Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7182
17 մայիսի 2017
ԵՏՀ Խորհրդի արդյունքներ. ԵԱՏՄ-ում կներդրվի էլեկտրոնային ավտոանձնագրերի համակարգ, մանկական խաղահրապարակները կդառնան ավելի անվտանգ, մետաղագործական ոլորտում կհայտնվի նորարարությունների եվրասիական կենտրոն
Մայիսի 17-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի (ԵՏՀ) նիստին քննարկվել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում էլեկտրոնային ավտոանձնագրերի համակարգի ներդրման, դեղերի և բժշկական ապրանքների միասնական շուկաները կարգավորող նորմատիվ ակտերի մշակման, դաբաղային իրերի և դաբաղման պատրաստուկների նկատմամբ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի նվազեցման հարցեր: Բացի այդ, ընդունվել է «Մանկական խաղահրապարակների համար սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը և փոփոխություններ են կատարվել նախկինում ընդունված որոշ որոշումներում:
17 մայիսի 2017
Հաստոցաշինության եվրասիական ինժինիրինգային կենտրոնը կստեղծվի Մոսկվայում՝ «ՍՏԱՆԿԻՆ» ՄՊՏՀ-ի հարթակում:
Կողմերի որոշմամբ Հաստոցաշինության եվրասիական ինժինիրինգային կենտրոնը (ՀԵԻԿ)՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համատեղ կենտրոնը կտեղակայվի Մոսկվայում՝ «ՍՏԱՆԿԻՆ» ՄՊՏՀ հարթակում: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևը մայիսի 16-ին՝ ԵՏՀ-ին կից Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստին: «ՍՏԱՆԿԻՆ» ՄՊՏՀ Ստանդարտացման ոլորտում իրավասությունների կենտրոնի տնօրեն Ալեքսեյ Բարիկինն իր հերթին ներկայացրել է հիմնադիր փաստաթղթերի նախագծերը և 2017-2018 թվականներին ՀԵԻԿ ստեղծման և աշխատանքի ապահովման միջոցառումների պլանը:
17 մայիսի 2017
Հստակեցվել է «Մետաղագործության տեխնոլոգիաներ և նոր նյութեր» եվրասիական նորարարական տեխնոլոգիական հարթակի վերաբերյալ տեղեկատվությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Խորհուրդը փոփոխություններ է կատարել Հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի № 32 կարգադրության մեջ՝ լրացնելով այն գործունեության հիմնական ուղղությունների նպատակների, խնդիրների մասին տեղեկատվությամբ, ինչպես նաև «Մետաղագործության տեխնոլոգիաներ և նոր նյութեր» եվրասիական նորարարական տեխնոլոգիական հարթակի (ԵՏՀ) հիմնադիրների մասին տվյալներով: Սա արդեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ստեղծված տասներկուերորդ տեխնոլոգիական հարթակն է:
16 մայիսի 2017
ԵՏՀ Կոլեգիան հավանության է արժանացրել փաթեթավորված խմելու գրի նկատմամբ պահանջներ սահմանող ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի նախագիծը
Մայիսի 16-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նիստը: Օրակարգում ընդգրկված էին տեխնիկական կարգավորման հարցեր: Մասնավորապես, հավանության է արժանացել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) «Փաթեթավորված խմելու ջրի, ներառյալ բնական հանքային ջուրը, անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի նախագիծը: Բացի այդ, ԵՏՀ Կոլեգիայի անդամները (նախարարները) քննարկել են Եվրասիական Միջկառավարական խորհրդի կարգադրության նախագիծը, որն առնչվում է 2020 թվականին ԵԱՏՄ երկրներում ազգային մարդահամարների նախապատրաստման ու անցկացման ապահովմանը:
15 մայիսի 2017
Իր աշխատանքն է սկսել ԵՏՀ-ի և ՄԳՌԽ-ի «ԵԱՏՄ միջազգային համագործակցությունը» դպրոցը
Մայիսի 15-ին Ռուսաստանի Դաշնությունում Բելառուսի Հանրապետության դեսպանատանն իր աշխատանքն է սկսել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ու Միջազգային գործերով ռուսական խորհրդի (ՄԳՌԽ) «ԵԱՏՄ միջազգային համագործակցությունը» դպրոցը: Վերջինիս մասնակիցներն են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների և աշխարհի այլ երկրների՝ եվրասիական ինտեգրման խնդիրները մասնագիտորեն ուսումնասիրող ու դրանց մասին գրող երիտասարդ փորձագետներ, գիտնականներ ու լրագրողներ:
11 մայիսի 2017
ԵՏՀ Կոլեգիայի նիստին որոշում է ընդունվել հակագնագցման միջոցների կիրառման մասին ու հավանության է արժանացել տեխնիկական կանոնակարգի նախագիծը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան մայիսի 11-ի նիստին որոշում է ընդունել չինական և ուկրաինական մետաղագործական ձեռնարկությունների կողմից արտադրվող մետաղագործական արտադրանքի որոշ տեսակների նկատմամբ հակագնագցման միջոցներ կիրառելու մասին, հավանության է արժանացրել հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհաշիջման միջոցների տեխնիկական կանոնակարգի նախագիծը, առաջարկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներին վերացնել սահմանափակումները, որոնք ԵԱՏՄ երկրների պրոֆեսիոնալ մարզիկներին հավասարեցնում են երրորդ երկրների այսպես կոչված մարզական լեգիոներներին, որոշումներ ընդունել ապրանքների դասակարգման վերաբերյալ:
11 մայիսի 2017
ԵՏՀ Նախարար Կարինե Մինասյան. «Այն հարցին, թե ինչ է տալիս եվրասիական ինտեգրումը Միության քաղաքացիներին, լավագույն պատասխանը աշխատանքի շուկայում խոչընդոտների վերացումն է»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նիստին որոշում է ընդունվել Միության երկրների մարզիկ-լեգիոներների համար սահմանված քանակական սահմանափակումների վերացման մասով ԵԱՏՄ մասին պայմանագրի կատարման անհրաժեշտության մասին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններին տեղեկացնելու մասին:
10 մայիսի 2017
ԵՏՀ ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեն հավանության է արժանացրել ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի կառուցվածքը
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի կառուցվածքն ու առանցքային գաղափարները քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Ֆինանսական շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստին:
Ցուցադրել ավելին