Սեպտեմբերի 25-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստում որոշում է կայացվել փոփոխություն կատարել ԵՏՀ կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի № 73 որոշման մեջ, որը սահմանում է տարանցման հայտարարագրի ձևը և լրացման կարգը։
Փոփոխությունը բիզնեսին թույլ կտա օգտագործել ապրանքների հայտարարագիրը որպես խողովակաշարային տրանսպորտով փոխադրվող ապրանքների տարանցիկ հայտարարագիր՝ Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետության տարածքով՝ ներմուծման և արտահանման կետերի միջև մաքսային տարանցման մաքսային ընթացակարգին համապատասխան:
Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո և տարածվում է ԵՏՀ կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի № 73 որոշման ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Միաժամանակ, հաշվի առնելով Միության պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի լրամշակման անհրաժեշտությունը, ԵՏՀ կոլեգիայի 2023 թվականի մայիսի 30-ի № 73 որոշման ուժի մեջ մտնելը հետաձգվել է 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը։
Տեղեկանք
Ապրանքների հայտարարագրի լրացման առանձնահատկությունները այն որպես մաքսային տարածքով, ինչպես նաև Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով՝ ներմուծման և արտահանման կետերի միջև, մաքսային տարանցման մաքսային ընթացակարգին համապատասխան, այդ թվում՝ խողովակաշարային տրանսպորտով փոխադրվող ապրանքների տարանցիկ հայտարարագիր օգտագործելու դեպքում սահմանվում են «Ապրանքների հայտարարագրի ձևի և լրացման կարգի մասին» Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի № 257 որոշմամբ հաստատված Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի, համապատասխանաբար, 7-րդ և 8-րդ բաժիններով։