Տրանսպորտի և ենթակառուցվածքների հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստում պրոֆիլային գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են ԵԱՏՄ-ում միասնական տրանսպորտային տարածք ստեղծելու համար թվային տեխնոլոգիաներին անցնելու հարցը։ Նիստն անցկացվել է նոյեմբերի 1-ին ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևի նախագահությամբ։
Ղազախստանի Հանրապետության ներկայացուցիչները ներկայացրել են Կենտրոնական Ասիայի, Անդրկասպյան երթուղու և Անդրկովկասի երկրների տարածաշրջանում բեռնափոխադրումների պարզեցման «Անխափան տարանցում» նախագիծը, որը գործարկվել է այս տարվա մայիսին Չինաստան-Ղազախստան-Ուզբեկստան երթուղով (Հարավային տրանսպորտային միջանցք): Այն թույլ է տալիս ավտոմատ ռեժիմով իրականացնել երկաթուղային տրանսպորտով՝ ղազախ-չինական սահմանի Ալթինկոլ երկաթուղային անցակետով Չինաստանից Կենտրոնական Ասիա և Եվրոպա երթուղիներով բեռնարկղային փոխադրումների վարչարարություն: Նախագիծն իրականացվում է Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության Պետական եկամուտների կոմիտեի և «Ղազախստան թեմիր ժոլի» ԱԸ ԲԸ-ի մասնակցությամբ։ 2025 թվականի 1-ին եռամսյակում նախագիծը նախատեսվում է գործարկել Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան-Բելառուս երթուղով (Հյուսիսային տրանսպորտային միջանցք): Նիստի մասնակիցները ցանկություն են հայտներ, որ թվային հարթակի մշակողները գնահատեն նախագիծը ԵԱՏՄ շրջանակներում ավտոմոբիլային փոխադրումների վրա մասշտաբավորելու հնարավորությունը։
Բացի այդ, նիստի մասնակիցները լսել են Հանձնաժողովի տեղեկատվությունը ԵԱՏՄ երկրների կողմից ԵԱՏՄ մասին պայմանագրի դրույթները երկաթուղային տրանսպորտի մասով իրականացնելու մասին։ Քննարկվել են ԵԱՏՄ երկրների քաղաքացիական ավիացիայի, ենթակառուցվածքային զարգացման ոլորտի օրենսդրությունների ներդաշնակեցման, միջազգային տրանսպորտային միջանցքներով փոխադրումների մասին բազմակողմ համաձայնագրերին անդամ պետությունների մասնակցության, «հնգյակի» երկրների տրանսպորտի ոլորտի գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը երրորդ երկրների մասնակցության հնարավորության հարցեր:
Խորհրդատվական կոմիտեի անդամները քննարկել են նաև ԵԱՏՄ-ում Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման 2024-2026 թվականների ճանապարհային քարտեզի կատարման կարևորությունը։ ԵՏՀ նախարարը նշել է, որ կառավարությունների ղեկավարների հանձնարարությամբ անդամ պետությունները և Հանձնաժողովը պետք է համաձայնեցնեն ճանապարհային քարտեզի լրացուցիչ միջոցառումները մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը։
Նիստում Կոմիտեն հավանություն է տվել ԵԱՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի հիմնադրույթում կատարվելիք փոփոխությունների նախագծին։