Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7096

23 հոկտեմբերի 2019 Տիգրան Սարգսյան. «ԵԱՏՄ-ը՝ եզակի շանս է բոլոր մեր հինգ երկրների համար՝ իրացնելու իրենց ներքին, այդ թվում տեխնիկական ներուժը» «Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի Եվրոպական միության, Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության և այն թվային ստանդարտները, որոնք մենք մշակում ենք Եվրասիական տնտեսական միությունում, լինեն համեմատելի։ Նման տեխնիկական երկխոսություն մենք արդեն սկսել ենք Եվրոպական միության և ՉԺՀ-ի գործընկերների հետ, որոնց հետ անցած տարվա մայիսին ստորագրել ենք առևտրատնտեսական փոխգործակցության մասին համաձայնագիր, որտեղ առաջին անգամ ամրագրել ենք նաև մեր թվային օրակարգը, երկխոսության անհրաժեշտությունը, որպեսզի ապահովենք, այդ թվում, մեր չափորոշիչների ներգործունակությունը», – հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, հանդես գալով հոկտեմբերի 22-ին Մոսկվայում կայացած «Բաց նորարարություններ – 2019» նորարարական զարգացման մոսկովյան միջազգային համաժողովի լիագումար նիստին։
22 հոկտեմբերի 2019 ԵՏՀ նախարար Վիկտոր Նազարենկո. «Անարգելք առևտրի համար պայմանների ստեղծումը՝ ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջև տեխնիկական կարգավորման ոլորտում համագործակցության զարգացման կարևոր նախապայման է» «Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման շրջանակներում շատ անելիքներ կան տեխնիկական կարգավորման ոլորտում, նախ և առաջ՝ կողմերի արտադրանքի շուկա մուտք գործելու ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ», – հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն ՉԺՀ-ի Շուկայի կարգավորման հարցերով պետական կառավարման փոխնախարար Տիան Շիհոնգի հետ հոկտեմբերի 21-ին Շանհայում (Չինաստան) Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում։
Ցուցադրել ավելին