Այս մասին հունիսի 1-ին Երևանում կայացած «Ռուս-հայկական հարաբերությունների զարգացումը եվրասիական տարածքում» կոնֆերանսում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Գոհար Բարսեղյանը։
Գոհար Բարսեղյանն ընդգծել է, որ տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերները մեծ ջանքեր և ճկունություն են պահանջում համատեղ գործողություններում, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով և Ռոզմավարություն-2025-ով դրված խնդիրների անվերապահ կատարում։
«Նախատեսված պայմանավորվածությունների ամբողջ ծավալով կատարումը մեզ թույլ կտա անցնել Միության հետագա զարգացման ծրագրային փաստաթղթի մշակմանը՝ հաշվի առնելով գործերի փաստացի դրությունը և առկա ռիսկերը։ Համոզված ենք, որ այս խնդրի լուծմանը մեծապես կնպաստի ընթացիկ տարում ԵԱՏՄ մարմիններում Ռուսաստանի Դաշնության նախագահությունը», — նշել է Գոհար Բարսեղյանը։
Գերակայությունների այսօրվա ընտրությունը և ընդունվող որոշումները կորոշեն եվրասիական տնտեսական ինտեգրման ապագան։
«Մարդկային կապիտալի զարգացումը մենք դիտարկում ենք որպես անփոփոխ գերակայություն, ինչպես նաև Միության երկրների կայուն և հավասարակշռված տնտեսական աճի գլխավոր գործոն։ Վստահ ենք, որ սոցիալական ուղղությունների ներգրավումը ինտեգրացիոն օրակարգում մեզ թույլ կտա հասնել տնտեսական համագործակցության որակապես նոր մակարդակի», — ընդգծել է Գոհար Բարսեղյանը։
Հանձնաժողովի ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել փորձագիտական, գիտական և գործարար համայնքների՝ որպես ինտեգրացիոն գործընթացների շարժիչ ուժի աճող դերին և ԵԱՏՄ հետագա զարգացման առաջարկների մշակման գործում նրանց ակտիվ ներգրավման անհրաժեշտությանը։
«Եվրասիական ինտեգրման զարգացման գործում քաղաքացիների, հասարակական միավորումների և գործարար համայնքների ներգրավվածության մեծացումը համատեղ կարևոր խնդիրներից է, որի իրականացումը թույլ կտա ստեղծել ապագա Միության ժամանակակից, գրավիչ և հարմարավետ կերպար», — եզրափակել է Գոհար Բարսեղյանը։
Միջոցառումն անցկացվել է ԵԱՏՄ Միջազգային իրավական համագործակցության կենտրոնի, «Ինտեգրում և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության և Եվրասիական փորձագիտական ակումբի նախաձեռնությամբ։