Նորություններ

22.02.2024

ԵՏՀ-ն մշտական հսկողության տակ է առնելու ԵԱՏՄ բիզնեսի խնդրահարույց հարցերը

Փետրվարի 22-ին Աստանայում՝ Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի հարթակում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը՝ ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիթ Սուլթանովի նախագահությամբ, հանդիպել է ղազախական գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։

«Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները, հատկապես առերես արտագնա ձևաչափով, Հանձնաժողովի և բիզնեսի փոխգործակցության շատ արդյունավետ ձև է և թույլ է տալիս ուղիղ երկխոսության ընթացքում առաջարկներ ներկայացնել և քննարկել ձեռնարկատերերին հուզող հարցեր», - նշել է Բախիթ Սուլթանովը։

ԵՏՀ նախարարը խոսել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի փոփոխությունների մասին, որոնք ուղղված են ձեռնարկատերերի խնդիրների լուծմանը և եվրասիական տարածքում առկա ինտեգրացիոն գործընթացներում նրանց ներգրավվածության մակարդակի բարձրացմանը։

ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Երնար Բակենովը տեղեկատվություն է ներկայացրել նախորդ հանդիպումներում Ղազախստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հնչեցրած խնդրահարույց հարցերի լուծման ընթացքի և արդյունքների մասին։ Հանձնաժողովի ներկայացուցիչը խոսել է բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման, տեխնիկական կարգավորման, ներքին շուկաների գործունեության, ապրանքների փոխադարձ առևտրի դեպքում հարկման ոլորտների հարցերի լուծման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացի մասին։

ԵՏՀ ներկայացուցիչները պատասխանել են ձեռնարկատերերի հարցերին և ընդունել նրանց հնչեցրած խնդիրները մշակմանը, որին ներգրավված կլինեն Հանձնաժողովի ոլորտային վարչությունները։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ վերազգային մարմինը իրականացնելու է գործարար համայնքի ներկայացուցիչների արդիական հարցերի ու խնդիրների շարունակական մշտադիտարկում և վերահսկողություն՝ անցկացնելով կանոնավոր տեսակոնֆերանսներ։