Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և անձամբ իր անունից շնորհավորել է իրենց աշխատանքային գործունեությունը ստանդարտացման հետ կապած Եվրասիական տնտեսական միության պետությունների և Անկախ պետությունների Համագործակցության երկրների իր գործընկերներին Ստանդարտների համաշխարհային օրվա կապակցությամբ։
2023 թվականին տոնական միջոցառումները կանցկացվեն «Ընդհանուր տեսլականը ավելի լավ աշխարհի համար. ԿԶՆ 3-ի ներդրում» նշանաբանի տակ։ Որպես այս տարվա գերակայություն են սահմանվել առողջ ապրելակերպի ապահովումը և աջակցությունը ընդհանուր բարեկեցությանը։
«Կայուն զարգացման նշված նպատակին հասնելու ամենակարևոր ուղենիշն է՝ անվտանգ սննդամթերքի արտադրության, արդյունավետ դեղամիջոցների, պատվաստանյութերի և բժշկական արտադրատեսակների հասանելիության ապահովման տեխնոլոգիաների ներդրումը, էներգասպառման և մարդու և շրջակա միջավայրի վրա վտանգավոր նյութերի ազդեցության նվազեցումը։ Դա իրականացման ճանաչված և արդյունավետ գործիք է նշված ոլորտներում ժամանակակից ստանդարտների մշակումն ու կիրառումը»,- ասվում է շնորհավորական ուղերձում։
Վիկտոր Նազարենկոն նշել է, որ ստանդարտները եղել և մնում են արտադրանքի անվտանգության, որակի և մրցունակության ապահովման, առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման, մեր երկրների տնտեսությունների ոլորտների նորարարական զարգացման խթանման արդյունավետ գործիք, օգնում են համատեղ ջանքերով դիմակայել մարտահրավերներին և տնտեսական զարգացման ժամանակակից փուլի նոր խնդիրներին:
«Հասկանալով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսությունների զարգացման համար տեխնիկական կարգավորման և ստանդարտացման դերն ու նշանակությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Միության երկրները հատուկ կարևորում են Միության իրավունքի կատարելագործման հեռանկարային ուղղությունների մշակումը և ստանդարտացման ազգային մարմինների հետ ստանդարտացման ոլորտի համակարգված քաղաքականությունը, հասանելի գործիքների օգտագործումը, ներառյալ միջազգային, տարածաշրջանային և ազգային ստանդարտները, ինտեգրման նոր ուղղությունների զարգացման և լայնածավալ կոոպերացիոն և նորարարական նախագծերի իրականացման համար»,- ընդգծել է ԵՏՀ նախարարը։
Վիկտոր Նազարենկոն իր գործընկերներին մաղթել է հաջողություններ նախանշված պլանների իրականացման գործում, արդյունավետ աշխատանք Միության անդամ պետությունների ազգային տնտեսությունների մրցունակությունը և քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումն ապահովող ժամանակակից և պահանջված ստանդարտների մշակման գործում։