Նորություններ

22.02.2022

ԵԱՏՄ արտաքին առևտրի ծավալը հասել է 844 մլրդ ԱՄՆ-ի դոլարի 2021թվականին

2021 թվականի արդյունքներով Եվրասիական տնտեսական միության երկրների արտաքին առևտրի ծավալը կազմել է 844,2 մլրդ ԱՄՆ դոլար, դա 35,1%-ով ավել է քան 2020 թվականին։

ԵԱՏՄ-ից դուրս երկրներ ապրանքների արտահանումը 2021 թվականին ավելացել է 44,1%-ով և կազմել է 525,7 մլրդ ԱՄՆ դոլար։ Արտաքին շուկա արտահանման ծավալների աճը պայմանավորված է ապրանքների արտահանման մատակարարումների ավելացմամբ. Բելառուսից՝ 47,8%, Ռուսաստանից՝ 47%, Ղազախստանից՝ 25,8% և Հայաստանից՝ 16,8%։

Արտաքին առևտրի գնային պայմանները բնորոշվել են արտահանվող և ներմուծվող ապրանքների գների բարենպաստ հարաբերակցությամբ (գնային պայմանների ինդեքսը՝ 136%)։

ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքների հիմնական գնորդներն են հանդիսացել Եվրոպական միության երկրները (նրանց բաժինը կազմել է արտահանման մատակարարումների 42,2%) և ԱԽՏՀ երկրները (28,3%)։ Երկրների կտրվածքով ԵԱՏՄ-ից ապրանքների մատակարարումներով առջևում են Չինաստանը (15,1%) և Նիդերլանդները (9,3%)։ Միության շուկա ապրանքների հիմնական ներմուծողներն են հանդիսանում Չինաստանը (27,4%) և Գերմանիան (9,8%)։

Փոխադարձ առևտրում արտահանման ծավալների աճը գրանցվել է Միության բոլոր պետություններում. Ղրղզստանում՝ 44,9%, Ղազախստանում՝ 34,9%, Ռուսաստանում՝ 34,3%, Հայաստանում՝ 25,2%, Բելառուսում՝ 24,7%։

Իրականացվել է պարենային ապրանքների և գյուղատնտեսական հումքի ակտիվ առևտուր։ 2021 թվականին 2020 թվականի համեմատ ավելացել է Միության շուկա մատակարարումների ծավալը. Ղրղզստանից՝ 36,9%-ով, Ռուսաստանից՝ 31,4%-ով, Հայաստանից՝ 25,5%-ով։

ԵԱՏՄ-ի արտաքին և փոխադարձ առևտրի մասին ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ըստ հիմնական առևտրային գործընկերների, արտաքին և փոխադարձ առևտրի ծավալների դինամիկայի և արտահանման ու ներմուծման ապրանքային կառուցվածքի վերաբերյալ ներկայացված է վիճակագրության վարչության էջի վերլուծական նյութեր բաժնում տեղադրված վերլուծական ակնարկներում։