Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 4

22 հոկտեմբերի 2025 ԵՏՀ պատվիրակությունը մասնակցել է Բրեստում մրցակցությանը նվիրված ԱՊՀ միջոցառումներին Հոկտեմբերի 22-ին Բրեստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը՝ ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչի նախագահությամբ մասնակցել է Հակամենաշնորհային քաղաքականության հարցերով միջպետական խորհրդի (ՀՔՄԽ) աշխատանքներին: Միջոցառման ընթացքում քննարկվել են Անկախ պետությունների համագործակցության պետություններում արդիական մրցակցության ոլորտի հարցեր: Մասնավորապես, քննարկվել է գնագոյացումը դեղորայքային պատրաստուկների և բուժծառայությունների շուկաներում: Բացի այդ, ներկայացվել և հավանության են արժանացել Հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետաքննությունների շտաբի աշխատանքի արդյունքները: Ներկայացվել է Բելառուսի համապիտանի ապրանքային բորսայի աշխատանքը: «ԱՊՀ երկրներից մեր գործընկերների փորձի մասին տեղեկատվության մշտական փոխանակումը թույլ է տալիս ընդլայնել մրցակցության ընդհանուր կանոնների սահմանման և կիրառման մեր հնարավորությունները: ՀՔՄ-ն իրապես ոլորտային գործընկերության զարգացման արժեքավոր գործիք է», — նշել է Մաքսիմ Երմոլովիչը: ԵՏՀ նախարարը ներկայացրել է Հանձնաժողովում իր կողմից ղեկավարած բլոկի գործունեության առավել նկատելի իրադարձությունները, այդ թվում՝ իրավակիրառ պրակտիկան և շուկաներում Հանձնաժողովի հատվածային հետազոտությունների արդյունքները, ռազմավարական փաստաթղթերի հետ աշխատանքը, մրցակցության քարոզչությունը և միջազգային համագործակցությունը: «Հանձնաժողովն այժմ աշխատում է ԵԱՏՄ ընդհանուր բորսայական շուկայի հայեցակարգի մշակման վրա: Աշխատանքին մասնակցում են նաև ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունները: Մենք նաև պատրաստ ենք ուսումնասիրել ԱՊՀ երկրների փորձը և առաջարկում ենք տվյալ հարցը ներառել ՀՔՄԽ աշխատանքի օրակարգում», — հայտնել է ԵՏՀ նախարարը:  Առանձին անդրադարձ է կատարվել ՀՔՄԽ-ի և ազգային պրոֆիլային մարմինների հետ ԵՏՀ-ի փոխգործակցությանը, ինչպես նաև ազգային մրցակցային մարմինների ղեկավարների և Հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամի միջև նախօրեին անցկացված խորհրդակցության արդյունքներին:
22 հոկտեմբերի 2025 ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացումը Հոկտեմբերի 22-ին Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի մասնակիցները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ԱԱՀ նախարար Գոհար Բարսեղյանի նախագահությամբ քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ագրոարդյունաբերական համալիրի ոլորտի համատեղ կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի ձևավորումը: «Ագրոարդյունաբերական համալիրի համար սա համատեղ նախագծերին աջակցելու նոր միջոց է, որը խթանում է ԵԱՏՄ անդամ պետությունների կազմակերպությունների փոխշահավետ համագործակցությունը:  Կառավարությունների ղեկավարներն անհրաժեշտ որոշումներ են ընդունել նորմատիվ իրավական բազայի մշակման համար, ուստի ներկայումս Հանձնաժողովը՝ Միությունում իր գործընկերների հետ սկսել է մշակել կոոպերացիոն նախագծերի ընտրության և ԵԱՏՄ բյուջեի միջոցների հաշվին դրանց ֆինանսական աջակցության տրամադրման մասին հիմնադրույթը», — նշել է Գոհար Բարսեղյանը: Կոմիտեի անդամները միակարծիք էին ԱԱՀ-ում կենսատեխնոլոգիաներ կիրառելիս միջպետական փոխգործակցության հնարավոր ուղղությունների և մեխանիզմների մասին ԵՏՀ հանձնարարականի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ: «Կենսատեխնոլոգիաների ոլորտում անդամ պետությունների ջանքերի համախմբումից է կախված մանրէային կենսատեխնոլոգիաների ոլորտում տեխնոլոգիական ինքնիշխանության բարեհաջող պահպանումը», — ընդգծել է ԵՏՀ նախարարը:   Նիստի ընթացքում հավանություն է տրվել ԵԱՏՄ անդամ պետություններում մթերատու կենդանիների համար կերերի և կերային հավելումների շուկայի վիճակի և զարգացման հեռանկարների մասին Հանձնաժողովի կողմից նախապատրաստված ակնարկը, որի նպատակն է բարձրացնել ԵԱՏՄ երկրների կերարտադրության արդյունավետության, որակի և մրցունակության բարձրացմանը՝ տեխնոլոգիական նորարարություններ, ներքին արտադրության զարգացումը, համագործակցության ամրապնդումը և ենթակառուցվածքի արդիականացումը ներառող համալիր մոտեցման ներդրման միջոցով: Փաստաթուղթն ուղարկվելու է անդամ պետությունների լիազոր մարմիններին աշխատանքներում օգտագործելու համար:
22 հոկտեմբերի 2025 Մաքսիմ Երմոլովիչ. «ԵՏՀ-ն պատրաստ է ընդլայնել մրցակցության ոլորտի աշխատանքի ուղղությունները ԱՊՀ շրջանակներում» Հոկտեմբերի 21-ին Բրեստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը՝ մրցակցության և հակամենաշնորհային քաղաքականության նախարար Մաքսիմ Երմոլովիչի ղեկավարությամբ մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետաքննությունների շտաբի աշխատանքին: Նիստի մասնակիցները քննարկել են գների (սակագների) պետական կարգավորման և մրցակցության ոլորտի խախտումներից տուժածների քաղաքացիաիրավական պաշտպանության մասին զեկույցները, որոնցում ներկայացված է տվյալ ուղղություններով ԵՏՀ-ի աշխատանքի մասին տեղեկատվությունը: «Մենք աշխատում ենք տուժող տնտեսավարող սուբյեկտի համար ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հետևանքով նրան պատճառված վնասի փոխհատուցման համար դիմելու հնարավորության ապահովման հարցի կարգավորման ուղղությամբ», — նշել է ԵՏՀ նախարարը: Քննարկվել են մրցակցության վիճակի վրա արհեստական բանականության ազդեցության հարցեր և դեղամիջոցների և բուժապրանքների շուկաներում մրցակցության խնդրահարույց հարցեր: Մաքսիմ Երմոլովիչը տեղեկացրել է ԵԱՏՄ-ում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխարգելման և կանխման՝ ԱԲ-ի կիրառմամբ պայմանավորված հիմնախնդիրների փորձագիտական մշակման համար արհեստական բանականության հարցերով ձևավորված աշխատանքային խմբի մասին: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովը պատրաստ է ընդլայնել ԵԱՏՄ շրջանակները և իր աշխատանքներին ներգրավել ԱՊՀ երկրների այլ մրցակցային մարմիններին», — ընդգծել է Մաքսիմ Երմոլովիչը: ԵՏՀ նախարարը նաև ներկայացրել է դեղագործության ոլորտում Հանձնաժողովի հատվածային հետազոտության արդյունքները:
22 հոկտեմբերի 2025 Մաքսիմ Երմոլովիչը և ԵԱՏՄ ազգային մրցակցային մարմինների ղեկավարները Բրեստում քննարկել են մրցակցության ոլորտի արդիական հարցեր ԵԱՏՄ երկրների մրցակցության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչի խորհրդակցությունը կայացել է Բրեստում հոկտեմբերի 21-ին «5+1» ձևաչափով: «Միջոցառման օրակարգը հագեցած է, քննարկման ենթակա հարցերի շրջանակն ընդլայնվում է, և անհրաժեշտ է ավելի հաճախ հանդիպումներ անցկացնել այս մակարդակով», — նշել է նախարարը: Հանդիպման ընթացքում քննարկվել են շուկան որպես անդրսահմանային դասակարգելու գործող չափանիշների վերանայման վերաբերյալ ԵԱՏՄ ազգային մրցակցային գերատեսչությունների դիրքորոշումները, մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերը քննարկելիս փորձաքննություն անցկացնելու մեխանիզմները: Կողմերը նաև քննարկել են ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի հետաքննության և քննության շրջանակներում առանձին դատավարական գործողությունների անցկացման մասին Հանձնաժողովի պատճառաբանված ներկայացման կատարումը: Կարծիքների փոխանակում է տեղի ունեցել 2026 թվականի մրցակցության վիճակի գնահատման և հատվածային հետազոտությունների համար շուկաների ցանկերի, ինչպես նաև դրանց ընտրության չափորոշիչների որոշման հարցով: «Հետազոտությունների համար շուկաների ընտրությունը կավարտվի մինչև 2025 թվականի վերջ, իսկ դրանց հետ աշխատանքը կսկսվի մյուս տարվա սկզբին», — ամփոփել է ԵՏՀ նախարարը: Մաքսիմ Երմոլովիչը նաև հակիրճ ներկայացրել է միջազգային ուղղությամբ մրցակցության բլոկի կարևոր ձեռքբերումները, ինչպես նաև տարածաշրջանային մակարդակում մրցակցության կարգավորման ակնարկի նախապատրաստման և ՅՈՒՆԿՏԱԴ-ի, ՏՀԶԿ-ի և ՄՄՑ-ի հետ համագործակցության մասին: Քննարկվել են դեկտեմբերի 5-ի ՄԱԿ-ի կողմից Մրցակցության համաշխարհային օր ճանաչելու գործում աջակցության ցուցաբերման հարցեր, ինչպես նաև միջազգային հարթակներում ԵԱՏՄ մրցակցային մարմինների նախաձեռնություններին փոխադարձ աջակցությունը: Խորհրդակցությանը մասնակցել է ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետություն հանդիսացող Ուզբեկստանի մրցակցային մարմնի ղեկավարը: Հյուրի կարգավիճակով խորհրդակցությանը ներկա էր նաև Տաջիկստանի պրոֆիլային գերատեսչության ղեկավարը: