Նորություններ

26.05.2022

ԵՏՀ նախարար Մակսատ Մամիտկանով. «Մաքսային ծառայությունը պետական անվտանգության ապահովման կարևոր օղակ է, ազգային շահերի պաշտպանության երաշխավոր»

Եվրասիական տնտեսական միություն ներմուծվող ապրանքների համար ռիսկի արժեքային ցուցիչների արդիականացման անհրաժեշտությունը, 2015 թվականին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից հաստատված ապրանքների ցանկում փոփոխություններ կատարելու նպատակահարմարությունը, Հանձնաժողովի կողմից անցկացվող ոլորտային մոնիթորինգի ամփոփ արդյունքները՝ այս և մի շարք այլ թեմաներ քննարկվել են մայիսի 26-ին Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում Բիշքեկում կայացած ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Մակսատ Մամիտկանովը, որը մասնակցել է նիստին, նշել է, որ Մաքսային ծառայությունը մշտապես եղել և շարունակում է մնալ պետական անվտանգության ապահովման կարևոր օղակ, ազգային շահերի պաշտպանության երաշխավոր, իսկ համաշխարհային տնտեսության գլոբալացման պայմաններում միջազգային մաքսային համագործակցությունը ցանկացած պետության տնտեսական քաղաքականության ամենանշանակալի բաղադրիչներից է:
Մակսատ Մամիտկանովը վստահություն է հայտնել Հանձնաժողովի և Միավորված կոլեգիայի հետագա արդյունավետ համատեղ աշխատանքի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Միավորված կոլեգիան, որը ձևավորվել է 2011 թվականին, Միության առավել փորձառու և արդյունավետ ինտեգրացիոն մարմիններից մեկն է։ Այն համակարգում է միութենական պետությունների մաքսային ծառայությունների գործնական գործողությունները մաքսային վարչարարության միասնական սկզբունքների կիրառման շրջանակներում, հանդես է գալիս որպես փոխադարձ ընդունելի միասնականացված լուծումների քննարկման և մշակման, ինչպես նաև մաքսային ոլորտում խնդիրների օպերատիվ կարգավորման հարթակ։

 ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին