Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 6945

02 հուլիսի 2025 ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ծխախոտի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցեր Հուլիսի 2-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովի մասնակցությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության տարածք ապօրինի ծխախոտային արտադրանքի ներմուծման և շրջանառության դեմ պայքարի միջոցների մշակման հարցերով աշխատանքային խմբի առաջին նիստը:  Աշխատանքային խումբը ձևավորվել է այս տարվա մարտին Հանձնաժողովի մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեին կից: Խմբում ընդգրկվել է ավելի քան 80 անդամ, որոնցից կեսը գործարար համայնքի ներկայացուցիչներ են, որոնք և նախաձեռնել էին դրա ստեղծումը:  Անցած նիստում քննարկվել են ԵԱՏՄ տարածքում ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի շուկաների վիճակը, այս ոլորտում ապօրինի շրջանառության միտումներն ու դինամիկան, ինչպես նաև նշված արտադրանքի ավտոմոբիլային փոխադրումների հետագծման նպատակով նավիգացիոն կապարակնիքների կիրառման պրակտիկան:  Աշխատանքային խմբի մասնակիցներն առաջարկներ են ներկայացրել Միության շուկայում ծխախոտի ապօրինի շրջանառության կանխմանն ուղղված առաջնահերթ միջոցների վերաբերյալ, որոնք կմշակվեն ԵՏՀ հարթակում Միության երկրների լիազոր մարմինների ներգրավմամբ:
01 հուլիսի 2025 Փոփոխություններ են կատարվել կոսմետիկական արտադրանքի ստանդարտների մշակման ծրագրում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան կողմից հաստատել է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի իրականացումն ու կիրառումը ապահովող միջպետական ստանդարտների մշակման ծրագրի փոփոխությունները: Փոփոխությունները նախատեսում են հինգ միջպետական ստանդարտի մշակում, այդ թվում՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ստանդարտների հիման վրա օծանելիքակոսմետիկական արտադրանքում ֆորմալդեհիդի որոշման երկու ստանդարտ, ISO միջազգային ստանդարտների հիման վրա արևապաշտպան միջոցների փորձարկման մեթոդների երկու ստանդարտ և SMIIC Իսլամական երկրների ստանդարտացման և չափագիտության ինստիտուտի ստանդարտի հիման վրա Halal օծանելիքակոսմետիկական արտադրանքի վերաբերյալ մեր ստանդարտ: Նաև նախատեսվում է փոփոխություն կատարել ինը միջպետական ստանդարտում:
30 հունիսի 2025 Եվրասիական տնտեսական համաժողովում քննարկել են խելացի տրանսպորտային համակարգերի ներդրումը Եվրասիական տնտեսական միության պետություններում խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման հեռանկարները քննարկման առարկա են դարձել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի և Ռուսաստանի «Տրանսպորտի թվային դարաշրջան» տրանսպորտի թվային տեխնոլոգիաների զարգացման ընկերակցության նախագահ Ալեքսանդր Սյոմկինի աշխատանքային հանդիպմանը, որը կայացել է Մինսկում՝ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում: Բանակցությունների ընթացքում ԵՏՀ նախարարը տեղեկացրել է ԵԱՏՄ անդամ պետությունների խելացի տրանսպորտային համակարգերի փոխգործակցության կատարելագործման հայեցակարգի իրականացման մասին, որը ստացել է ԵՏՀ խորհրդի հավանությունը այս տարվա հունվարին: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել իրականացման ենթակա բազային ծառայությունների ցանկի, ինչպես նաև Միության երկրների ԽՏՀ տեղեկատվական փոխգործակցության ձևաչափերին ներկայացվող պահանջների միասնականացման մասին: «Հաշվի առնելով մեր պետություններում ԽՏՀ ներդրման տարբեր մակարդակը՝ չափազանց կարևոր է ստեղծել ԵԱՏՄ անկարան թվային տարածք, որը հիմնված կլինի միասնականացված ստանդարտների ու պահանջների վրա», — ընդգծել է Արզիբեկ Կոժոշևը: Կողմերը պայմանավորվել են շարունակել նշված հարցերի քննարկումը սեպտեմբերին կայանալիք «Ռուսաստանի խելացի տրանսպորտային համակարգեր. Տրանսպորտի թվային դարաշրջան»  ամենամյա միջազգային համաժողովի շրջանակներում:
30 հունիսի 2025 Թաիլանդի ձեռնարկատերերը դրական են գնահատել ԵԱՏՄ շուկայում աշխատանքի հեռանկարները Թաիլանդի ձեռնարկատիրական համայնքի հարցումով Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ Ռուսաստանի Դաշնությունում Թաիլանդի Թագավորության դեսպանության և Մոսկվայում Թայլանդի առևտրի կենտրոնի հետ համատեղ կազմակերպել է «ԵԱՏՄ. հեռանկարային շուկաներ Թաիլանդի ձեռնարկատերերի համար դինամիկ միջազգային առևտրի պայմաններում» թեմայով առցանց սեմինար: «Ձևավորվել է Եվրասիական տնտեսական միության և Թաիլանդի փոխգործակցության զարգացած և հասկանալի ենթակառուցվածք: ԵՏՀ-ն և Թաիլանդի կառավարությունը շարունակում են իրականացնել 2018 թվականին կնքված համագործակցության հուշագիրը: Կայացել է համատեղ աշխատանքային խմբի երկու նիստ: Սահմանվել են առավել հետաքրքրություն ներկայացնող համագործակցության առանցքային ոլորտներ», — պատմել է ԵՏՀ ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Միքայել Բելլույանը: Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ և Թաիլանդի երկխոսությունը բաց է բիզնեսի համար: ԵՏՀ-ի կողմից կազմակերպվող միջոցառումների մեծ մասը, այդ թվում՝ որոնք ուղղված են ԱՍԵԱՆ-ի երկրներին, անցկացվում է բիզնես լսարանի համար և թույլ է տալիս ուղիղ հաղորդակցություն ստեղծել ձեռնարկատերերի միջև: Վարչության ղեկավարը նշել է համագործակցության հնարավեր հեռանկարային ոլորտները, որոնք կարող են դառնալ ԵԱՏՄ և Թայլանդի միջև՝ գործարար շրջանակների մասնակցությամբ, երկխոսության զարգացման շարժիչ ուժը: Դրանք են թվայնացումը, արդյունաբերական համագործակցությունը և պարենային անվտանգությունը, տրանսպորտը և լոգիստիկան, ինչպես նաև ֆինանսական ծառայությունների հատվածը՝ ներառյալ վճարումների կատարման հարցերը: Թաիլանդի Թագավորության առևտրի նախարարության միջազգային առևտրին աջակցության վարչության տնօրեն Սունանտա Քանգվալքուլքիջն իր հերթին դրական է գնահատել ԵԱՏՄ յուրաքանչյուր պետության հետ Թաիլանդի առևտրատնտեսական համագործակցության բարձր ներուժի իրականացման հնարավորությունը: Սեմինարի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շուկա մուտքի գործնական ընթացակարգերը, Միությունում առևտրային քաղաքականությունը և մաքսասակագնային կարգավորումը, արդյունաբերության, տրանսպորտի, լոգիստիկայի ոլորտում անդամ պետությունների և Թաիլանդի համագործակցության ներուժը: Թաիլանդի գործարար շրջանակների ներկայացուցիչները տեղեկատվություն են ներկայացրել ԵԱՏՄ շուկայում իրենց աշխատանքի դրական օրինակների մասին:
27 հունիսի 2025 Անդրեյ Սլեպնև. «ԵԱՏՄ-ում ապրանքների մակնշումն ապացուցել է իր արդյունավետությունը» Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հունիսի 27-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում նույնականացման միջոցներով ապրանքների մակնշման համակարգի զարգացման հարցի քննարկման արդյունքում: «Սկսած 2019 թվականից՝ Եվրասիական տնտեսական միությունում, ընդհանուր առմամբ, մակնշվել է շուրջ 274 միլիարդ միավոր ապրանք: Ապացուցված արդյունքներն են շուկայի «սպիտակեցումը», կեղծ արտադրանքի մակարդակի նվազումը, օրինական ընկերությունների թվի բարձրացումը, բարեխիղճ արտադրողների եկամտաբերության աճը և բյուջեն լցնելու մակարդակի բարձրացումը», — նշել է Անդրեյ Սլեպնևը: Մակնշման արդյունքը հաստատվել է ԵԱՏՄ երկրների տվյալներով: Օրինակ՝ Հայաստանում ապրանքներ օրինական արտադրողների ու ներմուծողների թվի աճը կազմել է 7%: Ղազախստանում կեղծ ծխախոտային արտադրանքի շրջանառությունը նվազել է 24.7 մլն դոլարով: Ռուսաստանի Դաշնությունում կաթնամթերքի մասով շուկայի սպիտակեցման մակարդակի աճը հասել է 22%-ի, թեթև արդյունաբերության՝ 36%-ի, կոշիկի՝ 18%, օծանելիքի մասով՝ 43%-ի: «Անդամ պետությունների բյուջեները նույնպես զգալիորեն շահել են մակնշում ներդնելուց: Հարկերի ու տուրքերի մուտքերի ավելացումը նկատվում է բոլոր երկրներում և ուղղակիորեն կախված է այն ապրանքների կատեգորիաների թվից, որոնց նկատմամբ երկրում մակնշում է կիրառվել», — հայտնել է Անդրեյ Սլեպնևը: Օրինակ՝ Ռուսաստանում, որտեղ մակնշվում են առավելագույն թվով ապրանքների կատեգորիաներ, մակնշված արտադրանքի իրացումից բյուջեի լրացուցիչ մուտքերի ծավալը կազմել է 15 մլրդ դոլար, Ղրղզստանում՝ 68 մլն դոլար: Բելառուսում, որտեղ նախկինում գործում էր ազգային մակնշում, որը թույլ տվեց դեռևս մինչև համամիութենական կանոններ ներդնելը էապես «սպիտակեցնել» շուկան, բյուջեի լրացուցիչ մուտքերի ծավալը հասել է 4.64 մլն դոլարի: Հաջորդ քայլը կդառնա մակնշման համակարգի հետագա բարելավումը, որն ուղղված է ապօրինի արտադրանքի դեմ ավելի արդյունավետ պայքարին:  «Առաջնահերթ նպատակ է մակնշման ազգային համակարգերի դերի ավելացումը ապրանքների ծագման օրինականության և անվտանգության նկատմամբ վերահսկողության համար», — ընդգծել է Անդրեյ Սլեպնևը: Բացի այդ, Միության մակարդակով կշարունակվի մակնշման միութենական համակարգի տեխնոլոգիական կատարելագործման և մակնշված ապրանքի ազատ տեղաշարժի իրավական ապահովման աշխատանքը:
27 հունիսի 2025 Աշխատանքային միգրացիան ԵՏՀ-2025-ում համարել են կայուն տնտեսական աճի ռեսուրս Հունիսի 26-ին Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվել է «Աշխատանքային միգրացիան՝ որպես ԵԱՏՄ անդամ պետությունների կայուն տնտեսական աճի ռեսուրս. պայմանների ձևավորում ԵԱՏՄ շրջանակներում որակյալ և գիտական մասնագետների ներգրավման և զարգացման համար» թեմայով կլոր սեղան, որին մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Ալեքսեյ Վեդևը: Նա պատմել է Եվրասիական տնտեսական միության երկրների գիտատեխնոլոգիական համագործակցության հեռանկարների մասին՝ այս կապակցությամբ նշելով ԵԱՏՄ մասին պայմանագրի առանցքային դերը: Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը գիտության և տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հիմքն է: ԵՏՀ ներկայացուցիչն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ավելի արդյունավետ փոխգործակցության և ոլորտային նախաձեռնությունների իրականացման համար Հանձնաժողովն անդամ պետությունների հետ համատեղ մշակել է Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ-ի տնտեսական զարգացման ռազմավարական ուղղությունները: Միության երկրների հետագա աշխատանքը կառուցվում է «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական գործընթացների զարգացման մասին ընդունված հռչակագրի հիման վրա: Ներկայումս նախապատրաստվում է դրա իրականացման միջոցառումների պլանը: Հռչակագրում ամրագրված և գիտատեխնիկական ու նորարարական համագործակցությանն աջակցությանը ուղղված կարևոր միջոցների թվում է, ըստ Ալեքսեյ Վեդևի, արդյունաբերությունում և ագրոարդյունաբերական համալիրում նորարարական մոտեցումների ներդրումը, էներգետիկայի ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը և մի շարք այլ միջոցներ:
Ցուցադրել ավելին