Նորություններ

09.07.2024

Փոփոխվել են «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Միության տեխկանոնակարգի ստանդարտների ցանկերը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան փոփոխություններ է կատարել «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) ստանդարտների ցանկում: 

Ստանդարտների ցանկերը լրացվել են յոթ միջպետական ստանդարտով, երեք ստանդարտ փոխարինվել է 2023 թվականի նոր տարբերակներով։

Փոփոխությունների կիրառմանը հարմարվելու, ինչպես նաև համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման նպատակով նախագծով նախատեսվում է, որ ցանկում նոր ընդգրկվող ստանդարտները կկիրառվեն 2025 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ։