Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7068
16 սեպտեմբերի 2025
Անդրեյ Սլեպնյովը բանակցել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալի հետ
Նյու Դելիում (Հնդկաստան) կայացած հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը և Հնդկաստանի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարար Պիյուշ Գոյալը նշել են, որ համաձայնեցրել են Եվրասիական տնտեսական միության և Հնդկաստանի միջև ազատ առևտրի մասին արդյունավետ բանակցությունների արագացված ձևաչափով անցկացմանն աջակցելուն ուղղված ճանապարհային քարտեզը: Կողմերը նաև համաձայնեցրել են այնպիսի մոտեցում, որի պարագայում բանակցությունների առաջին փուլը կկայանա սույն թվականի նոյեմբերին Հնդկաստանում և նվիրված կլինի ապագա գործարքի առանցքային հարցերի քննարկմանը: Ընդ որում, դրան կնախորդեն Հանձնաժողովի ակտիվ խորհրդակցությունները հնդիկ գործընկերների և ԵԱՏՄ պետությունների հետ: Նախարարները պայմանավորվել են բանակցություններին բազմակողմ աջակցություն ցուցաբերելու նպատակով կանոնավոր շփումների մասին:
16 սեպտեմբերի 2025
Փոփոխվել են դեղերի գրանցման և փորձաքննության կանոնները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն ընդունել է Բժշկական կիրառման դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոններում կատարված փոփոխությունները: Փոփոխությունները թույլ են տալիս կիրառել գրանցման դոսյեները ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցնելու ընթացակարգի՝ ԵՏՀ խորհրդի 2025 թվականի մայիսի 22-ի N 34 որոշմամբ օպտիմալացված դրույթներն այն արտադրողների համար, որոնք մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը դիմում են ներկայացրել նախկինում չհայտարկված ճանաչման պետություններն ավելացնելու մասով փոփոխությունների կատարման ընթացակարգ անցկացնելու համար: Դրանով իսկ ապահովվում է այդ երկրներում ազգային գրանցման վկայականների գործողության ժամկետի երկարաձգում՝ ընթացակարգերի անցկացման ժամկետի չափով, բայց ոչ ավելի, քան մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը: «Այս փոփոխությունների նպատակն է՝ օպտիմալացնել ԵԱՏՄ պահանջներին համապատասխանեցման ընթացակարգի անցկացման ժամկետները դեպի Միության դեղերի ընդհանուր շուկայի անցումային շրջանի շրջանակներում», — նշել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին:
16 սեպտեմբերի 2025
ԵՏՀ ֆինանսների վարչության տնօրեն է նշանակվել Լյուդմիլա Մուդրովան
Լյուդմիլա Իվանի Մուդրովան ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 21-ին Մոգիլյովի մարզի Խոտիմսկ քաղաքատիպ ավանում (Բելառուսի Հանրապետություն): 2002 թվականին ավարտել է Մոգիլյովի պետական տեխնիկական համալսարանը, 2021 թվականին՝ Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան: 2003 թվականի մարտից մինչև 2007 թվականի մարտ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Բելառուսի Հանրապետության հարկերի և տուրքերի նախարարության Խոտիմսկի շրջանի տեսչությունում՝ պետական հարկային տեսուչից մինչև տեսչության պետի տեղակալ: 2007 թվականի մարտից մինչև օգոստոս՝ Բելառուսի Հանրապետության հարկերի և տուրքերի նախարարության Մոգիլյովի մարզի տեսչության գլխավոր պետական հարկային տեսուչ: 2007 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի հոկտեմբեր՝ Բելառուսի Հանրապետության հարկերի և տուրքերի նախարարության գլխավոր պետական հարկային տեսուչ: 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի հունվար տարբեր պաշտոններ է զբաղեցրել Բելառուսի Հանրապետության պետական վերահսկողության կոմիտեում՝ գլխավոր մասնագետից մինչև վարչության պետ: 2023 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի սեպտեմբեր՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրենի տեղակալ: 2025 թվականի սեպտեմբեր 15-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսների վարչության տնօրենի պաշտոնում:
15 սեպտեմբերի 2025
Հաստատվել է ԵԱՏՄ գիտատեխնիկական զարգացման երկարաժամկետ ծրագիրը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդն ընդունել է «Եվրասիական տնտեսական միության գիտատեխնիկական զարգացման «շրջանակային» բնույթի երկարաժամկետ ռազմավարական ծրագրի մասին» հանձնարարականը:
11 սեպտեմբերի 2025
Միջազգային կազմակերպությունները քննարկել են ԵԱՏՄ դերը համաշխարհային ագրոպարենային համակարգում
Սեպտեմբերի 11-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացած կլոր սեղանի ընթացքում միջազգային կազմակերպությունները և միավորումները նշել են Եվրասիական տնտեսական միության երկրների մեծ դերը Համաշխարհային ագրոպարենային համակարգում:
11 սեպտեմբերի 2025
ԵՏՀ-ն և ԵԱՏՄ երկրներն աշխատում են ԼՏՕ ինստիտուտի կատարելագործման ուղղությամբ
Սեպտեմբերի 10-ին Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեին կից պրոֆիլային աշխատանքային խմբի նիստում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության տնօրեն Կուատ Ռախիմովի ղեկավարությամբ, քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) ինստիտուտի կատարելագործման հարցեր: Քննարկվել է Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունը ցածր մակարդակի ռիսկի անձանց այս կատեգորիայի համար նախնական մաքսային հայտարարագրման կիրառման պարզեցման վերաբերյալ: Առաջակվում է պարզեցնել մի շարք մաքսային գործառնություններ և հրաժարվել մաքսատան ավելորդ ծանուցումներից հայտարարագրման այս առանձնահատկությունն օգտագործելիս: Սա կօգնի արագացնել անցակետերում մաքսային հսկողության անցումը և նվազեցնել բիզնեսի ծախսերը: Շարունակել են քննարկել Ղազախստանի Հանրապետության առաջարկը հատուկ տնտեսական գոտու շրջանակներում ռեզիդենտի կողմից ԼՏՕ կարգավիճակի կիրառման վերաբերյալ: Նպատակն այն է, որ երկու կարգավիճակի առկայությունն առավելություններ բերի և ռեզիդենտներին ընդգրկի ԼՏՕ ծրագրում: Քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության նախաձեռնության իրագործման հետագա քայլերը, որն օպերատորներին կարող է հնարավորություն տալ օգտվելու ներմուծման մաքսատուրքի վճարման հետաձգումից կամ տարաժամկետումից՝ առանց ապահովություն ներկայացնելու: Սա վերաբերում է առանձին կատեգորիաների ապրանքներին, որոնք օգտագործվում են արդյունաբերական վերամշակման համար և գյուղատնտեսական գործունեությունում: Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը գործընկերային ծրագրի միջազգայնորեն ճանաչված ստանդարտ է, իսկ ԼՏՕ-ն՝ անձանց հատուկ կատեգորիա, որոնց մաքսային գործառնություններ և մաքսային վերահսկողություն իրականացնելիս տրամադրվում են պարզեցումներ՝ որպես որոշակի պահանջներին համապատասխանող անձանց։ ԵԱՏՄ անդամ պետություններում ԼՏՕ ինստիտուտի զարգացման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է 2014 թվականին: Այն մշակում է Միությունում լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի կատարելագործման և զարգացման առաջարկներ։
11 սեպտեմբերի 2025
ԵՏՀ-ն և ՇՀԿ-ն ընդլայնում են համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում
Սեպտեմբերի 9-ին Պեկինում (ՉԺՀ) կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի աշխատանքային հանդիպումը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Տ.Ռ. Միթհունի նետ: Հանդիպման ընթացքում Արզիբեկ Կոժոշևը նշել է էներգետիկայի առանցքային դերը ԵԱՏՄ և այլ միջազգային միավորումների շրջանակներում եվրասիական ինտեգրման դինամիկ զարգացող գործընթացներում: Նախարարը նաև զրուցակցին տեղեկացրել է ԵԱՏՄ էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման շարունակվող աշխատանքների մասին: ԵՏՀ-ի և ՇՀԿ քարտուղարության միջև փոխգործակցության մասին 2021 թվականի սեպտեմբերի 17-ի հուշագրին համապատասխանէ կողմերի համաձայնեցման փուլում է համատեղ միջոցառումների պլանի նախագիծը, որը հաստատվելուց հետո միավորումների աշխատանքը կշարունակվի ավելի սերտ ձևաչափով: «Հանձնաժողովն ուշադիր հետևում է ՇՀԿ էներգետիկ ակումբի գործունեությանը: Ձեր աշխատանքի կարևոր ուղղություն է էներգետիկ նախագծերի զարգացումը՝ ներառյալ փոխկապակցված էներգետիկ և տրանսպորտալոգիստիկ ենթակառուցվածքների արդիականացումը և կառուցումը: Գազի և նավթի փոխադրման, ինչպես նաև էներգետիկ ռեսուրսների ազատ հասանելիության ապահովման հարցերը ՇՀԿ գերակայությունների թվում են: Դա, ըստ էության, շատ մոտ է ԵԱՏՄ էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորման շրջանակներում մեր գործունեությանը», — ընդգծել է Արզիբեկ Կոժոշևը: Կողմերը քննարկել են էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացման նոր մոտեցումների մշակման, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլոտում ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի փոխգործակցության կազմակերպման հեռանկարները: Բացի այդ, նշվել է, էր ԵԱՏՄ-ում և ՇՀԿ-ում հատկապես կարևորվում է տրանսպորտային միջանցքների զարգացումը: Համագործակցության գերակա ուղղություններից է փոխկապվածության զարգացումը և արդյունավետ տրանսպորտային միջանքների ստեղծումը: «2024 թվականից ԵԱՏՄ անդամ պետությունները և Հանձնաժողովը սկսել են իրականացնել եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանը: Փորձագետների գնահատմամբ՝ եվրասիական տրանսպորտային միջանցքներին բաժին է հասնում ԵԱՏՄ տարանցիկ փոխադրումների ծավալի շուրջ 70%-ը», — նշել է Արզիբեկ Կոժոշևը: ԵՏՀ-ն կարևորում է համապատասխան միջազգային կազմակերպությունների և միավորումների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային ֆինանսական ինստիտուտների հետ տրանսպորտի և ենթակառուցվածքների, մուլտիմոդալ փոխադրումների և բեռների կոնտեյներացման ոլորտի զարգացման ուղղությամբ ջանքերի համակարգման արդյունավետության բարձրացումը: Հանդիպման ընթացքում առաջարկներ են ներկայացվել տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքի զարգացման հարցերով ԵԱՏՄ — ՇՀԿ ձևաչափով համատեղ միջոցառումների անցկացման, ինչպես նաև միջազգային մակարդակի միջոցառումներին, համաժողովներին, խորհրդաժողովներին, ՇՀԿ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պրոֆիլային աշխատանքային մարմինների նիստերին փոխադարձ մասնակցության մասին:
11 սեպտեմբերի 2025
Միջազգային կազմակերպությունները քննարկել են ԵԱՏՄ դերը համաշխարհային ագրոպարենային համակարգում
Սեպտեմբերի 11-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացած կլոր սեղանի ընթացքում միջազգային կազմակերպությունները և միավորումները նշել են Եվրասիական տնտեսական միության երկրների մեծ դերը Համաշխարհային ագրոպարենային համակարգում: ԵԱՏՆ, ՇՀԿ, ՊԳԿ, ՊԱԻԿ, ԱՊՀ պետությունների և Ցորենի հարցերով միջազգային խորհրդի ներկայացուցիչները փորձ են փոխանակել պարենային անվտանգության ապահովման ոլորտում ազգային և տարածաշրջանային ռազմավարությունների իրականացման վերաբերյալ: Ուշադրության կենտրոնում էին ցորենի, շաքարի միջազգային առևտրի, գյուղատնտեսական բույսերի ընտրասերման հարցեր, պարենի համաշխարհային շուկայում առկա կառուցվածքային տեղաշարժերը: Քննարկվել են գյուղմթերքի արտահանմանը ապահովագրական աջակցության միջոցները, բարձր մրցակցային ագրոպարենային շղթաներում ԵԱՏՄ ապրանք արտադրողների մասնակցության հեռանկարները: «Եվրասիական «հնգյակի» երկրներն ակտիվորեն առաջ են շարժվում ագրոպարենային շուկայի կարգավորման արդյունավետ մեխանիզմների, այդ թվում՝ ԱԱՀ-ում թվային տեխնոլոգիաների ներդրման հարցերում», — նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը: Վերջինիս խոսքով՝ Հանձնաժողովը պատրաստ է հարթակ դառնալ կայուն ագրոպարենային համակարգերի ստեղծման նպատակով համագործակցության հետագա զարգացման համար: Միջոցառմանը մասնակցել են ՇՀԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Տ.Ռ. Միթհունը, Պարենային անվտանգության իսլամական կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Հուսրավ Նոզիրին, ՊԳՀ-ի Ռուսաստանի Դաշնության հետ շփումների բաժանմունքի տնօրեն Օլեգ Կոբյակովը, Հացահատիկի միջազգային խորհրդի գործադիր տնօրեն Առնո Պետին, ԵԱՏՄ երկրների լիազոր պետական մարմինների, ոլորտային միությունների և ԱԱՀ ոլորտի ընկերակցությունների ներկայացուցիչներ:
Ցուցադրել ավելին