Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 2
23 հոկտեմբերի 2025
Անդրեյ Սլեպնյով. «ՄԱԱԶԽ-ն կարևոր դերակատարում ունի բաց տարածաշրջանացման հիման վրա միջազգային համակարգի «վերակառուցմանն» աջակցության գործում»
Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտարարել է Ժնևում (Շվեյցարիա)՝ ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման խորհրդաժողովի (ՄԱԱԶԽ) տասնվեցերորդ նստաշրջանի ընդհանուր բանավեճի ընթացքում իր ելույթում: «ԵԱՏՄ-ն բարձր մակարդակի իրտեգրմամբ բաց միավորում է: Արձանագրում ենք բաց տարածաշրջանացման արդյունավետությունը, որը զարգացման նոր դրայվերներ է ստեղծում շուկաների, կապիտալների, աշխատանքային ռեսուրսների, նորարարությունների, ենթակառուցվածքի միավորման, ինչպես նաև գործընկեր երկրների հետ մասշտաբային նախագծերի հաշվին», — նշել է ԵՏՀ նախարարը: Խոսելով կլիմայի փոփոխության դեմ պայքարի և սոցիալտնտեսական զարգացման ազգային նպատակների իրականացման միջև հավասարակշռություն պահպանելու մասին, Անդրեյ Սլեպնյովը կարևորել է լայն միջազգային փոխանակումը և լավագույն մատչելի տեխնոլոգիաների ոչ խտրական օգտագործումը՝ ներառյալ ցածր էմիսիոն տեխնոլոգիաները և վառելիքի անցումային տեսակները: «Ակնկալում ենք, որ ՄԱԱԶԽ հարթակը կշարունակի օգտագործվել մաքսային կարգավորման ոլորտներում հեռանկարային թվային տեխնոլոգիաների ներդրման, առևտրի ընթացակարգերի պարզեցման, թվային մակնշման և ապրանքների հետագծելիության մեխանիզմների ներդրման հարցերով ակտիվ փոխգործակցության համար», — հայտնել է Անդրեյ Սլեպնյովը: Շվեյցարիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում կայացել է Անդրեյ Սլեպնյովի հանդիպումը Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության տնտեսական և ֆինանսական հարցերով քարտուղար Ֆիլիպ Ֆոքս Դրամոնդ Գոուի հետ: Բրազիլիան Հարավամերիկյան ընդհանուր շուկայի անդամ է, որի հետ ԵՏՀ-ն ունի համագործակցության հուշագիր: Թուրքմենստանի առևտրի և արտաքին տնտեսական կապերի նախարար Նազար Աղախանովի հետ քննարկվեն են առևտրատնտեսական համագործակցության խորացման հարցեր, այդ թվում՝ փոխգործակցությունը «Հյուսիս-Հարավ» միջանցքի գծով: Անդրեյ Սլեպնյովը նաև այցելել է Ժնևում ՄԱԿ-ի բաժանմունքը, որտեղ բանակցություններ է ունեցել գլխավոր քարտուղար Տատյանա Վալովայայի հետ և աշխատանքային խորհրդակցություններ՝ ԱՀԿ-ին կից Եվրասիական տնտեսական միության պետությունների մշտական ներկայացուցիչների հետ:
23 հոկտեմբերի 2025
ԵԱՏՄ երկրները քննարկել են տրանսպորտային քաղաքականությունը և ԵԱՏՄ-ում միջազգային ավտոփոխադրումների հետ կապված իրավիճակը:
Այս հարցերի քննարկման հարթակ է դարձել ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի 30-րդ նիստը: Նիստին մասնակցել են ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների, հասարակական կազմակերպությունների, ոլորտային միությունների ներկայացուցիչներ և փորձագիտական համայնքը: Միջոցառմանը մասնակցել են նաև ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետությունների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Կուբայի Հանրապետության ներկայացուցիչներ: Միջոցառման մասնակիցները քննարկել են բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի հանրապետության քաղաքացի վարորդների համար Ռուսաստանի Դաշնության տարածքում ժամանակավոր կեցության ժամկետի կրճատման հետ կապված իրավիճակը: Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ ներկայումս օպերատիվ միջոցներ են ձեռնարկվում իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Միջոցառման ընթացքում նաև քննարկվել է Եվրասիական տրանսպորտային միջանցքների զարգացման համալիր պլանի իրականացման ընթացքը. համաձայնեցվել են նպատակային ցուցիչների (ցուցանիշների), եվրասիական տրանսպորտային միջանցքների (երթուղիների) և նրանց ներկայացվող նվազագույն պահանջների նախագծերը: Այս փաստաթղթերը կքննարկվեն Տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի հերթական նիստում: Խորհրդատվական կոմիտեի անդամները նաև քննարկել են եվրասիական տրանսպորտային միջանցքներում (երթուղիներում) ընդգրկված երկաթուղային, ավտոճանապարհային և նավահանգստային ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ ԵԱՏՄ երկրների կողմից ձեռնարկված միջոցների վերլուծությունը, տրանսպորտի ոլորտի գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի իրականացման արդյունքները, ինչպես նաև միջազգային տրանսպորտային միջանցքների (երթուղիների) զարգացման համար նոր տեխնոլոգիաների կիրառման լավագույն միջազգային փորձը և դրանց կիրառման հանձնարարականները: Հեռանկարում նախատեսվում է ձևավորել ենթակառուցվածքային նախագծերի ամբողջություն, որոնք կարող են իրականացվել երրորդ երկրների մասնակցությամբ: Նման ամբողջության ձևավորման ալգոռիթմը լրացուցիչ կմշակվի: Կողմերը նաև քննարկել են իրականացվող տրանսպորտային քաղաքականության լույսի ներքո զարգացման ոլորտային ասպեկտները: Մասնավորապես, քննարկվել է ԵԱՏՄ շրջանակներում «հնգյակի» երկրների խելացի տրանսպորտային համակարգերի փոխգործակցության կատարելագործման հայեցակարգի իրականացման «ճանապարհային քարտեզը», հավանություն է տրվել ծանրաքաշ և (կամ) խոշոր ծավալաչափի տրանսպորտային միջոցների երթևեկության, ինչպես նաև վտանգավոր բեռների փոխադրման հատուկ թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի ցանկերին: Կոմիտեին նաև ներկայացվել են երկաթուղային տրանսպորտի մասով ինտեգրման աշխատանքի արդյունքները, որոնց հիման վրա հավանություն է տրվել Միության շրջանակներում երկաթուղային տրանսպորտով անդամ պետությունների քաղաքացի ուղևորների փոխադրման վրա ազդեցություն ունեցող ընթացակարգերի պարզեցման և ԵԱՏՄ անդամ պետությունների երկաթուղային տրանսպորտի օգտագործմամբ եվրասիական զբոսաշրջային երթուղիների զարգացման մասին հանձնարարականը: Խորհրդատվական կոմիտեի կողմից քննարկվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ համագործակցության զարգացման հարցը, ինչպես նաև ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացման շրջանակներում ստեղծված Տրանսպորտի և տարանցման ոլորտում համագործակցության հարցերով ենթակոմիտեի գործունեության կազմակերպման վերաբերյալ Տրանսպորտի և ենթակառուցվածքի վարչության կողմից նախապատրաստված առաջարկնեևը: Առաջարկները վերաբերում են Իրանի տարածքով բեռնափոխադրումների կազմակերպման, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի երթուղիներում տրանսպորտալոգիստիկ ենթակառուցվածքի զարգացման հարցերի լայն շրջանակին՝ ներառյալ սահմանային անցումների աշխատանքը, տերմինալային ենթակառուցվածքի զարգացումը: Խորհրդատվական կոմիտեի կողմից ընդունված որոշումները կներկայացվեն Տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդին հերթական նիստի ընթացքում: