Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7183
22 հոկտեմբերի 2019
ԵՏՀ նախարար Վիկտոր Նազարենկո. «Անարգելք առևտրի համար պայմանների ստեղծումը՝ ԵԱՏՄ-ի և ՉԺՀ-ի միջև տեխնիկական կարգավորման ոլորտում համագործակցության զարգացման կարևոր նախապայման է»
«Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրականացման շրջանակներում շատ անելիքներ կան տեխնիկական կարգավորման ոլորտում, նախ և առաջ՝ կողմերի արտադրանքի շուկա մուտք գործելու ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ», – հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն ՉԺՀ-ի Շուկայի կարգավորման հարցերով պետական կառավարման փոխնախարար Տիան Շիհոնգի հետ հոկտեմբերի 21-ին Շանհայում (Չինաստան) Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակներում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում։
22 հոկտեմբերի 2019
ԵՏՀ-ը նախապատրաստել է ԵԱՏՄ-ի պետությունների հարկային հմակարգերի ակնարկ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Ֆինանսական քաղաքականության վարչությունը ներկայացրել է «ԵԱՏՄ-ի պետությունների հարկային հմակարգերի ակնարկ» զեկույցը։ Ակնարկում քննության են առնվել Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) պետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ազգային օրենսդրության փոփոխությունները։ Բացի այդ, կատարվել է դրանց հարկային համակարգերի վիճակի վերլուծություն, բերվում են հիմնական հարկերի դրույքաչափերը և այլ տեղեկատվական նյութեր։
21 հոկտեմբերի 2019
Ավարտվել է ԵԱՏՄ «Ատրակցիոնների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի անցումային շրջանը
Սույն թվականի հոկտեմբերի 18-ին անցումային շրջանն ավարտվելուց հետո դադարեցվել է այն ատրակցիոնների շրջանառության մեջ դրվելու հնարավորությունը, որոնց ազգային օրենսդրության պահանջներին համաատասխանության մասին գնահատման փաստաթղթերը տրվել են մինչև տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու օրը, այսինքն՝ մինչև 2018 թվականի ապրիլի 18-ը։
21 հոկտեմբերի 2019
ԵՏՀ նախարար Վիկտոր Նազարենկո. «Հսկող և վերահսկող մարմինների արդյունավետ փոխգործակցությունն օգնելու է պաշտպանել ԵԱՏՄ շուկան վտանգավոր արտադրանքից»
«Եվրասիական տնտեսական միության վերահսկող մարմինների փոխգործակցության ճիշտ կառուցված արդյունավետ համակարգն ապահովելու է շուկայում վտանգավոր արտադրանքի հայտնաբերումը և շրջանառությունից դուրս բերումը», – հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի անդամ (Նախարար) Վիկտոր Նազարենկոն հոկտեմբերի 17-ին ԵՏՀ-ում իր նախագահության ներքո անցկացված բարձր մակարդակի խորհրդակցության ընթացքում։
21 հոկտեմբերի 2019
ԵՏՀ-ը և ՏԵԼԿԵՄ-ը ճշտել են երկկողմ համագործակցության ուղղությունները
Տրանսպորտային, էքսպեդիտորական և լոգիստիկական կազմակերպությունների եվրասիական միությունը (ՏԷԼԿԵՄ) շարունակելու է հանդիսանալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տրանսպորտային բլոկի առանցքային գործընկերի բիզնեսի և տրանսպորտային կազմակերպությունների շահերից ելնելով տրանսպորտի ոլորտում խնդրահարույց հարցերի և խոչընդոտների հայտնաբերման աշխատանքի շրջանակներում։ Այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել Նովոռոսիյսկում (Ռուսաստանի Դաշնություն) կայացած ՏԵԼԿԵՄ-ի Խորհրդի նիստին, որին մասնակցել են ԵՏՀ-ի ներկայացուցիչները։
21 հոկտեմբերի 2019
ԵՏՀ-ում գոյանալու է թվային տնտեսության չափման հարցերով աշխատանքային խումբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գլխավոր գրասենյակում ԵՏՀ ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Գլազևի նախագահության ներքո անցկացված Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի տասնհինգերորդ նիստին քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) վիճակագրական գործունեության արդյունքները և հաստատել են անդամ պետությունների հետ համաձայնեցված՝ վիճակագրական աշխատանքների անցկացման 2020 թվականի և մինչև 2025 թվականը ժամանակահատվածի պլանը։ Բացի այդ, հավանություն է ստացել Խորհրդատվական կոմիտեին առընթեր թվային տնտեսության չափման հարցերով աշխատանքային խմբի ստեղծման առաջարկը։
18 հոկտեմբերի 2019
ԵՏՀ-ը և Ինդոնեզիայի կառավարությունը կնքել են համագործակցության հուշագիր
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Ինդոնեզիայի Հանրապետության միջև համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը կայացել է հոկտեմբերի 17-ին Տանգերանգ քաղաքում (Ինդոնեզիա) Trade Expo Indonesia առևտրային ցուցահանդեսի շրջանակներում։ Փաստաթուղթը ստորագրել են ԵՏՀ ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Գլազևը և Ինդոնեզիայի Հանրապետության առևտրի նախարար Էնգարտիաստո Լուկիտան։
18 հոկտեմբերի 2019
ԵՏՀ-ի ներկայացուցիչները մասնակցել են ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորման համակարգի բարեփոխման քննարկմանը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) պատվիրակությունը Ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Գալիյա Ջոլդիբաևայի նախագահության ներքո մասնակցել է ՄԱԿ-ի՝ միջազգային առևտրի իրավունքի հարցերով հանձնաժողովի (ՅՈՒՆԻՍՏՐԱԼ) «Ներդրողների և պետությունների միջև վեճերի կարգավորում» աշխատանքային խումբ III-ի 38-րդ նստաշրջանին։
Ցուցադրել ավելին