Նորություններ

10.01.2023

ԵՏՀ-ն մշակել է սպառողների պաշտպանվածության մակարդակը գնահատելու համար սոցհարցումների անցկացման միասնական մոտեցումներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հանձնարարական է ընդունել Եվրասիական տնտեսական միության երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում սոցիոլոգիական հետազոտություններ անցկացնելու վերաբերյալ։

Միության պետություններին առաջարկվում է հաշվի առնել նման ուսումնասիրությունների Մոտեցումները գնորդների պաշտպանվածության մակարդակը գնահատելու համար: Մոտեցումները, մասնավորապես, սահմանում են սոցհարցումների ընթացքում իրականացվող հետազոտությունների նպատակներն ու խնդիրները: Խնդիրների թվում են սպառողների իրավունքների պաշտպանվածության մակարդակի մասին վիճակագրական տվյալների հավաքագրումը, նման պաշտպանության մակարդակով բնակչության բավարարվածության ցուցանիշների դինամիկայի վերլուծությունը, պաշտպանության իրավունքների և հնարավորությունների մասին մարդկանց տեղեկացվածության ուսումնասիրությունը, տեղեկատվության առավել արդյունավետ ուղիների օգտագործման հիման վրա սպառողական իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ բնակչության շրջանում տեղեկատվական և կրթական աշխատանքի կատարելագործման առաջարկների նախապատրաստումը և մի շարք այլ խնդիրներ:

Փաստաթուղթը մշակվել է Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրին համապատասխան և համատեղ սոցիոլոգիական հետազոտության առաջին փուլն է, որը նվիրված է միութենական երկրների քաղաքացիների իրավական պաշտպանվածության վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրությանը:

Հետազոտության արդյունքները կկիրառվեն ԵԱՏՄ-ում սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության երաշխիքների ամրապնդմանն ուղղված լուծումներ մշակելու համար։