Նորություններ

21.12.2022

ԵՏՀ Տեխկարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեն շարունակում է կատարելագործել ԵԱՏՄ օրենսդրությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոյի նախագահությամբ Տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում հավանության են արժանացել մի շարք որոշումներ՝ ԵՏՀ Կոլեգիայի նիսոտւմ քննարկման և հաստատման համար: Դրանց թվում են «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» տեխկանոնակարգի փոփոխությունների նախագիծը, «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» տեխկանոնակարգի ստանդարտների ցանկերի արդիականացված խմբագրությունները, «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագրի փոփոխությունների նախագիծը:

Խորհրդատվական կոմիտեի անդամները հավանություն են տվել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի № 100 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հանձնաժողովի Խորհրդի որոշման նախագծին՝ ԵՏՀ Կոլեգիայի կողմից դրա հետագա քննարկման համար, որը նախատեսում է Համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմիններին Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական գրանցամատյանում ընդգրկման, ինչպես նաև դրա ձևավորման և վարման կարգի փոփոխություններ։

Աջակցություն են ստացել «Փաթեթավորման անվտանգության մասին» տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման արդիականացված ծրագրի նախագիծը,

ինչպես նաև այն արտադրանքի ցանկերի նախագծերը, որի վերաբերյալ մաքսային հայտարարագրի ներկայացումը ուղեկցվում է «Ցածր լարման սարքավորումների անվտանգության մասին» և «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» տեխկանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման փաստաթղթի (համապատասխանության գնահատման փաստաթղթի մասին տեղեկությունների) ներկայացմամբ: Կայացած քննարկման արդյունքների հիման վրա շտկվելուց հետո դրանք կուղարկվեն ԵՏՀ Կոլեգիայի քննարկմանը։

ԵՏՀ Խորհրդին ներկայացված զեկույցի նախագծի քննարկման շրջանակներում քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ստանդարտացման ոլորտի զարգացման և միության տեխնիկական կանոնակարգերին ժամանակակից ստանդարտների լիարժեք ապացուցողական բազայով ապահովման համակարգային հարցեր։

 «Հանձնաժողովը մեր երկրների շահագրգիռ լիազորված մարմինների հետ համատեղ նախապատրաստում է զեկույց, որտեղ նկարագրված են ԵԱՏՄ շրջանակներում ստանդարտացման ոլորտի ընթացիկ և ապագա գործունեությունը։ Փաստաթուղթն անդրադառնում է Միության տեխնիկական կանոնակարգերի պարտադիր պահանջների ապահովման համակարգային հարցեր, իսկ դրանում ամրագրված մեխանիզմները հիմք կդառնան տեխնիկական կարգավորման ոլորտում ստանդարտացման ոլորտի կատարելագործման համար», - ընդգծել է Վիկտոր Նազարենկոն։