Նորություններ

29.03.2024

Մաքսիմ Երմոլովիչ. «Բորսայական ապրանքային շուկաների զարգացումը արմատապես դեպի լավը կփոխի տնտեսական հարաբերությունները ԵԱՏՄ երկրներում»

Այս մասին մարտի 28-ին Մոսկվայում՝ «Բորսայի ապրանքային շուկա - 2024» ամենամյա միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչը։

Ինչպես ընդգծել է ԵՏՀ նախարարը, բորսայական առևտրի զարգացումը համակարգային միջոց է, որը կնպաստի մրցակցությանը` ապրանքային շուկայում գների ձևավորման թափանցիկությունը և շուկայի սուբյեկտների համար աճուրդների փոխադարձ հասանելիությունն ապահովելու միջոցով:

Նա հավելել է, որ ԵՏՀ-ն ներկայումս աշխատում է Միության ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման հայեցակարգի վրա, որը մեծապես կնպաստի արդար մրցակցության հիման վրա գների ձևավորման թափանցիկության ապահովմանը և արդյունքում՝ տնտեսության ոլորտների ֆինանսական արդյունքների բարելավմանը:

Տեղեկանք

Միության ընդհանուր բորսայական ապրանքային շուկայի ձևավորումը նախատեսված է Ռազմավարություն-2025-ով։

«Բորսայական ապրանքային շուկա» ամենամյա միջազգային համաժողովն անցկացվում է Մոսկվայում 2015 թվականից: Կազմակերպիչը Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսան է։ Միջոցառումը նվիրված է ապրանքահումքային ոլորտներում կազմակերպված աճուրդների զարգացմանը։