22 հուլիսի 2025 ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն է նշանակվել Կուատ Ռախիմովը Կուատ Ժենիսի Ռախիմովը ծնվել է 1970 թվականին Կոկչետավի մարզի Քըզըլթու ավանում (Ղազախստան): 1996 թվականին ավարտել է Կոկշետաուի Շ.Շ. Ուալիխանովի անվան համալսարանը, 2001 թվականին՝ Կոկշետաուի տնտեսագիտության և մենեջմենթի ինստիտուտը: 1998-2020 թվականներին տարբեր, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ղազախստանի Հանրապետության մաքսային մարմիններում, դրանց թվում՝ Մաքսային մեթոդաբանության դեպարտամենտի մաքսային ընթացակարգերի մեթոդաբանության վարչության ղեկավար, Վերահսկողության դեպարտամենտի տարանցման վարչության ղեկավար, Մաքսային մեթոդաբանության դեպարտամենտի տնօրեն, Ղազախստանի ֆինանսների նախարարության Պետական եկամուտների կոմիտեի մաքսային գործառնությունների վարչարարության դեպարտամենտի տնօրեն: 2020 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի հոկտեմբեր՝ Ղրղզստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպանության խորհրդական, Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ: 2025 թվականի հուլիսի 18-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն։
22 հուլիսի 2025 ՄԱԿ-ում ներկայացվել է ԵՏՀ-ի զեկույցը Կայուն զարգացման նպատակների իրականացման վրա եվրասիական ինտեգրման ազդեցության մասին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ներկայացվել են Եվրասիական տնտեսական միության երկրներում Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման վրա եվրասիական տնտեսական ինտեգրման ազդեցության մասին ԵՏՀ-ի երկրորդ զեկույցի հիմնական եզրահանգումները: ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը ներկայացրել է զեկույցի թեզերը Միավորված ազգերի կազմակերպության Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական համաժողովի (ԿԶՔՀ) երկու առանցքային հարթակներում: Ելույթ ունենալով ԿԶՔՀ-ի ընդհանուր բանավեճի ընթացքում՝ Արզիբեկ Կոժոշևը նշել է ԵԱՏՄ-ի՝ որպես դինամիկ զարգացող ինտեգրացիոն միավորման դերը: Ընդ որում, եվրասիական տնտեսական ինտեգրման խորացումը եվրասիական «հնգյակի» երկրների կողմից ԿԶՆ-ների իրականացմանը նպաստող կարևոր լրացուցիչ գործոն է: «Ավելի քան 185 միլիոն սպառող միավորող միասնական շուկայով ԵԱՏՄ-ի բարեհաջող գործունեությունը և համաձայնեցված տնտեսական քաղաքականությունների հետևողական իրականացումը դարձել են տնտեսական աճի կատալիզատորը: ԵԱՏՄ երկրների ընդհանուր ՀՆԱ-ն 2024 թվականի արդյունքներով աճել է 4%-ով և երկրորդ տարին անընդմեջ միջին համաշխարհային մակարդակից բարձր է եղել», - նշել է Արզիբեկ Կոժոշևը: Կայուն զարգացման տարածաշրջանային չափման թեման Արզիբեկ Կոժոշևը զարգացրել է «ԿԶՆ-ների իրականացման տարածաշրջանային հեռանկարները» նստաշրջանում: Նա ներկայացրել է ԵԱՏՄ-ի փորձը՝ որպես տարածաշրջանային մակարդարով համագործակցության կարևորության ակնառու հաստատում՝ ի լրումն գլոբալ նպատակների իրականացման ազգային ռազմավարություններին:  ԵՏՀ նախարարը խոսել է գործընթացի մշտադիտարկման առնչությամբ Հանձնաժողովի մեթոդաբանության՝ «ԿԶՆ-ների իրականացման ցուցանիշների տարածաշրջանային ցանկի» մասին: Նա նաև նշել է, որ Միության զարգացման երկարաժամկետ ռազմավարությունների իրագործումը կուղղվի ԿԶՆ-ների ավելի լայն շրջանակի իրականացմանը: Խոսքը «Եվրասիական տնտեսական ուղի» ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի մասին է:  Արզիբեկ Կոժոշևը տեղեկացրել է ԿԶՆ-ների իրականացման վրա ինտեգրման ազդեցության վերլուծությունը շարունակելու, միջազգային համայնքի հետ դրա արդյունքները կիսելու և այդպիսով Օրակարգ-2030-ի իրականացման գլոբալ ջանքերում իր ավանդն ունենալու Հանձնաժողովի պլանների մասին: ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ԷԿՈՍՈՍ) հովանու ներքո անցկացվող ԿԶՔՀ-ն ՄԱԿ-ի կենտրոնական հարթակն է ԿԶՆ-ների իրականացման ընթացքին հետևելու համար: «ԿԶՆ-ների իրականացման ցուցանիշների տարածաշրջանային ցանկը» 130 ցուցանիշ ներառող համալիր գործիք է (որոնցից 67-ը հատուկ են հենց եվրասիական ինտեգրման գերակայությունների համար), թույլ է տալիս իրականացնել ինտեգրացիոն գործընթացների և ԿԶՆ-ների իրականացման դինամիկայի փոխադարձ կապի խորացված վերլուծություն:
21 հուլիսի 2025 Անդրեյ Սլեպնև. «ԵԱՏՄ-ն ավելացնում է թվային տրանսպորտային փաստաթղթերի կիրառմամբ երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները» Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հայտնել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին ԵԱՏՄ ներսում և երրորդ երկրների, մասնավորապես՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման պլանի իրականացման մասին ամենամյա զեկույցը ներկայացնելու նախաշեմին: Ավելի վաղ տնտեսության հնարավոր բոլոր ոլորտների թվայնացման կարևորության մասին բազմիցս խոսել են «հնգյակի» երկրների առաջնորդները: Այսպես, դեռևս հունիսին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և դրա հետ միաժամանակ անցկացրած Եվրասիական տնտեսական համաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ «թվային փոխակերպումը համարում է փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացման և թափանցիկության բարձրացման գործիք»: Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հերթին նշել է, որ «ինտեգրված եվրասիական տրանսպորտալոգիստիկ միջանցքները պետք է դառնան խելացի մուլտիմոդալ էկոլոգիական զարկերակներ՝ վարչարարության միասնական թվային հարթակով»: «Ընդհանուր առմամբ, թվայնացումն ու արհեստական բանականությունը մեր պետական քաղաքականության գերակայությունների շարքում են: Էլեկտրոնային առևտուրը, թվային փաստաթղթաշրջանառությունը, կառավարման և լոգիստիկայի ավտոմատացված համակարգերն արդեն դարձել են ԵԱՏՄ երկրների տնտեսությունների անբաժանելի տարրեր», - արձանագրել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը: Այս համատեքստում ԵՏՀ գործունեությունը՝ երկաթուղային բեռնափոխադրումների մասով, հանդես է գալիս որպես համապատասխան գործնական աշխատանքի օրինակ, որի արդյունքն ինչպես բիզնեսի համար ընթացակարգերի պարզեցումն է ու ծախսերի նվազեցումը, այնպես էլ ապրանքների տեղաշարժի առավելագույն արագացումը: «Մինչև 2024 թվականը ԵԱՏՄ անդամ պետությունները Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկաթուղային փոխադրումներում ապահովել են անցում թվային տրանսպորտային փաստաթղթերին», - նշել է Անդրեյ Սլեպնևը: Մասնավորապես, «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի և «Բելառուսի երկաթուղի» պետական միավորման միջև վերջին մի քանի տարում էլեկտրոնային տվյալների փոխանակման մակարդակը հասել է առնվազն 90%-ի, իսկ Ղազախստանի «ԿԵՈՒ» ԱԸ» ԲԸ-ի և Ռուսաստանի ու Ղրղզստանի երկաթուղային փոխադրողների միջև այս մակարդարը գերազանցել է 80%-ը: 2024 թվականի արդյունքներով՝ էլեկտրոնային փաստաթղթերով Ռուսաստանի Դաշնության փոխադրումների ծավալը կազմել է 90% Բելառուսի Հանրապետության և 79%՝ Ղազախստանի Հանրապետության հետ: Կարևոր է նաև նշել էլեկտրոնային ապրանքաուղեկից փաստաթղթերին անցնելու ուղղությամբ կատարվող աշխատանքը: Այսպես, «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի կողմից իրականացվել է էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված էլեկտրոնային ապրանքաուղեկից փաստաթղթերը բեռնառաքից/էքսպեդիտորից իր տեղեկատվական համակարգում ընդունելու հնարավորությունը՝ դրանք տրամադրելով մաքսային մարմիններին և փոխանցելով «Բելառուսի երկաթուղի» պետական միավորմանը մաքսային ընթացակարգն ավարտելիս մաքսային գործառնությունները կատարելու համար: Տվյալ տեխնոլոգիան կիրառվում է Ռուսաստանի և Բելառուսի միջև «Ինտերտրան» նախագծի շրջանակներում փոխադրումներ իրականացնելիս: Ներկայումս կատարվում է միջպետական թեստավորում՝ «մաքսային տարանցման մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների փոխադրման նկատմամբ վերահսկողության ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթերի և/կամ տեղեկությունների փոխանակման ապահովում» ընդհանուր մաքսային գործընթացը գործարկելու նպատակով: «Բացի ԵԱՏՄ անդամ պետությունների միջև երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացումից, ակտիվ աշխատանք է իրականացվում ՉԺՀ-ի հետ: Ռուսաստանի և Չինաստանի երկաթուղային փոխադրողների միջև կոռեկտ էլեկտրոնային հաղորդագրությունների ծավալը 2024 թվականի արդյունքներով կազմել է 90%: Ղազախստանի և Չինաստանի երկաթուղիների միջև էլեկտրոնային փոխանակման ենթակա տվյալների լիարժեքության և որակի ցուցանիշը հասել է 80-90%-ի», - շարունակել է ԵՏՀ առևտրի նախարարը: Նա ընդգծել է, որ բեռնափոխադրումների մասով ՉԺՀ-ի հետ համագործակցության կարևոր իրադարձություն էր 2024 թվականի դեկտեմբերին Անդրսահմանային էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իրականացման համար հավաստագրերի թողարկման ուղղությամբ Ռուսաստանի և Չինաստանի երկաթուղային փոխադրողների հավաստող կենտրոնների փոխգործակցության մասին համաձայնագիրը: Այս փաստաթուղթը կապահովի երկու երկրների երկաթուղիների միջև էլեկտրոնային ստորագրության կիրառումը: 2024 թվականի դեկտեմբերի վերջին թեստային անթուղթ փոխադրումներ են գործարկվել «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի և «Չինաստանի երկաթուղիներ» ՊԸ-ի միջև՝ արտահանման-ներմուծման հաղորդակցության Զաբայկալսկ - Մանչժուրիա սահմանային անցման միջոցով: 2025 թվականին նախատեսվում է էլեկտրոնային բեռնագրով ձևակերպվող փոխադրումների աշխարհագրության աստիճանական ընդլայնում: ԵՏՀ-ի կողմից տրանսպորտային միջանցքների թվայնացման ուղղությամբ կատարվող աշխատանքների կարևորությունն ընդգծում են նաև հունիսին Մինսկում կայացած գագաթնաժողովի ընթացքում ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների նախագահների ասված խոսքերը: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ անհրաժեշտ է ստեղծել «ենթակառուցվածք թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ամրապնդման և տեղեկատվության փոխանակմանը և առևտրի նոր տեսակներին աջակցության համար»: Իսկ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկաթ Միրզիյոևըժն անդրադարձել է «ԵԱՏՄ կարևոր նախաձեռնություններին, այդ թվում՝ այնպիսի նախագծերին ու ծրագրերին, ինչպիսիք են Եվրասիական ագրոէքսպրեսը, էլեկտրոնային առևտրի զարգացումը, բեռնափոխադրումների թվայնացումը և կլիմայական օրակարգը» երկրի ակտիվ մասնակցությանը:
18 հուլիսի 2025 Արզիբեկ Կոժոշևը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ Հուլիսի 17-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ամենաքիչ զարգացար երկրների, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով ՄԱԿ-ի բարձր ներկայացուցիչ տիկին Ռաբաբ Ֆաթիմայի հետ: Արզիբեկ Կոժոշևը շնորհակալություն է հայտնել ակտիվ և հետևողական գործունեության համար, որը Բարձր ներկայացուցչի գրասենյակն իրականացնում է ի շահ պետությունների խոցելի խմբերի համար, ինչպես նաև կարևորել ՄԱԿ-ի ջանքերը տրանսպորտային կապվածության ոլորտի միջազգային օրակարգի առաջմղման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կայուն տրանսպորտի զարգացման, տարածաշրջանային ինտեգրման և դեպի ծով ելք չունեցող երկրների համար առևտրատնտեսական հնարավորությունների ընդլայնման գեռակա հարցեր:  Նախարարը նշել է, որ ԵՏՀ-ն առանցքային է համարում միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման, ենթակառուցվածքային և վարչական արգելքների վերացման, ինչպես նաև լոգիստիկայի թվային փոխակերպման հարցերը: Հանդիպման ավարտին Արզիբեկ Կոժոշևը հույս է հայտնել, որ մտքերի կայացած փոխանակումը հիմք կդառնա ԵՏՀ-ի և Բարձր ներկայացուցչի գրասենյակի միջև երկարաժամկետ և կառուցողական համագործակցության համար: ՄԱԿ-ի ամենաքիչ զարգացար երկրների, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող պետությունների հարցերով ՄԱԿ-ի բարձր ներկայացուցչի գրասենյակը ստեղծվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 2001 թվականին մի շարք խոցելի պետություններին աջակցելու նպատակով, որոնք եզակի հիմնախնդիրների են բախվում կայուն զարգացման նպատակներն իրագործելիս և միջազգային պարտավորությունները կատարելիս:
18 հուլիսի 2025 ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև 2025 թվականի ավարտը: Հուլիսի 17-ին և 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության փոխտնօրեն Ասկատ Բեկովի նախագահությամբ կայացել են առերես փորձագիտական խորհրդակցություններ Եվրասիական տնտեսական միության գործադիր իշխանության մարմինների և բիզնեսի մասնակցությամբ, որոնց ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցման արդյունքները: Մասնակիցները քննարկել են դեռ առկա տարաձայնությունները ապրանքների փոխադարձ էլեկտրոնային առևտրի համամիութենական կարգավորման առանձնահատկությունների, սպառողների իրավունքների ապահովման և պաշտպանության սկզբունքների, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կիրառման մոտեցումների, միասնական հայեցակարգային ապարատի հիմունքների, թվային ապրանքների շրջանառության պայմանների մասով: «Համաձայնագրի հիմնական նպատակը Միության ներքին շուկայում էլեկտրոնային առևտրի իրականացման ընդհանուր թափանցիկ կանոնների սահմանումն է: Սա թույլ կտա ապահովել ապրանքների և հարակից ծառայությունների ազատ տեղաշարժը, ինչը սրընթաց թվայնացման պայմաններում էական խթան կհանդիսանա մեր բոլոր երկրների տնտեսությունների աճի համար», — նշել է Ասկատ Բեկովը: Հաշվի առնելով հայացած խորհրդակցությունները՝ ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ մինչև 2025 թվականի ավարտը: Համաձայնագիրը մշակվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցառումների պլանի իրագործման շրջանակներում, որը հաստատվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշմամբ 2021 թվականին:
17 հուլիսի 2025 Արզիբեկ Կոժոշևը աշխատանքային հանդիպում է անցկացրել GEIDCO ղեկավարության հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը աշխատանքային հանդիպում է ունեցել Էներգահամակարգերի գլոբալ միավորման ոլորտի զարգացման և համագործակցության կազմակերպության (GEIDCO) գործադիր քարտուղար Չեն Չժիցզյանի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջազգային էներգետիկ համագործակցության հետագա զարգացումը, կայուն տեխնոլոգիաների առաջմղումը և գլոբալ էներգետիկ անցման պայմաններում ռազմավարական գործընկերության ամրապնդումը: Անդրադարձել են նաև այնպիսի հարցերի, ինչպիսիք են գլոբալ կլիմայական օրակարգը և կայուն էներգետիկ զարգացումը՝ ներառյալ էներգետիկ անցման արագացումը, էներգահամակարգերի թվայնացումը և ջերմոցային գազերի արտանետման նվազեցումը: «GEIDCO-ն էական ավանդ է կատարում մաքուր և վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի սրընթաց աճող գլոբալ պահանջարկի բավարարման գործում: Այս ջանքերն առանցքային դեր են կատարում ՄԱԿ-ի «Կայուն էներգետիկա բոլորի համար» նպատակի իրականացման գործում և կլիմայի փոփոխության դեմ պայքարում», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: ԵՏՀ նախարարը նշել է, որ այս ուղղությամբ կարևոր քայլ էր «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի ստորագրումը, որում նախանշված են ԵԱՏՄ-ի մինչև 2045 թվականը կլիմայական քաղաքականության և ածխածնասակավ զարգացման ոլորտի նպատակները: Հանդիպման արդյունքում կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը և ընդլայնել գործնական փոխգործակցությունը:
17 հուլիսի 2025 ԵՏՀ-ում քննարկել են ապրանքների հայտարարագրի և մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրարքների բացթողման մասին դիմումի լրացման կարգերի կատարելագործումը Պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեին կից մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խմբի նիստում քննարկվել են ապրանքների հայտարարագրի և մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրարքների բացթողման մասին դիմումի լրացման կանոնների փոփոխությունների կապակցությամբ Եվրասիական տնտեսական միության պետությունների մի շարք նախաձեռնություններ: Առաջարկվել է հրաժարվել ապրանքի ծագման մասին հավաստագրի պատճենի հակառակ կողմում դրա բնօրինակը մաքսային մարմնին ներկայացնելու պարտավորություն գրելու կամ տպելու մասին հայտարարատուին ներկայացվող պահանջից՝ նախատեսելով նման տեղեկությունների նշումը ապրանքների հայտարարագրում: Քննարկվել են նաև մի շարք արդիական հարցեր, այդ թվում՝ «սկզբնական փաթեթավորում» հասկացություն սահմանելու նպատակահարմարության, մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման մասին դիմումի մեջ բացթողումը չեղարկելու մասին նշումներ կատարելու մասին: Մաքսային հայտարարագրման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է 2021 թվականին ԵՏՀ մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի որոշմամբ։ Խմբի գործունեության ոլորտը ներառում է ապրանքների հայտարարագրման հարցեր, այդ թվում՝ կապված ապրանքների հայտարարագրի լրացման ձևի և կարգի հետ:
17 հուլիսի 2025 Պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեում քննարկել են ԵԱՏՄ մի շարք տեխկանոնակարգերի ստանդարտների ցանկերի արդիականացումը Տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի 60-րդ նիստում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից ԵՏՀ գիտահետազոտական աշխատանքների պլանի առնչությամբ ներկայացված առաջարկները, որոնց նպատակն է՝ մշակել տեխկանոնակարգերի առանձին պարտադիր պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության պակասող մեթոդիկաներ: Մշակման է ներկայացվել թռչնամսի և դրա վերամշակման արդյունքի մասին տեխկանոնակարգին առնչվող հետազոտությունների (չափումների) երկու մեթոդիկա: Դրանք ուղարկվել են թռչնի սպանդի մթերքում հորմոնալ և հորմոնանման նյութերի մնացորդների նկատմամբ վերահսկողության և թռչնամսի պաղեցված արտադրանքի պահպանման ընթացքում գոյացող հեղուկի զանգվածային մասի նորմավորման մասով ԵԱՏՄ ՏԿ 051/2021-ի «հետաձգված» նորմերի իրականացմանը: Առաջարկվել է նաև մշակել սննդամթերքում և ծխախոտային արտադրանքում կումարինի զանգվածային մասի չափումների մեթոդիկա «Սննդամթերքի, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջներ» ՄՄ ՏԿ 029/2012 և «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգի» (ՄՄ ՏԿ 035/2014) պահանջներն ապահովելու համար: Նշված բոլոր աշխատանքները նախատեսվում է ներառել Հանձնաժողովի ԳՀԱ 2026-2027 թվականների պլանում: Նիստում հավանության են արժանացել Իոնացնող ճառագայթման աղբյուր հանդիսացող արտադրանքին, ինչպես նաև ռադիոակտիվ նյութեր պարունակող արտադրատեսակներին և ապրանքներին ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների արդիականացման առաջարկները: Մաքսային միության հանձնաժողովի 2010 թ. մայիսի 28-ի N 299 որոշմամբ հաստատված ՄՍՊ 2-րդ գլխի 11-րդ բաժնում կատարվելիք համապատասխան փոփոխությունների նախագիծը նախապատրաստվել է՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկան և նման արտադրանքին ներկայացվող գործող պահանջների վերլուծության արդյունքները, և ուղղված է, ի թիվս այլնի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջներին ներդաշնակեցմանը: Հավանություն են ստացել նաև երկու տեխկանոնակարգի՝ «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 009/2011) և Հեղուկ և գազանման ածխաջրածինների փոխադրման մայրուղային խողովակատարներին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 049/2020) ստանդարտների ցանկերի փոփոխությունները: Հաստատվել են նաև Խորհրդատվական կոմիտեին կից մի շարք թեմատիկ աշխատանքային խմբերի և ենթակոմիտեների արդիականացված կազմերը: Նիստի արդյունքում ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին շնորհակալություն է հայտնել Խորհրդատվական կոմիտեի անդամներին կարևոր հարցերի քննարկման նկատմամբ կառուցողական և ներգրավված մոտեցման համար, ընդգծել Միության տեխնիկական օրենսդրության ժամանակին և բազմակողմ ուսումնասիրություն կազմակերպելու համար այդ հարթակի կարևորությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև հույս հայտնել, որ պրոֆիլային կարգավորողների և բիզնեսի միջև կոնսենսուսային լուծումների արդյունավետ մշակման ուղենիշը կպահպանվի:
Ցուցադրել ավելին