Նորություններ

24.01.2022

ԵՏՀ-ն ազատել է ներմուծման մաքսատուրքից Բելառուսի Հանրապետությունում քիմիական մանրաթելերի և թելերի արտադրության համար տիտանի օքսիդները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ազատել ներմուծման մաքսատուրքից տիտանի օքսիդները, որոնք ներմուծվում են Բելառուսի Հանրապետության տարածք քիմիական մանրաթելերի և թելերի արտադրության համար տարեկան 360 տոննայից ոչ ավել ծավալով։ Սակագնային արտոնությունը կկիրառվի ներմուծվող ապրանքների նպատակային նշանակությունը հաստատելուց հետո։

«Մաքսասակագնային կարգավորման միջոցի կիրառման անհրաժեշտությունը կապված է նրա հետ, որ ներկայումս բելառուսական ձեռնարկությունների համար անհրաժեշտ տիտանի օքսիդները Եվրասիական տնտեսական միության երկրներում չեն արտադրվում», - մեկնաբանել են որոշումը ԵՏՀ առևտրային բլոկում։
Փաստաթուղթը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։