ԵՏՀ խորհուրդը երկարաձգել է ներմուծման մաքսատուրքերի վճարման հետաձգում տրամադրելու համար լրացուցիչ հիմքի կիրառումը։
Իրավակիրառ պրակտիկայի արդյունքների հիման վրա ԵՏՀ Խորհուրդն ընդունել է Խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված որոշակի հարցերի մասին» N 107 որոշման փոփոխությունները։
Անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա ԵՏՀ Խորհուրդը արդիականացրել է Արտադրանքի միասնական ցանկը, որը ենթակա է համապատասխանության պարտադիր հաստատման՝ միասնական ձևի համապատասխանության հավաստագրերի և համապատասխանության մասին հայտարարագրերի տրամադրմամբ:
ԵՏՀ Խորհրդի անդամները Ղազախստանի Հանրապետության առաջարկով որոշում են ընդունել, որը օտարերկրյա արտադրողի ցանկացած պաշտոնական ներկայացուցչի թույլ է տալիս հանդես գալ որպես դիմող ԵԱՏՄ-ում ավտոմեքենաների հավաստագրման, ինչպես նաև համապատասխանության գնահատման փաստաթղթի գործողության տարածման կամ երկարաձգման ժամանակ։
ԵՏՀ Խորհուրդը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բժշկական արտադրատեսակների (բժշկական նշանակության արտադրատեսակների և բժշկական տեխնիկայի) շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի փոփոխությունների մասին արձանագրության նախագծին։ Արձանագրության նախագիծն ուղարկվել է ԵԱՏՄ պետություններ՝ արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն իրականացնելու համար։
ԵՏՀ Խորհուրդը մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգել է որոշ կարգերի ապրանքների ժամանակավոր ներմուծման (թույլատրման) մաքսային ընթացակարգի գործողությունը, որոնց ժամանակավոր ներկայության և օգտագործման սահմանային ժամկետները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում լրանում են 2022 թվականի փետրվարի 21-ից մինչև դեկտեմբերի 31-ը։
ԵՏՀ Խորհրդի հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 23-ին Մոսկվայում՝ առկա ձևաչափով։