ - Տարեցտարի ԵԱՏՄ բոլոր երկրների համար մեծանում է առևտրատնտեսական հարաբերություններում տարածաշրջանի դերը։

Որպես երկխոսության կառուցման առաջին քայլ՝ ԵՏՀ նախարարն առաջարկել է համատեղ սեմինար կազմակերպել Մոսկվայում՝ ԵՏՀ, ԵԱՏՄ երկրների և Մալայզիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ «Միջոցառման շրջանակներում մենք պատրաստ ենք անցկացնել Միության շնորհանդեսը Մալայզիայի պետական մարմինների ներկայացուցիչների համար և միասին որոշել հետագա փոխգործակցության ոլորտները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում», - նշել է ԵՏՀ ինտեգրացիոն բլոկի ղեկավարը։

Էլդար Ալիշերովը նաև նշել է ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ հարթակում ԵՏՀ և Մալայզիայի միջև երկխոսության խորացման մեծ ներուժը, այդ թվում՝ 2025 թվականին ԱՍԵԱՆ-ում Մալայզիայի նախագահության շրջանակներում։